https://armeniasputnik.am/20210821/kazanum-bacvel-e-rd-pashtpanutyan-naxarar-sergey-shoygui-gexankarneri-cucahandesy-28737956.html
Կազանում բացվել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի գեղանկարների ցուցահանդեսը
Կազանում բացվել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի գեղանկարների ցուցահանդեսը
Ցուցանմուշների մի մասը հաջորդ տարի կվաճառվի աճուրդով: Ցուցահանդեսը կգործի մինչև սեպտեմբերի 12-ը։ 21.08.2021, Sputnik Արմենիա
2021-08-21T14:24+0400
2021-08-21T14:24+0400
2021-08-21T14:31+0400
աշխարհ
կազան
սերգեյ շոյգու
ցուցահանդես
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e5/08/15/28737143_0:0:3090:1746_1920x0_80_0_0_0fc9cd2dcd7a7f5ec8071142e9e46dfa.jpg
ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի – Sputnik. Կազանում ցուցահանդես է բացվել, որում ներկայացված են ՌԴ պաշտպանության նախարար, Ռուսական աշխարհագրական ընկերության նախագահ Սերգեյ Շոյգուի «Արվեստը հանուն կյանքի» աշխատանքները։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։Ցուցահանդեսում ընդգրկված է 100 ստեղծագործություն՝ 83 գեղանկար և 17 դեկորատիվ փայտե առարկա։ Ցուցահանդեսի կազմակերպիչները հայտնել են, որ ցուցանմուշների մի մասը հաջորդ տարի կվաճառվի աճուրդով, իսկ ստացված միջոցները կուղղվեն ծանր հիվանդ երեխաների բուժմանը:Կայացել է նաև հատուկ ցուցահանդեսին ընդառաջ 10 հազար օրինակով թողարկված և Շոյգուի ստեղծագործությամբ պատկերազարդված փոստային բացիկների հանդիսավոր մարումը։Աշխատանքները ցուցադրվում են Կազանի կրեմլում, «Խազինե» ազգային պատկերասրահում։ Այն դիտելուց հետո կարելի է այցելել նաև Ռուսական աշխարհագրական ընկերության բաց դասախոսություններին։ Նախատեսվում են նաև թեմատիկ վավերագրական ֆիլմերի ցուցադրություններ։ՌԴ–ն ամեն ինչ անելու է Հայաստանի սահմանային իրավիճակի խաղաղ հանգուցալուծման համար. ՇոյգուՑուցահանդեսի բացման արարողությանը մասնակցել են Թաթարստանի նախագահ Ռուստամ Միննիխանովը և Ռուսաստանի Աշխարհագրական ընկերության ակադեմիկոս Նիկոլայ Կասիմովը: Ցուցահանդեսը կգործի մինչև սեպտեմբերի 12-ը։«Արվեստ հանուն կյանքի» ցուցահանդեսը կազմակերպվել է համանուն բարեգործական նախաձեռնության զարգացման համար, որի շրջանակում մայիսի 14-ին կայացած աճուրդում վաճառվել է ստեղծագործություն:Աճուրդից ստացված 40 միլիոն ռուբլին ուղղված է քաղցկեղով և գլխուղեղի ու ողնուղեղի այլ ծանր հիվանդություններով տառապող մանկահասակ հիվանդների բուժմանն ու վերականգնմանը: Այսօրվա դրությամբ այդ գումարից արդեն ավելի քան 10 մլն ռուբլի է ծախսվել, օգնություն է ստացել 23 երեխա:Սերգեյ Շոյգուի դուստրը ցույց է տվել, թե ինչպես է հանգստանում հայրը
https://armeniasputnik.am/20210818/aveli-qan-455-hazar-zinvorakan-kmasnakcen-banakayin-khaxer-2021-in-shoygu-28705037.html
կազան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e5/08/15/28737143_0:0:3090:1942_1920x0_80_0_0_d05eee20e2c90c647f39b11729f708c0.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
աշխարհ, կազան, սերգեյ շոյգու, ցուցահանդես
աշխարհ, կազան, սերգեյ շոյգու, ցուցահանդես
Կազանում բացվել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի գեղանկարների ցուցահանդեսը
14:24 21.08.2021 (Թարմացված է: 14:31 21.08.2021) Ցուցանմուշների մի մասը հաջորդ տարի կվաճառվի աճուրդով: Ցուցահանդեսը կգործի մինչև սեպտեմբերի 12-ը։
ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի – Sputnik. Կազանում ցուցահանդես է բացվել, որում ներկայացված են ՌԴ պաշտպանության նախարար, Ռուսական աշխարհագրական ընկերության նախագահ Սերգեյ Շոյգուի «Արվեստը հանուն կյանքի» աշխատանքները։ Տեղեկությունը հայտնում է
ՌԻԱ Նովոստին։
Ցուցահանդեսում ընդգրկված է 100 ստեղծագործություն՝ 83 գեղանկար և 17 դեկորատիվ փայտե առարկա։ Ցուցահանդեսի կազմակերպիչները հայտնել են, որ ցուցանմուշների մի մասը հաջորդ տարի կվաճառվի աճուրդով, իսկ ստացված միջոցները կուղղվեն ծանր հիվանդ երեխաների բուժմանը:
Կայացել է նաև հատուկ ցուցահանդեսին ընդառաջ 10 հազար օրինակով թողարկված և Շոյգուի ստեղծագործությամբ պատկերազարդված փոստային բացիկների հանդիսավոր մարումը։
Աշխատանքները ցուցադրվում են Կազանի կրեմլում, «Խազինե» ազգային պատկերասրահում։ Այն դիտելուց հետո կարելի է այցելել նաև Ռուսական աշխարհագրական ընկերության բաց դասախոսություններին։ Նախատեսվում են նաև թեմատիկ վավերագրական ֆիլմերի ցուցադրություններ։
Ցուցահանդեսի բացման արարողությանը մասնակցել են Թաթարստանի նախագահ Ռուստամ Միննիխանովը և Ռուսաստանի Աշխարհագրական ընկերության ակադեմիկոս Նիկոլայ Կասիմովը: Ցուցահանդեսը կգործի մինչև սեպտեմբերի 12-ը։
«Արվեստ հանուն կյանքի» ցուցահանդեսը կազմակերպվել է համանուն բարեգործական նախաձեռնության զարգացման համար, որի շրջանակում մայիսի 14-ին կայացած աճուրդում վաճառվել է ստեղծագործություն:
Աճուրդից ստացված 40 միլիոն ռուբլին ուղղված է քաղցկեղով և գլխուղեղի ու ողնուղեղի այլ ծանր հիվանդություններով տառապող մանկահասակ հիվանդների բուժմանն ու վերականգնմանը: Այսօրվա դրությամբ այդ գումարից արդեն ավելի քան 10 մլն ռուբլի է ծախսվել, օգնություն է ստացել 23 երեխա: