00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Ի՞նչ կլինի, եթե ռուսական 102-րդ ռազմաբազան դուրս բերվի ՀՀ–ից

© Sputnik / Zara MikaПолитолог исследовательского института ''Политэкономия'' Бениамин Матевосян в гостях радио Sputnik Армения
Политолог исследовательского института ''Политэкономия'' Бениамин Матевосян в гостях радио Sputnik Армения - Sputnik Արմենիա, 1920, 21.08.2021
Բաժանորդագրվել
Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը համոզված է, որ հայկական բանակի հզորացումը բխում է թե՛ Հայաստանի, թե՛ Ռուսաստանի շահերից։
Մաթևոսյան. «Հայկական բանակի հզորացումը բխում է թե՛ Հայաստանի, թե՛ Ռուսաստանի շահերից»
Եթե ռուսական 102-րդ ռազմաբազան դուրս բերվի ՀՀ–ից, մեր երկիրը կվերածվի թուրքական վիլայեթի, և մեզ վրա կկախվի ֆիզիկական բնաջնջման իրական վտանգը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը և ավելացրեց` ռուսական ռազմաբազան կատարում է պատմաքաղաքական կարևոր առաքելություն և ռուսական սահմանապահ զորքերի հետ միասին թույլ չի տալիս, որ Հայաստանը վերածվի Սիրիայի։
Ըստ նրա` եթե ոմանց թվում է, թե այդ գործընթացը բավականին բարդ է, որ ՀՀ–ն ունի ՄԱԿ–ի կողմից ճանաչված սահմաններ, որտեղ երրորդ ուժ չի կարող հայտնվել, թող ուշադրությամբ հետևեն, թե ինչ է կատարվում Սիրիայում, որը միջազգայնորեն ճանաչված սահմանների շրջանակում մասնատվել է և հայտնվել բազմաթիվ երկրների շահերի բախման կիզակետում։
«Երկրորդ կարևոր հանգամանքն այն է, որ աշխարհաքաղաքական փոխհարաբերություններում չի կարող վակուում լինել, և եթե մի խաղացող դուրս է գալիս, նրան պարտադիր փոխարինում է ուրիշը։ Ռուսների հեռանալուց հետո գալու է Թուրքիան, որն արդեն իր ազդեցությունն է տարածել Վրաստանում և Ադրբեջանում»,– նշեց քաղաքագետը։
Մաթևոսյանը համոզված է` Արևմուտքը չի կարող Հայաստանին առաջարկել մի նախագիծ, որում ներգրավված չլինի Անկարան, հետևաբար մեզ անվտանգային համակարգի տեսանկյունից Ռուսաստանի այլընտրանք կարող են առաջադրել Թուրքիային։
«Բացի նրանից, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում առանձնահատուկ հետաքրքրություն էր ցուցաբերում արցախահայերի ճակատագրի նկատմամբ, կարևորագույն հարցերից մեկն էլ առնչվում էր ռուսական կողմի անհանգստությանը` կապված մեր տարածաշրջանում ահաբեկիչների հայտնվելու հետ, որովհետև երկրորդ չեչենական պատերազմից հետո այս քանակությամբ ահաբեկիչներ մեր տարածաշրջանում չկային և ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Սերգեյ Նարիշկինի հայտարարություններն արցախյան պատերազմի ընթացքում և դրանից հետո ցույց տվեցին, որ տվյալ խնդիրն անչափ անհանգստացնում է Ռուսաստանին»,– նշեց քաղաքագետը։
Официальный представитель Министерства иностранных дел России Мария Захарова - Sputnik Արմենիա, 1920, 19.08.2021
Ռուսաստանը կողմ է հայ-ադրբեջանական հարաբերությունների համակողմանի բարելավմանը. Զախարովա
Հարց է առաջանում, թե ինչ մեթոդներով ՌԴ–ն կարող է կանխել հնարավոր բացասական զարգացումներն իր և դաշնակից երկրների սահմաններին։
«Մեր պարագայում դա հայկական բանակի վերազինման ու հզորացման գործընթացին նպաստելն է, քանի որ մենք արցախյան պատերազմում շատ լուրջ հարված ենք ստացել և խնդիր ունենք զինված ուժերը արդիականացնելու, ինչը բխում է թե՛ Հայաստանի, թե՛ Ռուսաստանի շահերից, եթե Թուրքիայի և Ադրբեջանի ագրեսիայից պաշտպանվելու խնդիր ունենք, որոնք մեզ դիտարկում են որպես թշնամի պետություն»,– ասաց Մաթևոսյանը։
Ըստ նրա` ՌԴ–ն գիտակցում է, որ եթե Հայաստանն ունենա հզոր բանակ, որը կարողանա դիմակայել արդեն նաև ահաբեկիչներին, ապա դա հենց բխում է ռուսական շահերից։ Այդ գործում կա երրորդ շահագրգռված կողմ ի դեմս Իրանի, որի համար նույնպես նախընտրելի տարբերակ է, որպեսզի հայկական զինված ուժերը կարողանան պաշտպանել Իրանի հետ սահմանը, հետևաբար անհրաժեշտ է, որ մեր բանակի արդիականացումն ու վերականգնումը կայանա հնարավորինս շուտ։
Հիշեցնենք` Ռուսաստանի ԶՈւ Հարավային ռազմական օկրուգի մեջ մտնող 102-րդ ռազմակայանը Գյումրիում է տեղակայվել 1995 թվականին Հայաստանի ու Ռուսաստանի միջպետական համաձայնագրով:
Լրահոս
0