Կիևի «Ղրիմյան հարթակ» գագաթնաժողովը դատարկ բան է. Դիմիտրի Վիդրին

© Sputnik / Владимир Трефилов / Անցնել ֆոտոբանկПолитолог, писатель, профессор Дмитрий Выдрин
Политолог, писатель, профессор Дмитрий Выдрин - Sputnik Արմենիա, 1920, 22.08.2021
Ուկրաինայում օգոստոսի 24-ին կնշեն անկախության 30-րդ տարեդարձը։ Իսկ դրանից մեկ օր առաջ՝ օգոստոսի 23-ին, Կիևում տեղի կունենա «Ղրիմյան հարթակ» գագաթաժողովը, որտեղ կքննարկվի Ղրիմը Ուկրաինային վերադարձնելու հարցը։
Արդյոք օգուտ կա՞ «Ղրիմյան հարթակ» գագաթնաժողովից, և ինչո՞ւ հանդիպմանը չեն հրավիրել Ռուսաստանին՝ Sputnik-ին տված հարցազրույցում պատմել է քաղաքագետ և հրապարակախոս, Ուկրաինայի չորս նախագահների նախկին խորհրդական, Ուկրաինայի Գերագույն Ռադայի 5-րդ գումարման պատգամավոր Դմիտրի Վիդրինը։

Անբովանդակ գագաթնաժողով

«Ղրիմյան հարթակը» գեղեցիկ խոսքերի ու դեկլարացիաների հավաքածու է, կարծում է Sputnik-ի զրուցակիցը։
Съезд политической партии Гражданская платформа - Sputnik Արմենիա, 1920, 21.08.2021
Ուկրաինայի վերնախավը երկրի մասին չի մտածում. Միխայիլ Խազին
«Իմ երիտասարդության տարիներին շատ մոդայիկ էին պլատֆորմով կոշիկները՝ գեղեցիկ, բայց անհարմար։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին շեշտը դրել է առաջին հերթին միջոցառման գեղեցկության վրա։ Այդ գագաթնաժողովը բովանդակություն չունի»,-ասում է Դմիտրի Վիդրինը։
Փորձագետի խոսքով` գագաթնաժողովի երեք տեսակ գոյություն ունի․ առաջինը՝ հանդիպումներ, որոնք մասնակիցներին հարստացնում են գիտելիքով ու տեխնոլոգիաներով, երկրորդը՝ հանդիպումներ, որտեղ խնդիրը տաք կարտոֆիլի նման մի մասնակցից մյուսին է նետվում։ Եվ կա երրորդ տեսակ՝ հանդիպումներ, որտեղ խնդրի լուծման պատրանք են ստեղծում, իսկ հետո ավարտվում են կարտոֆիլ նետելով։ «Ղրիմյան հարթակը», քաղաքագետի խոսքով, վերջին երկու տեսակին է պատկանում։
Ռուսաստանն ու հակառուսաստանը` ուկրաինական քաղաքականության հիմքում

«Շաբաշ» կամ դիմակահանդես

Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան ավելի վաղ հայտարարել էր, որ 44 երկիր և միջազգային կազմակերպություն որոշել են միանալ Կիևին՝ որպես «Ղրիմյան հարթակի» հիմնադիրներ: Սակայն Ռուսաստանը հրավիրված պետությունների ցանկում չէ։
«Երկրներ կան, որոնք խաղադրույքը գործի վրա են դնում, և կան այնպիսիք, որոնք խոսքի վրա են դնում։ Վախեցել են կանչել Ռուսաստանին, որը կպատմի «Հյուսիսային հոսքի», ինչ-որ ծանր գոյերի մասին։ Իսկ այնտեղ խոսքերի, խոստումների անհավանական թեթևություն է լինելու»,-բացատրում է քաղաքագետը։

Խաղադրույքն ատելության վրա է

Այլ ձևաչափի ռուս-ուկրաինական հարաբերություններ կառուցելու փորձերը հանգում են երկատման, կարծում է Վիդրինը։
Доцент Департамента массовых коммуникаций и медиабизнеса Финансового университета при Правительстве РФ Геворг Мирзаян - Sputnik Արմենիա, 1920, 20.08.2021
Ուկրաինական դասեր հետխորհրդային տարածքի համար
«Ռուսաստանը, որպես հսկայական աշխարհաքաղաքական զանգված, ձգում է պատմության, լեզվաբանության, գենոտիպի տեսանկյունից իրեն ազգակից այլ զանգվածներին: Բայց կան երկրներ, որոնք նման հսկայական ձգողականության սպառնալիքի պատճառով փորձում են հակազդել այդ ձգողականությանը։ Եվ առայժմ նրանք ավելի լավ բան չեն գտել, քան երկրների միջև ատելություն սերմանելը»,-վերլուծում է քաղաքագետը։
Ուկրաինական բանակ-2021․ սպառազինություն և մարտունակություն
Փորձագետը կարծում է, որ Ուկրաինան ստեղծված խնդիրները ռազմական ճանապարհով չի լուծի։
«Պատերազմը հսկայական աշխատանք է, ծախսեր և արյուն։ Ուկրաինան պատկանում է փափկասուն երկրների շարքին և ռիսկ պարունակող ոչ մի խոշոր գործի մեջ չի մտնի։ Սպառնալիքներ կլինեն, ինչ-որ մեկը բռունցք կթափահարի, բայց պատերազմ չի լինի»,-կարծում է Վիդրինը։
Ամբողջական հարցազրույցը դիտեք Sputnik-ի YouTube-ալիքում։
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала
Միջազգային
InternationalEnglishԱնգլերենMundoEspañolԻսպաներեն
Եվրոպա
DeutschlandDeutschԳերմաներենFranceFrançaisՖրանսերենΕλλάδαΕλληνικάՀունարենItaliaItalianoԻտալերենČeská republikaČeštinaՉեխերենPolskaPolskiԼեհերենСрбиjаСрпскиՍերբերենLatvijaLatviešuԼատիշերենLietuvaLietuviųԼիտվերենMoldovaMoldoveneascăՄոլդովերենБеларусьБеларускiԲելառուսերեն
Հարավային Կովկաս
ԱրմենիաՀայերենՀայերենАҧсныАҧсышәалаԱբխազերենХуссар ИрыстонИронауՕսերենსაქართველოქართულიՎրացերենAzərbaycanАzərbaycancaԱդրբեջաներեն
Մերձավոր Արևելք
Sputnik عربيArabicԱրաբերենTürkiyeTürkçeԹուրքերենSputnik ایرانPersianՊարսկերենSputnik افغانستانDariԴարի
Կենտրոնական Ասիա
ҚазақстанҚазақ тіліՂազախերենКыргызстанКыргызчаՂրղզերենOʻzbekistonЎзбекчаՈւզբեկերենТоҷикистонТоҷикӣՏաջիկերեն
Արևելյան և Հարավարևելյան Ասիա
Việt NamTiếng ViệtՎիետնամերեն日本日本語Ճապոներեն俄罗斯卫星通讯社中文(简体)Չինարեն (պարզեցված)俄罗斯卫星通讯社中文(繁体)Չինարեն (ավանդական)
Հարավային Ամերիկա
BrasilPortuguêsՊորտուգալերեն