Չարչյանի կալանքի որոշումը կայացվել է մինչև նրա պատգամավոր դառնալը. դատախազություն

© Sputnik / Asatur YesayantsГлава медцентра "Измирлян" Армен Чарчян до суда (22 июня 2021). Еревaн
Глава медцентра Измирлян Армен Чарчян до суда (22 июня 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 23.08.2021
Դատախազությունը հայտնել է` Արմեն Չարչյանին կալանավորելու համար անձեռնմխելիության հարց առաջանում է, թե ոչ։
ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի – Sputnik. «Իզմիրլյան» ԲԿ նախկին տնօրեն, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանին կալանավորելու որոշում էր կայացվել մինչև նրա պատգամավոր դառնալը։ Sputnik Արմենիային այսպես պատասխանեցին դատախազության լրատվական բաժնից ի պատասխան Չարչյանի անձեռնմխելիությանն առնչվող հարցին։
Армен Чарчян на заседании Парламента (4 августа 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 23.08.2021
Դատարանը Արմեն Չարչյանին կալանավորելու որոշում է կայացրել
Հայտնել էինք, որ վերաքննիչ քրեական դատարանը բավարարել է Չարչյանին գրավի դիմաց ազատ արձակելու մասին որոշման դեմ դատախազության բողոքը։ Այսպիսով, վերաքննիչը բեկանել է առաջին ատյանի դատարանի որոշումը և անփոփոխ թողել մինչդատական վարույթում Չարչյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը։ Քանի որ Արմեն Չարչյանը վերցրել է պատգամավորական մանդատը, դատախազությունից հետարքրքվեցինք, թե արդյո՞ք Չարչյանին կալանավորելու համար արդյո՞ք անձեռնմխեիության հարց չի առաջանում։
«Չարչյանի կալանքի վերաբերյալ որոշումը կայացվել է մինչև նրա պատգամավոր դառնալը»,–ասացին դատախազության լրատվական բաժնից։
Նշենք, որ Չարչյանին կալանավորելու որոշում էր կայացվել հունիսի 23-ին, այսինքն` այսօրվա որոշմամբ ուժի մեջ է մտնում հենց այդ օրը որոշված խափանման միջոցը։
Ամեն ժողովուրդ արժանի է իր իշխանությանը․ բժիշկ Չարչյանի 1–ին հարցազրույցը որպես պատգամավոր
Միաժամանակ, Չարչյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով Չարչյանի կալանքի որոշմանը` պնդում է, որ պրոֆեսորը, այժմ հանդիսանալով ԱԺ պատգամավոր և ՀՀ Սահմանադրության 96-րդ հոդվածի ուժով օժտված լինելով անձեռնմխելիությունով, չի կարող առանց ԱԺ թույլտվության ազատությունից զրկվել։
«Քրեակատարողական հիմնարկն իրավասու է ընդունել այս կամ այն անձին բացառապես պատշաճ իրավական հիմքերի առկայությամն դեպքում, իսկ տվյալ պարագայում ՀՀ վերաքննիչ դատարանի որոշումն ակնհայտ ապօրինի է, ուստի ՔԿՀ-ն, ընդունելով պարոն Չարչյանին, կատարելու է հանցագործություն»,–գրել է Ալեքսանյանը։
Հավատքի մարդ եմ, չեմ ուզում Աստծո մոտ գլխիկոր կանգնել. Չարչյանը՝ պատգամավոր դառնալու մասին
Հիշեցնենք, որ հունիսի 18-ին համացանցում հայտնվել էր ձայնագրություն, որտեղ լսվում էր, թե ինչպես է Չարչյանը աշխատակիցներին հորդորում ընտրությանը մասնակցել։ Նույն օրը Չարչյանը ձերբակալվել է։ Հունիսի 21-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը թույլ է տվել քրեական հետապնդում սկսել Չարչյանի նկատմամբ։ Ապա Չարչյանը կալանավորվել էր։ Չարչյանը ազատ էր արձակվել հուլիսի 21-ին՝ 15 մլն դրամ գրավի դիմաց։
«Գնահատում եմ նրա վաստակը». Սարգսյանն ընդունել է Չարչյանի կալանքի հարցով մտահոգ բժիշկներին
Զուգահեռաբար «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի բաժնետերերը դադարեցրել են նրա գործունեությունը տնօրենի պաշտոնում:
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала