00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:48
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հարվածել են որովայնին, բերման ենթարկել առանց տաբատի. ՄԻՊ-ը՝ Երևանի բողոքի ակցիայի մասին

© Photo : Tatev Duryan / Himan Rights Defender's OfficeОмбудсмен Арман Татоян встретился с председателем Союза армян России Ара Абраамяном (10 апреля 2021). Еревaн
Омбудсмен Арман Татоян встретился с председателем Союза армян России Ара Абраамяном (10 апреля 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 22.08.2021
Բաժանորդագրվել
ԿԳՄՍ նախարարությունը նախ այգու տարածքը ճանաչել է պատմամշակութային արժեք, ապա այգու վիճելի հատվածը հանվել է պատմամշակութային արժեքների ցանկից։
ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի - Sputnik. Երևանի «Ֆիզգորոդոկ» կոչվող վայրից ակցիայի մասնակիցներին բերման ենթարկելիս ոստիկանության ծառայողները գործել են կոպիտ, ոլորել են մարդկանց ձեռքերը, մի քանի քաղաքացի մարմնական վնասվածքներ, կապտուկներ են ստացել, պատռվել է հագուստ, կոտրվել է հեռախոս, իսկ մի քաղաքացու բերման են ենթարկել անգամ առանց տաբատի։ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը համառոտ ներկայացրել է արագ արձագանքման 4 խմբերի կատարած ուսումնասիրություններն ու հրապարակել ՄԻՊ Facebook-ի պաշտոնական էջում։
Նշենք, որ խմբերից մեկն այցելել է ոստիկանության Մաշտոցի բաժին, 1 խումբ՝ ակցիայի իրականացման վայր, 1 խումբ՝ հիվանդանոց և ևս 1 խումբ իրականացրել է սոցիալական ցանցերի ու լրատվամիջոցների մշտադիտարկում: «Ֆիզգորադոկում» պաշտպանի ներկայացուցիչները հանդիպել են նաև բնակիչների և նրանց փաստաբանի հետ:
Ոստիկաններ - Sputnik Արմենիա, 1920, 21.08.2021
ՄԻՊ ներկայացուցիչները ոստիկանության բաժնում կհանդիպեն «Ֆիզգորոդոկից» բերման ենթարկվածներին
Փաստաբանի տեղեկացմամբ՝ այգու տարածքը ոչ իրավաչափ սեփականաշնորհվել է և դեռևս 2005 թվականին Կադաստրի կոմիտեի կողմից ոչ իրավաչափ գրանցվել այլ անձի սեփականության իրավունքը: Նա տարածքը օտարել է մեկ այլ անձի, որը 2008 թվականին նշված տարածքում նախատեսել է կառուցել բազմաբնակարան շենք, և Երևանի քաղաքապետարանը տվել է թույլտվություն, սակայն շինարարությունը չի իրականացվել, և թույլտվության ժամկետն անցել է:
Այնուհետև, տարածքը կրկին օտարվել է մեկ այլ անձի, որը  2021 թվականի հուլիսի 29-ին Երևանի քաղաքապետարանից ստացել է շինարարության թույլտվություն և նախաձեռնել է բազմաբնակարան շենքի կառուցում:
Փաստաբանի խոսքով՝ այգու ընդհանուր տարածքը մինչ այդ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը ճանաչել է պատմամշակութային արժեք, սակայն վերջերս այգու նշված վիճելի հատվածը հանվել է այդ ցանկից:
Վիճելի տարածքի տակով անցնում է մայրուղային ջրատար խողովակ, իսկ տարածքին անմիջապես մոտ՝ նաև գազատար հաստ խողովակ: Վիճելի տարածքի ընդհանուր մակերեսը 1976 քմ է, իսկ մինչև շինարարության թույլտվությունը տարածքը նաև չի ենթարկվել շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության, որը կոնկրետ դեպքում պարտադիր է:
Ինչ վերաբերում է ոստիկանության ծառայողների գործողություններին, ապա բնակիչները մի շարք բողոքներ են ներկայացրել ՄԻՊ ներկայացուցիչներին։
Նրանք նշել են, որ ոստիկաններն իրենց նկատմամբ գործադրել են բռնություն, կոպիտ ու ակնհայտ անհամաչափ են արձագանքել իրենց քաղաքացիական ակցիային և մասնակիցներին առանց հիմքերի են բերման ենթարկել, չեն ներկայացրել պատճառներ:
Առանձնազրույցների ընթացքում բոլոր բերման ենթարկվածները հայտնել են, որ բերման ենթարկելու կցկտուր պատճառներ նշվել են միայն բաժնում։
Մի քաղաքացի, օրինակ, նշել է, որ իրեն բերման է ենթարկել ոստիկանության 4-ից ավելի ծառայող, ընթացքում կոտրվել է իր բջջային հեռախոսը, ստացել է մարմնական վնասվածքներ որովայնի և ոտքի հատվածում, հագուստը պատռվել է և «իրեն բերման են ենթարկել տաբատը վրայից ամբողջությամբ ընկած վիճակում՝ արժանապատվությունը նվաստացնող եղանակով ու չեն թույլատրել հագնել այն»։
«Բերման ենթարկվելու ընթացքում ոստիկանության ծառայողներին խնդրել է թույլ տալ, որպեսզի ինքնակամ գնա դեպի ոստիկանական մեքենան, սակայն թույլ չեն տվել, դեպի մեքենան են տեղափոխել բռնություն գործադրելով»,- տեղեկացնում է ՄԻՊ աշխատակազմը։
Մեկ այլ քաղաքացի ևս տեղեկացրել է, որ իրեն նույնպես թույլ չեն տվել ինքնակամ մոտենալ մեքենային և տարել են՝ բռնություն գործադրելով։
Գորիսում ձերբակալվածներին լուսանկարել են իրենց կամքին հակառակ. մանրամասնում է ՄԻՊ–ը
«Բերման ենթարկվածներից մեկ այլ քաղաքացի նշել է, որ երբ ոստիկաններին խնդրել է առանց տաբատ մարդկանց չտանել բաժին, 2 ծառայող, իր ձեռքերը ոլորելով, նստեցրել են ոստիկանական մեքենան։ Ոստիկանության բաժնում գտնվելու ընթացքում իրեն սենյակից սենյակ են տեղափոխել ձեռքերը ոլորած և գլուխը ներքև իջեցրած վիճակում»,- նշված է հաղորդագրության մեջ։
Մեկ այլ քաղաքացու բերման են ենթարկել ակցիան տեսանկարահանելու պահին, պատռվել է նրա տաբատը։ Ոստիկանական մեքենայում վերջինիս ինքնազգացողությունը վատացել է, հրավիրվել է շտապ բժշկական օգնության բրիգադ, ցուցաբերվել է առաջին բժշկական օգնություն և դեղորայք։ Եվս մեկ բերման ենթարկված նշել է, որ իր հանդեպ ոչ համաչափ ֆիզիկական ուժի գործադրման հետևանքով վնասվածք է ստացել աջ աչքի շրջանում, իսկ հագուստը պատռվել է։
Այցի ընթացքում պարզվել է նաև, որ քաղաքացու նկատմամբ քրեական դատավարության կարգով նախապատրաստվում են նյութեր՝ ոստիկանական մեքենային հարվածելու համար:
Акция протеста в физгородке (21 августа 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 21.08.2021
«16 տարեկան երեխայի փորին նենց են խփել...». «Ֆիզգորոդոկում» իրավիճակը լարված է
Պաշտպանի ներկայացուցիչները նաև այցելել են «Արմենիա» բժշկական կենտրոն, այնտեղ առանձնազրույց ունեցել տեղափոխված երկու քաղաքացիների հետ, որոնցից մեկը՝ 16 տարեկան։ Անչափահասը տեղեկացրել է, որ քաշքշուկի ընթացքում ընկել է, այնուհետև ոստիկանները հրել են մի կնոջ, ով ընկել է իր վրա։
«Արդյունքում, աջ ոտքի շրջանում ցավեր են սկսվել։ Հավելել է, որ ավելի ուշ նկատել է, որ ոստիկանները ցանկանում են բերման ենթարկել ակցիայի մասնակիցներից մեկին, մոտեցել է, որպեսզի վերջինի մորը դուրս բերի քաշքշոցի միջից: Այդ ընթացքում ոստիկանության ծառայողներից մեկը հարվածել է իր որովայնին, որի հետևանքով սուր ցավեր ունի»,- նշված է հաղորդագրության մեջ։
Հիվանդանոցում ՄԻՊ ներկայացուցիչները հանդիպել են նաև բերման ենթարկված փաստաբանի հետ, ով նշել է, որ ոստիկաններից մեկի վրա դանակ է ամրացված, հարցրել է, թե ինչի համար է դանակ կրում, մյուս ոստիկանները նրան հեռացրել են իր տեսադաշտից և ոստիկանության 4-5 ծառայող ֆիզիկական ուժի գործադրմամբ ուղեկցել են դեպի ոստիկանական մեքենան։ Ըստ փաստաբանի՝ ոստիկանական մեքենան նստեցնելիս ուշագնաց է եղել և երբ ուշքի է եկել, արդեն գտնվելիս է եղել մեքենայում։
«Փաստաբանը նշել է, որ հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ոստիկանության դեմ»,- տեղեկացնում են ՄԻՊ աշխատակազմից։
Ամփոփելով ստացված ահազանգերն ու առանձնազրույցները՝ ՄԻՊ-ը շեշտում է՝ ֆիզիկական ուժ կարող է գործադրվել բացառապես օրենքով նախատեսված հիմքերի առկայության դեպքում՝ կոնկրետ իրավիճակին խիստ համապատասխան: Անթույլատրելի է բերման ենթարկելն այնպիսի եղանակով, որ ոտնահարում է մարդու արժանապատվությունը:
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում կամփոփվեն նշված բոլոր հանգամանքները՝ ձեռք բերված ապացույցներով, համապատասխան գրություններ կհասցեագրվեն պետական մարմիններին՝ ըստ իրավասության:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Ալիխանյան եղբայրների փողոցի 6/1 հասցեում, որը հայտնի է որպես «Ֆիզգորոդոկ», բնակիչները բողոքի ակցիա են արել՝ հանդիպում պահանջելով քաղաքապետ Հայկ Մարությանի հետ։ Տարածքում բարձրահարկ շենքի կառուցման շինաշխատանքներ են ընթանում, բայց բնակիչները պնդում են, որ գործընթացը հակաօրինական է։ Բնակիչների ու ոստիկանների միջև քաշքշուկից հետո բողոքի ակցիա անողներից մի քանիսը բերման են ենթարկվել։
Լրահոս
0