«16 տարեկան երեխայի փորին նենց են խփել...». «Ֆիզգորոդոկում» իրավիճակը լարված է

© Photo : Screenshot / 24TVАкция протеста в физгородке (21 августа 2021). Еревaн
Акция протеста в физгородке (21 августа 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 21.08.2021
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հինգ հոգի բերման է ենթարկվել, ՄԻՊ-ի արագ արձագանքման խումբը մեկնել է նրանց այցելելու։
ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի – Sputnik. Երևանի Ալիխանյան եղբայրների փողոցի 6/1 հասցեում, որը հայտնի է որպես «Ֆիզգորոդոկ», բնակիչները բողոքի ակցիան շարունակվում է և լարված թափ է հավաքում։ Լրագրող Գոհար Հայրապետյանը, որը տեղից ուղիղ եթերներ է հրապարակում, տեղեկացնում է, որ ոստիկանները հարվածել են 16 տարեկան երեխայի։
Ոստիկաններ - Sputnik Արմենիա, 1920, 21.08.2021
ՄԻՊ ներկայացուցիչները ոստիկանության բաժնում կհանդիպեն «Ֆիզգորոդոկից» բերման ենթարկվածներին
«16 տարեկան երեխայի փորին նենց են խփել ոստիկանները, տանում են շտապ հիվանդանոց: Երեխան մասնակցում էր «Ֆիզգոռադոկի» պաշտպանման ակցիային: Վաղը ասելու եք՝ արի սահման պահպանի», - գրել է նա։
Արդեն բերման է ենթարկվել հինգ հոգի, որոնց թվում ռեժիսոր Սեդա Գրիգորյանը, որը ակցիայի ակտիվ մասնակիցներից է։ ՄԻՊ-ի արագ արձագանքման խումբը մեկնել է բերման ենթարկվածներին այցելելու։
Բնակիչները բողոքի ակցիա են անում տարածքում բարձրահարկ շենքի կառուցման շինաշխատանքների դեմ։ Նրանք պնդում են, որ գործընթացը հակաօրինական է։
Լրահոս
0