Հարավկովկասյան երկաթուղում կրկին խստացվում է դիմակ դնելու պահանջը

© Sputnik / Aram NersesyanНовый поезд ЮКЖД
Новый поезд ЮКЖД - Sputnik Արմենիա, 1920, 23.08.2021
Հարավկովկասյան երկաթուղին ձեռնարկում է կորոնավիրուսի տարածումը կանխարգելելուն ուղղված անհրաժեշտ բոլոր միջոցները:
ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի – Sputnik. Հարավկովկասյան երկաթուղին տեղեկացնում է, որ ուղևորների առողջության անվտանգությունն ապահովելու և կորոնավիրուսային վարակի տարածումը կանխելու համար խստացվում են երկաթուղային կայաններում, միջազգային գնացքներում և քաղաքամերձ էլեկտրագնացքներում գործող սահմանափակումները: Տեղեկությունը հայտնում է ՀԿԵ մամուլի ծառայությունը։
Мониторинг выполнения требований коменданта в различных торговых точках города (12 июня 2020). Гюмри - Sputnik Արմենիա, 1920, 19.08.2021
Կրկին դիմակներ ու սոցիալական հեռավորություն. ՍԱՏՄ-ի տեսուչները շրջայցեր են կատարել
«Երկաթուղային կայարանների տարածք և գնացքների վագոններ մուտքը թույլատրվում է միայն պաշտպանիչ դիմակներ դնող ուղևորների համար: Այժմ ընկերությունը հորդորում է աշխատողներին պատվաստվել Covid-19-ի դեմ: Քաղաքացիների հետ աշխատող գրեթե ամբողջ անձնակազմն արդեն պատվաստվել է»,–նշված է հաղորդագրության մեջ:
Նշվում է նաև, որ բոլոր կայարանային տարածքները օդափոխվում և ախտահանվում են հատուկ միջոցներով: Յուրաքանչյուր ուղերթի ավարտից հետո բոլոր գնացքների վագոններն օդափոխվում և ախտահանվում են, վագոնների և կայարանների ախտահանումը կատարվում է նաև օրվա վերջում:
Կորոնավիրուսային թվերի աճով պայմանավորված` ՀՀ–ում դիմակների վերահսկողությունը խստացվում է
Նշենք, որ վերջին շրջանում Հայաստանում ավելացել է կորոնավիրուսով վարակման դեպքերը։ Այդ պատճառով հոկտեմբերի 1-ից Հայաստանում նախատեսվում են նոր սահմանափակումներ։
Տնտեսական գործունեություն իրականացնողները պետք է իրենց աշխատակիցներից պահանջեն պատվաստման սերտիֆիկատ կամ 14 օրը մեկ անգամ ՊՇՌ թեստավորման բացասական արդյունք:
Արդեն իսկ խստացվել է փակ տարածքներում դիմակներ դնելու վերահսկողությունը։
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала