Մի քանի օր անձրև չի տեղա. եղանակի տեսություն

© Sputnik / Andranik Ghazaryan / Питьевой фонтанчик
Питьевой фонтанчик - Sputnik Արմենիա, 1920, 23.08.2021
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Առաջիկա 5 օրերին Արարատում, Արմավիրում, Վայոց Ձորում, Սյունիքում և Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Ազգաբնակչությանը հորդորում են պահպանել հրդեհավտանգության կանոնները:
ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի – Sputnuik. ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունից հայտնում են, որ հանրապետության տարածքում օգոստոսի 23-26-ին` գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Օգոստոսի 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Հայ ըմբիշները 3 մեդալ են նվաճել աշխարհի առաջնությունում և պարտության մատնել ադրբեջանցուն
Քամին հարավ-արևմտյան է՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանն օգոստոսի 25-27-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով:
© official site of the MES of RA Եղանակի կանխատեսում
 Եղանակի կանխատեսում  - Sputnik Արմենիա, 1920, 14.09.2021
Եղանակի կանխատեսում
Երևան քաղաքում ևս օգոստոսի 23-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, երեկոյան ժամերին հնարավոր է քամու ուժգնացում՝ 16-18 մ/վ արագությամբ:
Մայրաքաղաքում օգոստոսի 23–ի գիշերը կլինի 18-20 աստիճան տաքություն, իսկ ցերեկային ժամերին կգրանցվի +33...+35 աստիճան։
Ձևավորված կառավարություն, զինվորի ամուսնություն և այլն. անցնող շաբաթը՝ լուսանկարներով
ՀՀ ԱԻՆ–ից նաև զգուշացնում են, որ առաջիկա 5  օրերին  Արարատում, Արմավիրում, Վայոց Ձորում, Սյունիքում և Երևանում  սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Ազգաբնակչությանը հորդորում են պահպանել հրդեհավտանգության կանոնները:
Լրահոս
0