Фон для радио  - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Covid-ի աճի տեմպերը շատ արագ և շատ ագրեսիվ չեն, եթե համեմատենք նախորդ ալիքի հետ. Մկրտչյան

© Photo : provided by Ararat Mkrtchyan Арарат Мкртчян
Арарат Мкртчян - Sputnik Արմենիա, 1920, 22.08.2021
ՀՀ առողջապահության նախկին նախարար Արարատ Մկրտչյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Հայաստանում կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակին, համավարակի աճի տեմպերին և կանխարգելիչ միջոցառումներին։
Արարատ Մկրտչյան. «Պատվաստանյութերի բավարար քանակ կա, բայց մարդիկ չեն ուզում պատվաստվել»
Արդեն մեկ տարուց ավելի գոյություն ունեցող կորոնավիրուսի համավարակը  ցուցաբերում է որոշակի համաճարակաբանական ու գիտական կանոններից դուրս արտահայտման ձևեր։ Sputnik Արմենիայի հետ զրույցի ընթացքում նման տեսակետ հայտնեց ՀՀ առողջապահության նախկին նախարար Արարատ Մկրտչյանը։  
Կանոններից դուրս է մանավանդ պարբերականությունը, երբ հարուցիչի շատ արագ փոխակերպումները բերում են վարակի ազդեցության, հիվանդացության, կլինիկական արտահայտման փոփոխությունների։
«Համավարակի ներկայիս աճը, որն առկա է հանրապետությունում, իհարկե մտահոգիչ է, բայց աճի տեմպերը շատ արագ չեն և շատ ագրեսիվ չեն, եթե համեմատենք նախորդ ալիքի հետ։ Նախկինում հետազոտությունների կեսից ավելին տալիս էր դրական պատասխան, իսկ հիմա օրական կտրվածքով ախտահարման ցուցանիշը կազմում է 7 տոկոս։ Ճիշտ է, համավարակի նոր դեպքերը վկայում են աճի մասին, բայց այդ միտումը կտրուկ չէ։ Պարզապես պետք է մշտադիտարկում իրականացնել, որպեսզի հստակ լինի, թե որքան է աճը շարունակվելու»,– ասաց Մկրտչյանը։  
Автомобиль скорой помощи в аэропорту имени Шота Руставели в Тбилиси - Sputnik Արմենիա, 1920, 21.08.2021
Հակառեկորդ Վրաստանում․ մեկ օրում 74 մարդ է մահացել կորոնավիրուսից
Նրա տեղեկացմամբ` օգոստոսին զգալիորեն ավելացավ պատվաստումների քանակը, սակայն արդյունքն իսկապես գոհացուցիչ չէ, որովհետև բնակչության ընդամենը 7,5 տոկոսն է պատվաստվել, մինչդեռ եվրոպական երկրներում այդ ցուցանիշը հասնում է 70 տոկոսի։
Ըստ նրա` պատվաստանյութի քանակը բավարար է, տարբեր երկրների մատակարարների հետ կան համապատասխան պայմանագրեր, կա հարթակ, որտեղ ՀՀ-ն համագործակցում է գործընկերների հետ գնումների հարցում, բայց մարդիկ չեն ցանկանում պատվաստվել։
Անդրադառնալով առողջապահության նախարարության իրականացրած կանխարգելիչ միջոցառումներին` Մկրտչյանն ընդգծեց, որ քայլերը դրական են, համահունչ են ստեղծված իրավիճակին և ամբողջությամբ կրկնում են միջազգային փորձը, քանի որ ՀՀ–ն Առողջապահության համաշխարհային կազմակերպության անդամ է, ուստի համաճարակաբանական բոլոր նոր մոտեցումները հասանելի են նաև մեզ։      
Դատապարտյալների հիվանդանոցի կորոնավիրուսային բաժանմունքում անմարդկային պայմաններ են
Նշենք, որ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 385–ով և դարձել 237634:
Հիշեցնենք` 2020թ.–ի մարտի 16–ից Հայաստանում արտակարգ դրություն էր սահմանված, որը մի քանի անգամ երկարաձգվեց և տևեց մինչև սեպտեմբերի 11–ը։ Երկարաձգված արտակարգ դրության պայմանները որոշակի փոփոխությունների ենթարկվեցին։
Медсестры ухаживают за пациентом в реанимации медцентра Арташат - Sputnik Արմենիա, 1920, 20.08.2021
Կորոնավիրուսով վարակված 22 և 28 տարեկան պացիենտները ծայրահեղ ծանր վիճակում են. Ավանեսյան
Տնտեսական շատ գործունեություններ թույլատրվեցին, բայց սահմանվեցին պարտադիր պահանջներ։ Հանրային բաց տարածքներում դիմակ դնելը պարտադիր էր։ Դիմակ կարող էին չդնել միայն մինչև 6 տարեկան երեխաները, հեծանիվ վարողները, ֆիզիկական վարժություններ անողները և խրոնիկ շնչառական հիվանդություններ ու սրտային անբավարարություն ունեցողները։
2021-ի հունիսի 1-ից բաց տարածքներում դիմակ դնելու պահանջը վերացվեց, իսկ պատվաստված քաղաքացիների համար փակ տարածքներում դիմակ դնելը պարտադիր չէ հուլիսի 1-ից։
2020թ.–ի սեպտեմբերի 11–ին ՀՀ կառավարությունը որոշեց, որ երկրում սեպտեմբերի 12–ից մինչև 2021թ.–ի հունվարի 11–ը կգործի կարանտինի ռեժիմ։ Այն երկարաձգվել էր մինչև 2021թ.–ի հուլիսի 11–ը։ Հուլիսի 9–ին որոշում կայացվեց կարանտինը երկարաձգել մինչև 2021թ.–ի դեկտեմբերի 20–ը։
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала
Միջազգային
InternationalEnglishԱնգլերենMundoEspañolԻսպաներեն
Եվրոպա
DeutschlandDeutschԳերմաներենFranceFrançaisՖրանսերենΕλλάδαΕλληνικάՀունարենItaliaItalianoԻտալերենČeská republikaČeštinaՉեխերենPolskaPolskiԼեհերենСрбиjаСрпскиՍերբերենLatvijaLatviešuԼատիշերենLietuvaLietuviųԼիտվերենMoldovaMoldoveneascăՄոլդովերենБеларусьБеларускiԲելառուսերեն
Հարավային Կովկաս
ԱրմենիաՀայերենՀայերենАҧсныАҧсышәалаԱբխազերենХуссар ИрыстонИронауՕսերենსაქართველოქართულიՎրացերենAzərbaycanАzərbaycancaԱդրբեջաներեն
Մերձավոր Արևելք
Sputnik عربيArabicԱրաբերենTürkiyeTürkçeԹուրքերենSputnik ایرانPersianՊարսկերենSputnik افغانستانDariԴարի
Կենտրոնական Ասիա
ҚазақстанҚазақ тіліՂազախերենКыргызстанКыргызчаՂրղզերենOʻzbekistonЎзбекчаՈւզբեկերենТоҷикистонТоҷикӣՏաջիկերեն
Արևելյան և Հարավարևելյան Ասիա
Việt NamTiếng ViệtՎիետնամերեն日本日本語Ճապոներեն俄罗斯卫星通讯社中文(简体)Չինարեն (պարզեցված)俄罗斯卫星通讯社中文(繁体)Չինարեն (ավանդական)
Հարավային Ամերիկա
BrasilPortuguêsՊորտուգալերեն