https://arm.sputniknews.ru/20210822/henri-potorikn-amnum-new-york-28742250.html
«Հենրի» փոթորիկն ԱՄՆ-ում. Նյու Յորքի փողոցները գետերի են վերածվել. տեսանյութ
«Հենրի» փոթորիկն ԱՄՆ-ում. Նյու Յորքի փողոցները գետերի են վերածվել. տեսանյութ
Sputnik Արմենիա
Նյու Յորքի նահանգապետ Էնդրյու Կուոմոն արտակարգ դրություն է հայտարարել մի շարք շրջաններում ՝ «Հենրի» փոթորկի պատճառով: 22.08.2021, Sputnik Արմենիա
2021-08-22T11:49+0400
2021-08-22T11:49+0400
2021-08-22T11:50+0400
տեսանյութեր
մուլտիմեդիա
ամն
նյու յորք
ջրհեղեղ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/16/28741874_430:0:2340:1080_1920x0_80_0_0_5fa012f162a4d84feb57c12f42bb7ada.jpg
Նյու Յորքի մի շարք փողոցներ, բառի բուն իմաստով, գետերի են վերածվել «Հենրի» փոթորկի հետևանքով առաջացած տեղատարափ անձրևների պատճառով։ Տեղեկությունը հայտնում են ամերիկյան լրատվամիջոցները։Մեքենաները մեծ դժվարությամբ են տեղաշարժվում ջրառատ փողոցներում։ Շենքերի առաջին հարկերը ջրասույզ լինելու վտանգի առաջ են կանգնած։Տուժածների մասին տվյալներ առայժմ չեն հաղորդվում:Մինչդեռ կանխատեսվող անձրևների հիմնական մասը դեռ չի տեղացել։ Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն ՝ սաստիկ անձրևները կշարունակվեն մինչև օգոստոսի 22-ը:Հիշեցնենք, որ օգոստոսի 21-ին Նյու Յորքի նահանգապետ Էնդրյու Կուոմոն արտակարգ դրություն է հայտարարել մի շարք շրջաններում ՝ «Հենրի» փոթորկի պատճառով: Նրա խոսքով ՝ սա առաջին կատեգորիայի փոթորիկ է. դա նշանակում է երկարատև քամի՝ մոտ 128 կմ/ժ արագությամբ:
https://arm.sputniknews.ru/20210816/turkiayum-jrhexexi-hetevanqov-mahacacneri-tivy-hasele-70-i-28681227.html
ամն
նյու յորք
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/16/28741874_622:0:2340:1080_1920x0_80_0_0_419946ab9a8e640f402cc8b5d8a9c548.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
տեսանյութեր, մուլտիմեդիա , ամն, նյու յորք, ջրհեղեղ
տեսանյութեր, մուլտիմեդիա , ամն, նյու յորք, ջրհեղեղ
«Հենրի» փոթորիկն ԱՄՆ-ում. Նյու Յորքի փողոցները գետերի են վերածվել. տեսանյութ
11:49 22.08.2021 (Թարմացված է: 11:50 22.08.2021) Նյու Յորքի նահանգապետ Էնդրյու Կուոմոն արտակարգ դրություն է հայտարարել մի շարք շրջաններում ՝ «Հենրի» փոթորկի պատճառով:
Նյու Յորքի մի շարք փողոցներ, բառի բուն իմաստով, գետերի են վերածվել «Հենրի» փոթորկի հետևանքով առաջացած տեղատարափ անձրևների պատճառով։ Տեղեկությունը հայտնում են ամերիկյան լրատվամիջոցները։
Մեքենաները մեծ դժվարությամբ են տեղաշարժվում ջրառատ փողոցներում։ Շենքերի առաջին հարկերը ջրասույզ լինելու վտանգի առաջ են կանգնած։
Տուժածների մասին տվյալներ առայժմ չեն հաղորդվում:
Մինչդեռ կանխատեսվող անձրևների հիմնական մասը դեռ չի տեղացել։ Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն ՝ սաստիկ անձրևները կշարունակվեն մինչև օգոստոսի 22-ը:
Հիշեցնենք, որ օգոստոսի 21-ին Նյու Յորքի նահանգապետ Էնդրյու Կուոմոն արտակարգ դրություն է հայտարարել մի շարք շրջաններում ՝ «Հենրի» փոթորկի պատճառով: Նրա խոսքով ՝ սա առաջին կատեգորիայի փոթորիկ է. դա նշանակում է երկարատև քամի՝ մոտ 128 կմ/ժ արագությամբ: