Եթե մտածում են` կալանքի որոշմամբ Չարչյանին կկոտրեն, սխալվում են. նոր միջնորդություն կլինի

© Sputnik / Aram NersesyanДепутат Армен Чарчян в гостях радио Sputnik
Депутат Армен Чарчян в гостях радио Sputnik - Sputnik Արմենիա, 1920, 23.08.2021
Արմեն Չարչյանի փաստաբանը նշում է, որ պատրաստվում են նոր միջնորդություն ներկայացնել առաջին ատյանի դատարան` խնդրելով արտահերթ նիստ հրավիրել Չարչյանին գրավի դիմաց ազատ արձակելու հարցով։
ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի – Sputnik. «Իզմիրլյան» ԲԿ նախկին տնօրեն, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանի կալանքի որոշումը կամ դրա քաղվածքը ստանալուց հետո նրան պետք է ուղեկցեն Վարդաշեն քրեակատարողական հիմնարկ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Չարչյանի փաստական Էրիկ Ալեքսանյանը։
Վերաքննիչ քրեական դատարանը բավարարել է Չարչյանին գրավի դիմաց ազատ արձակելու մասին որոշման դեմ դատախազության բողոքը։ Այսպիսով, վերաքննիչը բեկանել է առաջին ատյանի դատարանի որոշումը և անփոփոխ թողել մինչդատական վարույթում Չարչյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը։
Депутат Армен Чарчян - Sputnik Արմենիա, 1920, 08.08.2021
Ամեն ժողովուրդ արժանի է իր իշխանությանը․ բժիշկ Չարչյանի 1–ին հարցազրույցը որպես պատգամավոր
«Արմեն Չարչյանի դուխը տեղն է, եթե մտածում էին` կալանքի որոշմամբ նրան կկոտրեին, ապա չարաչար սխալվում են։ Որոշումը, բնականաբար, համարում ենք ապօրինի և պատրաստվում ենք նոր միջնորդություն ներկայացնել առաջին ատյանի դատարան` խնդրելով արտահերթ նիստ հրավիրել և կրկին գրավի դիմաց ազատ արձակելու հարցը քննարկել»,–ասաց փաստաբանը։
Ալեքսանյանը մանրամասնեց` Սահմանադրության 96-րդ հոդվածով նշվում է, որ Չարչյանը, լինելով պատգամավոր, օժտված է անձեռնմխելիությամբ, ինչը նշանակում է, որ նրան ազատությունից զրկելը կամ քրեական հետապնդման ենթարկելը կարող է տեղի ունենալ բացառապես ԱԺ–ի թույլտվության պայմաններում։ Նրա խոսքով` համապատասխան փաստարկը Չարչյանի անձեռնմխելիության վերաբերյալ ներկայացրել են դատարան, սակայն իրենց ներկայացրած փաստարկը վերաքննիչի համար, փաստորեն, ընդունելի չի եղել, եթե նման որոշում է կայացվել։
Ինչպես արդեն հայտնել էինք, «Իզմիրլյան» ԲԿ նախկին տնօրեն, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանը կկալանավորվի։ Նման որոշում է կայացրել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Ռուբիկ Մխիթարյանի նախագահությամբ։
Հավատքի մարդ եմ, չեմ ուզում Աստծո մոտ գլխիկոր կանգնել. Չարչյանը՝ պատգամավոր դառնալու մասին
Վերաքննիչ քրեական դատարանը բավարարել է Չարչյանին գրավի դիմաց ազատ արձակելու մասին որոշման դեմ` դատախազության բողոքը։
Հիշեցնենք, որ հունիսի 18-ին համացանցում հայտնվել էր ձայնագրություն, որտեղ լսվում էր, թե ինչպես է Չարչյանը աշխատակիցներին հորդորում ընտրությանը մասնակցել։ Նույն օրը Չարչյանը ձերբակալվել է։ Հունիսի 21-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը թույլ է տվել քրեական հետապնդում սկսել Չարչյանի նկատմամբ։ Ապա Չարչյանը կալանավորվել էր։ Չարչյանը ազատ էր արձակվել հուլիսի 21-ին՝ 15 մլն դրամ գրավի դիմաց։
«Գնահատում եմ նրա վաստակը». Սարգսյանն ընդունել է Չարչյանի կալանքի հարցով մտահոգ բժիշկներին
Զուգահեռաբար «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի բաժնետերերը դադարեցրել են նրա գործունեությունը տնօրենի պաշտոնում:
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала