00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Շուտով նա էլ չի լինի. պետական հեղաշրջումները, առաջնորդների դիմանկարներն ու իմաստուն հայերը

© Sputnik / Сергей Гунеев / Անցնել մեդիապահոցВоинские подразделения, перешедшие на сторону российского парламента, перед зданием Верховного Совета РСФСР.
Воинские подразделения, перешедшие на сторону российского парламента, перед зданием Верховного Совета РСФСР. - Sputnik Արմենիա, 1920, 20.08.2021
Բաժանորդագրվել
30 տարի առաջ, օգոստոսի 18-ին, ԽՍՀՄ-ում սկսվեցին իրադարձություններ, որոնք պատմության մեջ մնացին «օգոստոսյան խռովություն» անունով։ Դրանք հանգեցրին միութենական իշխանության և Կոմկուսի վերջնական վարկաբեկմանը։ Սերգեյ Բաբլումյանը վերհիշում է մի քանի ոչ ստանդարտ դրվագ։
«Կարապի լիճը» բալետի հեռարձակումը շարունակ ձգձգվում էր, և փորձառու մարդիկ իսկույն հասկացան՝ դա պատահական չէ։ Ընկերս՝ Կարապետյան Վիգենը, մարգարեացավ․ Կենտրոնական հեռուստատեսության մեկնաբան Յուրի Կովելենևի՝ էկրանին հայտնվելուց մի քիչ առաջ Վիգենը հայտարարեց․ «Գորբաչովին հանելու են»։
Генсек ЦК КПСС Михаил Горбачев во время официального визита в Кубу (2 апреля 1988). Гавана - Sputnik Արմենիա, 1920, 03.03.2021
Ահավոր դավաճա՞ն, թե՞ մեծագույն պետական գործիչ. ինչ գիտենք Միխայիլ Գորբաչովի մասին
Իմ սերնդի մարդիկ երկրի երիտասարդ քաղաքացիների հանդեպ այն առավելությունն ունեին, որ ապրել էին Իոսիֆ Ստալինի օրոք, ապա՝ Գեորգի Մալենկովի օրոք, այնուհետև՝ Նիկիտա Խրուշչովի օրոք։ Նրանք գիտեին, որ ԽՍՀՄ առաջնորդի փոփոխության մասին հենց այնպես չեն հայտարարում, բայց այդ մասին կարելի է իմանալ անուղղակի նշաններից և ուղեկցող իրադարձություններից։ Օրինակ։
Նիկիտա Խրուշչովի հեռացման մասին պտտվող լուրերը ստուգելու համար արևմտյան թղթակիցները սկսեցին հաճախ գնալ Մոսկվայի Գորկու (այժմ՝ Տվերսկայա) փողոցում գտնվող Կենտրոնական հեռագրատան դահլիճ, որտեղ պատին կախված էր Կենտկոմի առաջին քարտուղարի դիմանկարը։ Գնում էին առավոտյան, գնում էին երեկոյան, գնում էին գիշերը։
Դիմանկարը կախված էր։ Եվ հանկարծ՝ պատը կա, նկարը չկա։ Խրուշչովի պաշտոնանկության մասին ТАСС-ի հաղորդագրություն նույնպես չկա, բայց իսկույն ևեթ աշխարհի բոլոր թերթերին ու հեռագրային գործակալություններին Մոսկվայից «Հրատապ» նշումով հեռագրեր թռան․ «Խրուշչովին հանել են»։
Ինչ կլինի, եթե հրաժարականից հետո պալատական հեղաշրջման փորձ արվի. պատասխանում է Փաշինյանը
․․․Երևանում Գորբաչովի դիմանկար ինչքան ասես կար, 1991թ․-ի օգոստոսի 19-ին դրանց ոչ ոք ձեռք չէր տալիս, բայց հեռուստաէկրաններին անվերջ զրնգացող «Կարապի լճի» մեղեդին՝ հեռուստամեկնաբանների լիակատար բացակայության պայմաններում, չէր կարող չհանգեցնել այն մտքին, որը շուտով բարձրաձայնեց Յուրի Կովելենևը։
«ԽՍՀՄ փոխնախագահի հրամանը,-մեռելային ձայնով սկսեց կարդալ մեկնաբան Կովելենևը,- առողջական վիճակի պատճառով Միխայիլ Սերգեևիչ Գորբաչովի կողմից ԽՍՀՄ նախագահի իր պարտականությունների կատարման անհնարինության կապակցությամբ, ԽՍՀՄ Սահմանադրության 127/3-րդ հոդվածի հիման վրա, ստանձնել եմ ԽՍՀՄ նախագահի պարտականությունների կատարումը 1991 թվականի օգոստոսի 19-ից»: ԵՎ ստորագրությունը․ ԽՍՀՄ փոխնախագահ Գ․Ի․ Յանաև։
Եվ այսպես, Յանաևը եկավ, Գորբաչովը գնաց։
Իսկ հիմա Վիգեն Կարապետյանի մասին, որը ճիշտ թիրախին էր խփել։ Եվ ոչ միայն դա։ Բանն այն է, որ Վիգենը տարիներ շարունակ աշխատում էր Կոմկուսի Երևանի քաղաքային կոմիտեում, բայց, հասկանալով, որ ամեն ինչ փլվում է, աշխատանքից դուրս եկավ։
Площадь Ленина в Ереване - Sputnik Արմենիա, 1920, 16.04.2021
Իշխանափոխության փորձ Խորհրդային Հայաստանում. հեղաշրջումը կարո՞ղ է վերացնել կոռուպցիան
Մարշալ Բաղրամյան պողոտայում գտնվող Կենտկոմի շենքում կամաց-կամաց տեղավորվում էր Ազգային ժողովը, իսկ կենտկոմական ընկերները, հեռանալով տաքացրած տեղերից, տեղավորվում էին կուսակցության նախկին Երևանյան քաղկոմի կաբինետներում (այսօր այդ շենքում արդարադատություն է իրականացնում Սահմանադրական դատարանը)։
-Չե՞ս ուզում ղեկավար պաշտոնների վերադառնալ,-հարցրեցինք մեր ընկերոջը, երբ քննարկում էին, թե ինչպես և ում հետ է Հայաստանը շարունակելու ապրել։
-Զանգել են արդեն։ Բայց մի երկու շաբաթվա համար արժի՞ որ։
-Այսի՞նքն։
-Այսօր չէ-վաղը Յանաևի վերջը կգա, և դրանով էլ ամեն ինչ կավարտվի,-վստահ հայտարարեց Կարապետյանը։
Եվ ճիշտ գուշակեց։ Եվ ոչ միայն Կարապետյանը։
․․․Սերգեյ Սահակովիչ Մարտիրոսյան, այն ժամանակ՝ ՆԳՆ գնդապետ, ապա՝ գեներալ, նոր ձևավորվող հայկական բանակի պաշտպանության նախարարի տեղակալ։
ԱՄՆ-ն հերքում է Լուկաշենկոյի սպանության և Բելառուսի հեղաշրջման ծրագրին իր մասնակցությունը
Ներքին գործերի նախարարության գնդապետի (այն ժամանակ նա Աբովյանի մոտ գտնվող՝ ողջ ԽՍՀՄ-ում լավագույն մանկական գաղութի պետն էր) աշխատասենյակի մուտքի մոտ՝ միջանցքում, ինչպես հարկն է, ստենդ էր տեղադրված՝ քաղբյուրոյի անդամների դիմանկարներով։ Կողքով անցնող յուրաքանչյուր ոք կարող էր տեսնել ԽՍՀՄ Կոմկուսի հերթական պաշտոնաթող առաջնորդի լուսանկարը, որի վրա Մարտիրոսյանն իր ձեռքով խաչ էր քաշում։ 1991թ․-ի ամռանը չջնջված մնացել էր միայն Գորբաչովի նկարը։
-Շուտով սա էլ չի լինի,-խռովությունից հետո վստահ կանխատեսեց գնդապետը։ 
Մեր հայրենի երկրում մարգարեների պակաս, ինչպես երևում է, չկար։
Այդ ընթացքում Հայաստանը հեռուստացույցներից չէր կտրվում, փորձելով գուշակել, թե ինչ է լինելու հանրապետության առաջին նախագահի և երկրի հետ։ Նրանք, ովքեր չէին սիրում Լևոն Տեր-Պետրոսյանին, քմծիծաղ էին տալիս ու ձեռքերն էին շփում, մյուսները, դիտելով փոփոխությունների սկիզբը, շարունակությանն էին սպասում, իշխանությունն էլ ավելորդ ակտիվություն չէր դրսևորում և իրեն զուսպ էր պահում, ինչը ևս իմաստության նշան է։
Министр иностранных дел Армении Ара Айвазян на заседании в Парламенте (10 февраля 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 12.03.2021
Դա ռազմական հեղաշրջման փորձ չէր․ Արա Այվազյանը՝ ԳՇ հայտարարության մասին
«Մենք չենք կարող մաղթել, որ ձմեռը ամռանը լինել։ Չշտապենք»,-ինձ, այն ժամանակ «Известия» թերթի սեփական թղթակցին, ասաց հանրապետության նոր ղեկավարներից մեկը։ Փաստորեն, նույնպես գիտեր, թե ինչ է ասում։
Մինչդեռ «Известия»-ից հարցեր հնչում էին ոչ միայն Երևանում։ Թերթի հայտնի վերլուծաբան Ալեքսանդր Բովինը, տեսնելով ԽՍՀՄ Գյուղացիների միության ղեկավար, կոլտնտեսության նախագահ Վասիլի Ստարոդուբովին ԱԴՊԿ-ի (Արտակարգ դրության պետական կոմիտե) անդամների հետ նույն սեղանի շուրջ, հարցրել էր․ «Իսկ դուք ինչպե՞ս եք հայտնվել այս ընկերախմբում»։ Եվ Ստարոդուբցևը, ժպիտը չզսպելով, սկսել էր պատասխանել։ Մամուլի ասուլիսի մասնակիցները բարձրաձայն քրքջում էին։
Եվ բոլորի համար պարզ դարձավ․ կոչում հնչած խիստ խոսքերը՝ «ԽՍՀՄ ԱԴԿՊ-ի որոշումները պարտադիր են իշխանության և կառավարման բոլոր մարմինների, պաշտոնատար անձանց և քաղաքացիների անշեղ կատարման համար ԽՍՀ Միության ողջ տարածքում», ընդամենը խոսքեր են։
Լրահոս
0