Կկարողանա՞ն թալիբները պայմանավորվել աֆղանական դիմադրության ղեկավար Մասուդի հետ

© Sputnik / Александр ХроленкоНациональный герой Ахмад Шах Масуд и герои спорта всегда рядом
Национальный герой Ахмад Шах Масуд и герои спорта всегда рядом - Sputnik Արմենիա, 1920, 22.08.2021
Ավելի վաղ հաղորդվել էր, որ գեներալ Աբդուլ Ռաշիդ Դուստումի զինված կազմավորումները շարժվել են դեպի աֆղանական Փանջշեր նահանգ՝ «Թալիբան» շարժմանը դիմադրություն ցույց տալու համար։
ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի - Sputnik. «Թալիբան» շարժումը վերջնագիր է ներկայացրել աֆղանստանի Փանջշեր նահանգում գտնվող, այսպես կոչված, դիմադրության ջոկատներին: Թալիբները պահանջել են 4 ժամվա ընթացքում հանձնվել։ Տեղեկությունը հայտնում է «Մոսկովսկի կոմսոմոլեց» պարբերականը։
Американские военнослужащие - Sputnik Արմենիա, 1920, 12.05.2021
Ամերիկացիները «աֆղանական ռումբը» Ռուսաստանի՞ն են նետում
Այժմ Ահմադ Մասուդի ջոկատները, որը Փանջշերում գլխավորում է դիմադրության շարժումը, սպասում են թալիբների հարձակմանը: Միաժամանակ, տեղեկություններ կան, որ մարտական գործողությունների սկսվելուց առաջ թալիբները մտադիր են պատվիրակություն ուղարկել Մասուդի հետ բանակցելու:
Ավելի վաղ աղբյուրը հայտնել էր, որ Մասուդի և թալիբների միջև բանակցություններն արդեն ընթանում են կոալիցիոն կառավարություն ստեղծելու և քաղաքական հակասությունները հաղթահարելու շուրջ: Սակայն այդ բանակցությունների արդյունքների վերաբերյալ տեղեկություններ չկան։
Նշենք, որ Ահմադ Շահ Մասուդը տաջիկական ծագում ունեցող աֆղանական դաշտային հրամանատար է, Աֆղանստանի պաշտպանության նախարարը: Նա հայտնի է նաև «Փանջշերի առյուծ» մականունով:
Աֆղանական զարգացումներն առնչվում են նաև Հայաստանին. արաբագետ
Հավելենք, որ ավելի վաղ հաղորդվում էր այն մասին, որ գեներալ Աբդուլ Ռաշիդ Դուստումի գլխավորությամբ զինված կազմավորումներ են շարժվում Փանջշեր նահանգ՝ թալիբներին դիմադրություն ցույց տալու համար։ Ըստ տեղեկությունների՝ նրա հետ միասին մոտ 10 հազար մարտիկներ կան։ Ներկայում Փանջշեր նահանգը միակն է, որը թալիբների վերահսկողության տակ չէ։
Էրդողանը հրաժարվել է փախստականներ ընդունել Աֆղանստանից
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала
Միջազգային
InternationalEnglishԱնգլերենMundoEspañolԻսպաներեն
Եվրոպա
DeutschlandDeutschԳերմաներենFranceFrançaisՖրանսերենΕλλάδαΕλληνικάՀունարենItaliaItalianoԻտալերենČeská republikaČeštinaՉեխերենPolskaPolskiԼեհերենСрбиjаСрпскиՍերբերենLatvijaLatviešuԼատիշերենLietuvaLietuviųԼիտվերենMoldovaMoldoveneascăՄոլդովերենБеларусьБеларускiԲելառուսերեն
Հարավային Կովկաս
ԱրմենիաՀայերենՀայերենАҧсныАҧсышәалаԱբխազերենХуссар ИрыстонИронауՕսերենსაქართველოქართულიՎրացերենAzərbaycanАzərbaycancaԱդրբեջաներեն
Մերձավոր Արևելք
Sputnik عربيArabicԱրաբերենTürkiyeTürkçeԹուրքերենSputnik ایرانPersianՊարսկերենSputnik افغانستانDariԴարի
Կենտրոնական Ասիա
ҚазақстанҚазақ тіліՂազախերենКыргызстанКыргызчаՂրղզերենOʻzbekistonЎзбекчаՈւզբեկերենТоҷикистонТоҷикӣՏաջիկերեն
Արևելյան և Հարավարևելյան Ասիա
Việt NamTiếng ViệtՎիետնամերեն日本日本語Ճապոներեն俄罗斯卫星通讯社中文(简体)Չինարեն (պարզեցված)俄罗斯卫星通讯社中文(繁体)Չինարեն (ավանդական)
Հարավային Ամերիկա
BrasilPortuguêsՊորտուգալերեն