Մարիամ Մերաբովան հանդես կգա Koktebel Jazz Party փառատոնում

© Sputnik / Виталий Аньков / Անցնել մեդիապահոցПевица Мариам Мерабова
Певица Мариам Мерабова  - Sputnik Արմենիա, 1920, 21.08.2021
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Իր Miraif բենդով Մարիամ Մերաբովան կկատարի խորհրդային երգեր ջազային ներկայացմամբ։
ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի – Sputnik. Ռուսաստանաբնակ հայ երգչուհի Մարիամ Մերաբովան կերգի Koktebel Jazz Party փառատոնում, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։
Արվեստը՝ շուկայում․ Գյումրիում անցկացվում է նմանը չունեցող արտ-փառատոն - Sputnik Արմենիա, 1920, 06.08.2021
«Ղուրբանդ էղնիմ, էս ի՞նչ կենես». Գյումրիում անցկացվում է աննախադեպ արտ-փառատոն
Երգչուհին հանդես կգա Miraif բենդով, որը հիմնադրել է երգչուհու ամուսինը `վիրտուոզ դաշնակահար, գործիքավորող և կոմպոզիտոր Արմեն Մերաբովը, որը մահացել է 2019-ին։
Մերաբովան փառատոնին կկատարի հեղինակային ստեղծագործություններ, աշխարհահռչակ ջազային ստեղծագործություններ, ինչպես նաև խորհրդային երգեր ջազային ներկայացմամբ։
Koktebel Jazz Party միջազգային փառատոնը անցկացվում է օգոստոսի 20-ից 22-ը Կոկտեբել գյուղում: 2021 թվականի փառատոնի հեռարձակումները կարելի է տեսնել կայքում և սոցիալական ցանցերում: 
Փառատոնը հիմնադրվել է 2003 թվականին՝ որպես լրագրող Դմիտրի Կիսելևի մասնավոր նախաձեռնություն: Տարիներ շարունակ փառատոնին ներկա են եղել հայտնի ջազ երգիչներ։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դարձել է KJP-2017 հյուրը:
«Ամեն զոհի դիմաց մեր աղջիկները երեքին կծնեն». Մարիամ Մերաբովան աջակցել է Արցախին
Լրահոս
0