https://armeniasputnik.am/20210820/rus-xaxaxapahnern-arcaxi-kolxozashen-gyuxum-sksel-en-20-ha-taracqi-maqrum-28725307.html
Ռուս խաղաղապահներն Արցախի Կոլխոզաշեն գյուղում սկսել են 20 հա տարածքի մաքրումը
Ռուս խաղաղապահներն Արցախի Կոլխոզաշեն գյուղում սկսել են 20 հա տարածքի մաքրումը
Մաճկալաշենում նախատեսված 15 հա տարածքի փոխարեն մաքրվել է ավելի քան 20 հա տարածք: 20.08.2021, Sputnik Արմենիա
2021-08-20T11:10+0400
2021-08-20T11:10+0400
2021-08-20T16:49+0400
արցախ
խաղաղապահ
սակրավոր
տեսանյութեր
մուլտիմեդիա
խաղաղապահներն արցախում
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e5/08/14/28726933_0:-1:1275:720_1920x0_80_0_0_554500968ca6f357f767b54793c8206d.jpg
Ռուսական խաղաղապահ զորակազմի մարդասիրական ականազերծման ստորաբաժանման սակրավորները ձեռնամուխ են եղել Լեռնային Ղարաբաղի Մարտունու շրջանի Կոլխոզաշեն գյուղի ավելի քան 20 հա տարածքի մաքրմանն ու ականազերծմանը պայթյունավտանգ առարկաներից։Երկու ամսվա ընթացքում ականազերծվել է Մաճկալաշեն, Խերխան եւ Հերհեր բնակավայրերի ավելի քան 100 հեկտար տարածք կողմերի սահմանազատման գծի մոտ՝ գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելու և Լեռնային Ղարաբաղի բնակիչների ընտանի անասունների համար արոտավայրեր ապահովելու համար։«Ականազերծման խումբն աշխատում է Մարտունու շրջանում։ Անցած ժամանակահատվածում մաքրվել է Մաճկալաշեն բնակավայրը, այդդտեղ նախատեսված է եղել մաքրել ավելի քան 15 հա տարածք, աշխատանքների ավարտին մաքրվել է ավելի քան 20 հա տարածք: Հայտնաբերվել են ռազմամթերքի տարբեր տեսակներ, ներառյալ 120 մմ-անոց հրետանային արկեր և կասետային զինամթերք:Այդ զինամթերքը տարվել է զինափորձարան ու ոչնչացվել։ Այսօր մենք ձեռնամուխ ենք եղել Կոլխոզաշեն բնակավայրի տեղանքի մաքրմանը, մոտավորապես պլանավորված է անցնել ավելի քան 20 հա տարածք, այսօրվա դրությամբ անցել ենք ավելի քան 2 հա»,-ասել է ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ Իլյա Ստոլիչնին:Ռուս սակրավորներն Արցախում ավելի քան 1120 հա տարածք են ականազերծել«Որոնումների ընթացքում հայտնաբերվել են 82 միլիմետրանոց ականանետերի զինամթերք և հրետանային վառոդի լիցքեր: Վերջիններս ոչնչացվել են տեղում` այրման միջոցով, ականանետային արկը տարվել է բերվել զինամթերքի ոչնչացման զինափորձարան»,-պարզաբանել է նա։Ընդհանուր առմամբ ռուս սակրավորները ստուգել են 1 927 շենք (որոնցից 33-ը՝ սոցիալապես կարևոր օբյեկտներ), մաքրվել է ավելի քան 674 կիլոմետր ճանապարհ և ավելի քան 2 257 հեկտար տարածք, հայտնաբերվել և ոչնչացվել է 25 798 պայթուցիկ առարկա:
https://armeniasputnik.am/20210811/sakravornern-arcaxum-kasetayin-rumbi-paytyunic-viravorum-en-stacel-28632594.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Ռուս խաղաղապահներն Արցախի Կոլխոզաշեն գյուղում սկսել են 20 հա տարածքի մաքրումը
Ռուս խաղաղապահներն Արցախի Կոլխոզաշեն գյուղում սկսել են 20 հա տարածքի մաքրումը
2021-08-20T11:10+0400
true
PT1M38S
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e5/08/14/28726933_0:-1:1147:720_1920x0_80_0_0_c30dd496c9863b00208c6ac9780d4d2a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
արցախ, խաղաղապահ, սակրավոր, տեսանյութեր, մուլտիմեդիա , խաղաղապահներն արցախում
արցախ, խաղաղապահ, սակրավոր, տեսանյութեր, մուլտիմեդիա , խաղաղապահներն արցախում
Ռուս խաղաղապահներն Արցախի Կոլխոզաշեն գյուղում սկսել են 20 հա տարածքի մաքրումը
11:10 20.08.2021 (Թարմացված է: 16:49 20.08.2021) Մաճկալաշենում նախատեսված 15 հա տարածքի փոխարեն մաքրվել է ավելի քան 20 հա տարածք:
Ռուսական խաղաղապահ զորակազմի մարդասիրական ականազերծման ստորաբաժանման սակրավորները ձեռնամուխ են եղել Լեռնային Ղարաբաղի Մարտունու շրջանի Կոլխոզաշեն գյուղի ավելի քան 20 հա տարածքի մաքրմանն ու ականազերծմանը պայթյունավտանգ առարկաներից։
Երկու ամսվա ընթացքում ականազերծվել է Մաճկալաշեն, Խերխան եւ Հերհեր բնակավայրերի ավելի քան 100 հեկտար տարածք կողմերի սահմանազատման գծի մոտ՝ գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելու և Լեռնային Ղարաբաղի բնակիչների ընտանի անասունների համար արոտավայրեր ապահովելու համար։
«Ականազերծման խումբն աշխատում է Մարտունու շրջանում։ Անցած ժամանակահատվածում մաքրվել է Մաճկալաշեն բնակավայրը, այդդտեղ նախատեսված է եղել մաքրել ավելի քան 15 հա տարածք, աշխատանքների ավարտին մաքրվել է ավելի քան 20 հա տարածք: Հայտնաբերվել են ռազմամթերքի տարբեր տեսակներ, ներառյալ 120 մմ-անոց հրետանային արկեր և կասետային զինամթերք:
Այդ զինամթերքը տարվել է զինափորձարան ու ոչնչացվել։ Այսօր մենք ձեռնամուխ ենք եղել Կոլխոզաշեն բնակավայրի տեղանքի մաքրմանը, մոտավորապես պլանավորված է անցնել ավելի քան 20 հա տարածք, այսօրվա դրությամբ անցել ենք ավելի քան 2 հա»,-ասել է ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ Իլյա Ստոլիչնին:
«Որոնումների ընթացքում հայտնաբերվել են 82 միլիմետրանոց ականանետերի զինամթերք և հրետանային վառոդի լիցքեր: Վերջիններս ոչնչացվել են տեղում` այրման միջոցով, ականանետային արկը տարվել է բերվել զինամթերքի ոչնչացման զինափորձարան»,-պարզաբանել է նա։
Ընդհանուր առմամբ ռուս սակրավորները ստուգել են 1 927 շենք (որոնցից 33-ը՝ սոցիալապես կարևոր օբյեկտներ), մաքրվել է ավելի քան 674 կիլոմետր ճանապարհ և ավելի քան 2 257 հեկտար տարածք, հայտնաբերվել և ոչնչացվել է 25 798 պայթուցիկ առարկա: