Հայաստանի ո՞ր շրջաններում անձրև կգա. եղանակի տեսություն

© Sputnik / Aram Nersesyan / Сельские будни, Ехегис, Вайоц Дзор
Сельские будни, Ехегис, Вайоц Дзор - Sputnik Արմենիա, 1920, 22.08.2021
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հայաստանի մի քանի շրջաններում ամեն օր տեղումներ կգրանցվեն, իսկ որոշ հատվածներում էլ բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ կլինի։
ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի – Sputnik. Այսօր և առաջիկա 4 օրերին գիշերային ժամերին և կեսօրից հետո Հայաստանի առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Ըստ գերատեսչության հրապարակած աղյուսակի` այսօր տեղումներ կգրանցվեն Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Լոռիում և Արագածոտնի լեռներում։
«Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի»,– նշված է հաղորդագրության մեջ:
© official site of the MES of RA Եղանակի կանխատեսում
 Եղանակի կանխատեսում  - Sputnik Արմենիա, 1920, 14.09.2021
Եղանակի կանխատեսում
Օգոստոսի 22-26-ը Երևանում տեղումներ չեն գրանցվի։ Այսօր մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կտատանվի +34-ից +36–ի սահմանում, իսկ գիշերը կնվազի մինչև +18-ից +20։
Միաժամանակ ԱԻՆ–ը հայտնում է, որ առաջիկա օրերին Արարատում, Արմավիրում, Վայոց Ձորում, Սյունիքում և Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:
Նոյեմբերյանի Կոթիի գյուղամիջյան ճանապարհը սալիկապատվում է
Լրահոս
0