00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար տնտեսական ինքնասպանություն կլինի․ պոդկաստի հյուրը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է
18:15
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նույն սխալը. ինչու Ուկրաինայի իշխանությունները կայունություն չեն կարողանում ապահովել

© REUTERS / Ukrainian Presidential Press Service/Handout via REUTERSПрезидент Украины Владимир Зеленский посетил позиции вооруженных сил вблизи линии соприкосновения в Донбассе (9 апреля 2021). Украина
Президент Украины Владимир Зеленский посетил позиции вооруженных сил вблизи линии соприкосновения в Донбассе (9 апреля 2021). Украина - Sputnik Արմենիա, 1920, 21.08.2021
Բաժանորդագրվել
Ճգնաժամ, հեղափոխություններ, օլիգարխներ և պարտքեր. ահա ինչպես կարելի է բնութագրել անկախ Ուկրաինայի 30-ամյա պատմությունը։ Ինչպես է ԽՍՀՄ ամենահաջողակ երկրներից մեկն աստիճանաբար աութսայդեր դառնում` պարզաբանում են քաղաքագետները։
Իր բազմաթիվ խնդիրներում Ուկրաինան մեղադրում է Ռուսաստանին։ Կիևի իշխանությունները չգիտես ինչու անտեսում են այն փաստը, որ տնտեսական և ներքաղաքական դժվարությունների երկիրն առաջին անգամ բախվել է 2014 թվականից քիչ առաջ։

Պարգևատրեցին օլիգարխներին. ինչի համար` չենք հիշում

Քաղաքագետ Ալեքսեյ Կոչետկովը նշում է, որ Ուկրաինայի ղեկավարությունը որոշեց էթնոկրատական պետություն կառուցել` շեշտը դնելով ազգային պատկանելության վրա և ձգտելով հնարավորինս արագ ձերբազատվել խորհրդային անցյալից։
«Երկրում սկսեցին նոր ինքնություն կառուցել։ Ռազմավարությունն այդ սկզբում դանդաղ, իսկ այժմ արդեն բացահայտ հակամարտություն էր ենթադրում Ռուսաստանի հետ, բացի այդ երկրի ներսում էլ այն չէր կարող «ռուսներ–ուկրաինացիներ» թեմայով կոնֆլիկտների չբերել», – ասում է նա։
Доцент Департамента массовых коммуникаций и медиабизнеса Финансового университета при Правительстве РФ Геворг Мирзаян - Sputnik Արմենիա, 1920, 20.08.2021
Ուկրաինական դասեր հետխորհրդային տարածքի համար
Որպես օրինակ կարելի է բերել այն գիրքը, որը Ուկրաինայի երկրորդ նախագահ Լեոնիդ Կուչման թողարկեց դեռևս իր ղեկավարման տարիներին։ Իր աշխատության համար Կուչման բավական պերճախոս վերնագիր էր ընտրել. «Ուկրաինան Ռուսաստան չէ»։
Ի դեպ, հենց Կուչմայի կառավարման տարիներին ձևավորվեց օլիգարխների դասը, որը Ալեքսեյ Կոչետկովը մեկ այլ, ոչ պակաս կարևոր խնդիր է համարում։
«Օլիգարխիկ կլանները սկսեցին վերաբաժանել խորհրդային ժառանգությունը, իսկ Ուկրաինայի տնտեսությունն այդ ընթացքում դադարեց ինքնաբավ լինել. որոշ ձեռնարկություններ չէին կարող աշխատել, քանի որ ԽՍՀՄ փլուզումից հետո կա՛մ փոխվեցին սպառման շուկաները, կա՛մ խափանվեց տեխնոլոգիական շղթան։ Կարելի էր զարգացնել այդ ձեռնարկությունները, բայց նոր տերերի համար ավելի հեշտ էր սնանկացնել դրանք» , – ասում է փորձագետը։
Կուչմայի նախագահության օրոք, օրինակ, երկրի մեծահարուստներից մեկը նրա փեսա Վիկտոր Պինչուկն էր։
Ուկրաինայի երրորդ նախագահ Վիկտոր Յուշչենկոն մարդկանց հիշողություններում մնաց ոչ միայն իր բացահայտ արևմտամետ քաղաքականությամբ, այլև Ռինատ Ախմետովին և Իգոր Կոլոմոյսկուն I և III աստիճանի շքանշաններ շնորհելով։ Նա այդպես էլ չկարողացավ բացատրել, թե ինչի համար։

Փաստաթուղթը ոչինչ չի նշանակում

«Նման պայմաններում չէր կարող կայուն քաղաքական համակարգ հայտնվել։ Երկրում մշտական պայքար էր գնում` «բոլորը բոլորի դեմ», այդ պատճառով Ուկրաինան այդպես էլ իրականում պետություն չդարձավ», – կարծում է Ալեքսեյ Կոչետկովը։
Լիարժեք պետությունում առնվազն օրենք է գործում։ Բայց անգամ Ուկրաինայի պետական ինքնիշխանության մասին հռչակագրին իշխանությունները գործնականում չեն հետևում։ Չէ՞ որ փաստաթղթի երկրորդ գլուխն ասում է, որ ոչ մի քաղաքական կուսակցություն, հասարակական կազմակերպություն, այլ խմբավորում կամ առանձին անձ չեն կարող հանդես գալ Ուկրաինայի ամբողջ ժողովրդի անունից։
Փաշինյանի նախկին խոսնակն իր հավատարմագրերն է հանձնել Ուկրաինայի նախագահին
Սակայն երկրի համար կարևորագույն օրենքներից մեկը չխանգարեց հինգերորդ նախագահ Պյոտր Պորոշենկոյին այնքան չարաշահել պաշտոնական լիազորությունները, որ հերթական իշխանափոխությունից հետո նրա նկատմամբ բազմաթիվ քրեական գործեր հարուցվեցին։  Թե կոնկրետ որքան դժվարանում է ասել նույնիսկ Պորոշենկոյի փաստաբան Իլյա Նովիկովը։
«Մեզ անդադար հարցնում են, թե Պորոշենկոյի դեմ հարուցված քրեական գործերի ընթացիկ թիվը ո՞րն է։ Մենք չգիտենք, չենք կարող համոզված լինել, որ այնտեղ չկա մի բան, ինչը մեզ հայտնի չէ, սակայն այսօրվա դրությամբ 58 քրեական գործեր են», – հայտարարել է նա 2020 թվականին։

Նոր դեմքեր, հին սխալներ

Օլիգարխիայի դեմ պայքարելու ձգտման մասին բազմիցս խոսել է Պորոշենկոյի իրավահաջորդ, գործող նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Իշխանության վրա օլիգարխների ազդեցության նվազեցումը նրա նախընտրական խոստումներից էր։ 2020 թվականի մայիսին Ռազումկովի կենտրոնի անցկացրած սոցհարցման արդյունքներով` ուկրաինացիների 71%–ը կարծում է, որ Զելենսկին իր խոստումը չի կատարել։
Виктор Янукович, объявивший себя ранее легитимным президентом Украины, выступает на пресс-конференции (11 марта 2014). Ростов-на-Дону - Sputnik Արմենիա, 1920, 17.08.2021
«2014-ին Ուկրաինայում հեղաշրջումը արևմտյան նախագիծ էր». Յանուկովիչը ուղերձով է դիմել
«Կիևի պաշտոնական շրջանակներում նույն սխալն անընդհատ անում են։ Այստեղ միայն խաղացողներն են փոխվում, սխալները նույնն են։ Երկրում առկա խնդիրները լուծվում են ուժային եղանակներով (2004 թվականի Նարնջագույն հեղափոխությունը և 2013-2014  թվականների Եվրամայդանը – խմբ.)։ Եվ պալատական այդ ինտրիգների հետևանքով մարդիկ միայն տեղերով են փոխվում տասնամյակներ շարունակ։ Զելենսկու նման նոր դեմքեր հայտնվում են, բայց օլիգարխները նույնն են» , –իրավիճակը մեկնաբանում է քաղաքագետ Վլադիմիր Կորնիլովը։
Տնտեսագիտության դոկտոր, ՌԴ կառավարությանն առընթեր Ֆինանսական համալսարանի պրոռեկտոր Ալեքսեյ Զուբեցը կարծում է, որ այն ամենը, ինչ անում է Զելենսկին, նորմալ պետության նմանակման փորձ է, իսկ Ուկրաինան պատյան պետություն է։

Ամեն ինչ, իրական խնդիրներից բացի

Միևնույն ժամանակ այստեղ ամենավտանգավոր մարդը համարվում է քաղաքական գործիչ, «Հանուն կյանքի ընդդիմադիր հարթակ» կուսակցության ղեկավար Վիկտոր Մեդվեդչուկին։
Ուկրաինական բանակ-2021․ սպառազինություն և մարտունակություն
Այսօր Մեդվեդչուկին մեղադրում են «պետական դավաճանության» և «պատերազմի կանոններն ու սովորույթները խախտելու» մեջ։ Կուսակցության անդամների խոսքով` քաղաքական գործչին մեղադրանքներ են առաջադրվել այն հայտարարություններից հետո, որ «Հանուն կյանքի ընդդիմադիր հարթակ» կուսակցության անդամները «պաշտպանելու են իրենց գաղափարները, պահպանելու Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի մասին հիշատակը և փառաբանելու նրա հերոսներին»։
Լրահոս
0