Ժամանակը գա, ցույց կտանք. ԳՇ պետը խոսել է ՌԴ-ի հետ ռազմատեխնիկական համագործակցության մասին

© Sputnik / Hovhannes ShoghikyanОткрытие международного военного конкурса "Воин мира" (22 августа 2021). Дилижан
Открытие международного военного конкурса Воин мира (22 августа 2021). Дилижан - Sputnik Արմենիա, 1920, 22.08.2021
Բաժանորդագրվեք
Արտակ Դավթյանի խոսքով ՝ Հայաստանում կան շատ միջոցներ, որոնց մասին խոսելն այս պահին նպատակահարմար չէ։
ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի - Sputnik. Հայաստանը ցույց կտա Ռուսաստանից ձեռքբերված սպառազինությունները, երբ ժամանակը գա։ Դիլիջանում «Խաղաղության մարտիկ» մրցախաղի բացման արարողության ժամանակ Sputnik Արմենիայի հետ բացառիկ հարցազրույցում ասել է ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը։
ԶՈւ ԳՇ պետ Արտակ Դավթյանը խոսել է պրոֆեսիոնալ բանակ ստեղծելու մասին - Sputnik Արմենիա, 1920, 22.08.2021
Ընթացքի մեջ է. ԳՇ պետը՝ զինծառայողներին սահմանապահներով փոխարինելու մասին. տեսանյութ
«Կան բոլոր հնարավորությունները նոր սպառազինություններ ձեռքբերելու, ակտիվ աշխատանքներ են ընթանում։ Երբ ժամանակը գա, մենք ցույց կտանք այն միջոցները, որոնք կան, ձեռք են բերվել այդ համագործակցության շրջանակներում։ Մենք շատ միջոցներ ունենք, որոնց մասին այս պահին հայտնելը նպատակահարմար չէ», - ասել է Դավթյանը։
Հիշեցնենք, որ օգոստոսի 11-ին ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն դաշույն է նվիրել հայ գործընկեր Արշակ Կարապետյանին ՝ ասելով, թե «կարող ենք համարել, որ Հայաստանին սպառազինությունների մատակարարման գործընթացը մեկնարկել է»:
Ժամկետային ծառայությունը պետք է պահպանվի. ԳՇ պետը՝ պրոֆեսիոնալ բանակի մասին
Իսկ օգոստոսի 20-ին Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարեց, որ Արցախյան 44-օրյա պատերազմից հետո Ռուսաստանը Հայաստանին զենք է մատակարարել եւ շարունակում է մատակարարել:
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала