«Արևմտամետության» իմիտացիա և արյունալի անջատում անցյալից. Ի՞նչ է ստացել Ուկրաինան

© Sputnik / Vladimir TrefilovАлексей Мухин во время видеомоста Москва-Минск-Тбилиси-Кишинев-Ереван (23 августа 2021). Москва
Алексей Мухин во время видеомоста Москва-Минск-Тбилиси-Кишинев-Ереван (23 августа 2021). Москва - Sputnik Արմենիա, 1920, 23.08.2021
Փորձագետները նշում են, որ նախկինում ուժեղ տնտեսություն և արդյունաբերություն ունեցող Ուկրաինան աստիճանաբար վերածվում է հումքային հավելումի։
ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի - Sputnik. Հետխորհրդային Ուկրաինայի վերջին 30 տարիների պատմությունը բարեփոխումների և արտաքին կառավարման ուժեղացման իմիտացիայի և ձախողման վառ օրինակ են։ Նման կարծիք է հայտնել ռուս քաղաքագետ Ալեքսեյ Մուխինը Sputnik մուլտիմեդիոն հարթակում Մոսկվա-Մինսկ-Թբիլիսի-Քիշնև-Երևան տեսակամուրջի ժամանակ։
Նրա խոսքով՝ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո միայն մի քանի երկրներ կարողացան գտնել իրենց պետական ինքնությունը։ Ուկրաինան այդ քայլը ձախողել է։ Մուխինը կարծում է, որ Ուկրաինան մինչ օրս կեղծ ինքնության որոնման մեջ է, իսկ նրանց անկախությունը զուտ պայմանական բնույթ է կրում:
Президент Украины Владимир Зеленский посетил позиции вооруженных сил вблизи линии соприкосновения в Донбассе (9 апреля 2021). Украина - Sputnik Արմենիա, 1920, 21.08.2021
Նույն սխալը. ինչու Ուկրաինայի իշխանությունները կայունություն չեն կարողանում ապահովել
«Ուկրաինան 30 տարվա ընթացքում արևմտամետության իմիտացիայով է ապրել։ Ինչ վերաբերում է երկիրը դրսից կառավարելուն՝ Մուխինը այս երևույթը բնութագրում է որպես առաջնային տրավմա նախկին ԽՍՀՄ շատ հանրապետությունների համար: Փորձը ցույց է տալիս, որ նման արտաքին կառավարումը հանգեցնում է քաղաքական, տնտեսական և սոցիալական դեգրադացիայի», - ավելացրել է նա։
ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Վիկտոր Վոդոլացկին իր հերթին նշում է Ուկրաինայում ազգայնականության նպատակաուղղված աճը, որը տեղի է ունեցել նաև արտաքին ակտիվ ազդեցությամբ:
«Ուկրաինայում 90-ականների «անձրևից» հետո սնկի պես աճել են Սորոսի հիմնադրամի և արևմտյան այլ ՀԿ-ների հաշվին ստեղծվող մանկական «հայրենասիրական» ճամբարները։ Երիտասարդները ձևավորվել են «նոր Ուկրաինայի» համար։ Այդ երիտասարդությունն այսօր դուրս է գալիս Մայդան, սպանում է երկրի հարավ-արևելքում խաղաղ բնակչությանը՝ արյունով պատելով այն ամենը, ինչը կապված է Ռուսաստանի հետ, այդ թվում՝ Հայրենական մեծ պատերազմի համատեղ հաղթանակը։ Ահա սա է անկախ Ուկրաինայի 30-ամյա պատմությունը», - ասում է Վոդոլացկին։
Ուկրաինայի վերնախավը երկրի մասին չի մտածում. Միխայիլ Խազին
Նրա խոսքով՝ սկզբում Ռուսաստանում կարծում էին, որ Ուկրաինայում այդ բոլոր գործընթացները մանկական խաղեր են, որ ուկրաինացիները եղբայրական ժողովուրդ են: Ռուսաստանը չի աշխատել ուկրաինական հասարակության, վերնախավի հետ։
Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Տնտեսագիտության ինստիտուտի վարիչ, ՌԴ կառավարությանն առընթեր Ֆինանսական համալսարանի դոցենտ Արտյոմ Պիլինը, խոսելով տնտեսական ցուցանիշների մասին, նշում է, որ Ուկրաինան 30 տարվա ընթացքում կորցրել է համախառն արտադրության ավելի քան մեկ երրորդը: Այսպես, 2020 թվականին ուկրաինական ՀՆԱ-ի ծավալը, եթե հաշվենք մշտական գներով, կազմել է 1990 թվականի մակարդակի 63 տոկոսը։
Թուրքիայի ԱԳ նախարարը կմասնակցի Ուկրաինայում կայանալիք «Ղրիմի հարթակ» գագաթնաժողովին
Սա բացառիկ դեպք է, երբ հետխորհրդային հանրապետությունը չի հասել 1990 թվականի մակարդակին։ Հայաստանը, Ղազախստանն ու Բելառուսը, օրինակ, կրկնապատկել են այդ ցուցանիշը։ Պիլինը պնդում է, որ հզոր արդյունաբերություն ունեցող երկիրն աստիճանաբար վերածվում է ԵՄ հումքային կցորդի։
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала
Միջազգային
InternationalEnglishԱնգլերենMundoEspañolԻսպաներեն
Եվրոպա
DeutschlandDeutschԳերմաներենFranceFrançaisՖրանսերենΕλλάδαΕλληνικάՀունարենItaliaItalianoԻտալերենČeská republikaČeštinaՉեխերենPolskaPolskiԼեհերենСрбиjаСрпскиՍերբերենLatvijaLatviešuԼատիշերենLietuvaLietuviųԼիտվերենMoldovaMoldoveneascăՄոլդովերենБеларусьБеларускiԲելառուսերեն
Հարավային Կովկաս
ԱրմենիաՀայերենՀայերենАҧсныАҧсышәалаԱբխազերենХуссар ИрыстонИронауՕսերենსაქართველოქართულიՎրացերենAzərbaycanАzərbaycancaԱդրբեջաներեն
Մերձավոր Արևելք
Sputnik عربيArabicԱրաբերենTürkiyeTürkçeԹուրքերենSputnik ایرانPersianՊարսկերենSputnik افغانستانDariԴարի
Կենտրոնական Ասիա
ҚазақстанҚазақ тіліՂազախերենКыргызстанКыргызчаՂրղզերենOʻzbekistonЎзбекчаՈւզբեկերենТоҷикистонТоҷикӣՏաջիկերեն
Արևելյան և Հարավարևելյան Ասիա
Việt NamTiếng ViệtՎիետնամերեն日本日本語Ճապոներեն俄罗斯卫星通讯社中文(简体)Չինարեն (պարզեցված)俄罗斯卫星通讯社中文(繁体)Չինարեն (ավանդական)
Հարավային Ամերիկա
BrasilPortuguêsՊորտուգալերեն