00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
Երկրում իշխանություն չկա․ Բագրատ Արքեպիսկոպոս Գալստանյան
19:26
3 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Ես վստահ եմ` շենք չի լինելու». «Ֆիզգորոդոկի» բնակիչները քաղաքապետարանում են

© Sputnik / Artak AghababyanАкция протеста в физгородке (23 августа 2021). Еревaн
Акция протеста в физгородке (23 августа 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 23.08.2021
Բաժանորդագրվել
Բնակիչների տեղեկացմամբ՝ այգու տարածքը ոչ իրավաչափ սեփականաշնորհվել է և դեռևս 2005 թվականին Կադաստրի կոմիտեի կողմից ոչ իրավաչափ գրանցվել այլ անձի սեփականության իրավունքը:
ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի – Sputnik. Երևանի Ալիխանյան եղբայրներ փողոցի 6/1 հասցեում, որը հայտնի է որպես «Ֆիզգորոդոկ», 12-հարկանի շենքի կառուցման դեմ մի քանի օր բողոքի ակցիա անող մի խումբ բնակիչներ հիմա էլ ակցիա են անում Երևանի քաղաքապետարանի առջև:
Շենքի բնակիչների ներկայացուցիչները հանդիպում են քաղաքապետարանի պատասխանատու անձանց հետ: Տարածքում բնակվող քաղաքացիները պնդում են, որ շենքի կառուցումն հակաօրինական է:
Омбудсмен Арман Татоян встретился с председателем Союза армян России Ара Абраамяном (10 апреля 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 22.08.2021
Հարվածել են որովայնին, բերման ենթարկել առանց տաբատի. ՄԻՊ-ը՝ Երևանի բողոքի ակցիայի մասին
Մասնավորապես, բնակիչների խոսքով` կառուցապատողը  ՇՄԱԳ փորձաքննություն չի անցկացրել:
«Մեր բարձրացրած աղմուկից հետո պետական կառույցները սկսել են տեղից շարժվել` կասեցվել են աշխատանքները բնապահպանության նախարարի կողմից: Նա ծանոթացել է փաստաթղթերին և տեսել, որ կառուցապատման աշխատանքները ՇՄԱԳ փորձաքննություն չեն անցել: Պետք է փորձաքննություն իրականացվի: Բացի դրանից քաղաքապետարանի կողմից հրավեր է եղել, և մեր մի խումբ բնակիչներ իրավաբանների հետ ներսում են և ներկայացնում են կառուցումը դադարեցնելու բոլոր փաստացի հիմքերը։ Ես վստահ եմ շենք չի լինելու»,- ասաց բնակիչներից մեկը:
Նշենք, որ այս պահին հանդիպումը քաղաքապետարանում շարունակվում է։
Հիշեցնենք` օգոստոսի 20–ին «Ֆիզգորոդոկում» քաշքշուկ էր  եղել բողոքի ակցիա անող քաղաքացիների և ոստիկանների միջև։ Իրավիճակը լարվել էր։ Բողոքի ակցիա անողներից մի քանիսը բերման էին ենթարկվել։ Ոստիկանները հարվածել էին նաև 16 տարեկան տղային։
ՄԻՊ-ի արագ արձագանքման խումբը մեկնել էր բերման ենթարկվածներին այցելելու։
«Ֆիզգորադոկում» պաշտպանի ներկայացուցիչները հանդիպել են նաև բնակիչների և նրանց փաստաբանի հետ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ բնակիչների փաստաբանի տեղեկացմամբ՝ այգու տարածքը ոչ իրավաչափ սեփականաշնորհվել է և դեռևս 2005 թվականին Կադաստրի կոմիտեի կողմից ոչ իրավաչափ գրանցվել այլ անձի սեփականության իրավունքը: Նա տարածքը օտարել է մեկ այլ անձի, որը 2008 թվականին նշված տարածքում նախատեսել է կառուցել բազմաբնակարան շենք, և Երևանի քաղաքապետարանը տվել է թույլտվություն, սակայն շինարարությունը չի իրականացվել, և թույլտվության ժամկետն անցել է:
Լարված իրավիճակ Երևանի Ալիխանյան եղբայրների փողոցում, կան բերման ենթարկվածներ. տեսանյութ
Այնուհետև, տարածքը կրկին օտարվել է մեկ այլ անձի, որը  2021 թվականի հուլիսի 29-ին Երևանի քաղաքապետարանից ստացել է շինարարության թույլտվություն և նախաձեռնել է բազմաբնակարան շենքի կառուցում:
Փաստաբանի խոսքով՝ այգու ընդհանուր տարածքը մինչ այդ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը ճանաչել է պատմամշակութային արժեք, սակայն վերջերս այգու նշված վիճելի հատվածը հանվել է այդ ցանկից:
Վիճելի տարածքի տակով անցնում է մայրուղային ջրատար խողովակ, իսկ տարածքին անմիջապես մոտ՝ նաև գազատար հաստ խողովակ: Վիճելի տարածքի ընդհանուր մակերեսը 1976 քմ է, իսկ մինչև շինարարության թույլտվությունը տարածքը նաև չի ենթարկվել շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության, որը կոնկրետ դեպքում պարտադիր է:
Լրահոս
0