https://armeniasputnik.am/20210823/hayastan-dashinq-vardashen-qkh-patgamavor-28755167.html
Չարչյանը կներկայանա Վարդաշեն ՔԿՀ. «Հայաստան» դաշինքի պատգամավորները ևս այնտեղ կլինեն
Չարչյանը կներկայանա Վարդաշեն ՔԿՀ. «Հայաստան» դաշինքի պատգամավորները ևս այնտեղ կլինեն
«Հայաստան» դաշինքի պատգամավորները կարծում են, որ Արմեն Չարչյանին կալանավորելու որոշմամբ իշխանությունն ուզում է ճնշել ընդդիմությանը։ 23.08.2021, Sputnik Արմենիա
2021-08-23T16:14+0400
2021-08-23T16:14+0400
2021-08-23T16:16+0400
հասարակություն
հայաստան
քաղաքականություն
արմեն չարչյան
քրեակատարողական հիմնարկ (քկհ)
«հայաստան» դաշինք
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e5/06/16/28039884_0:0:1601:901_1920x0_80_0_0_3842087a3d0e5321a583a99474ebab9b.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի – Sputnik. «Իզմիրլյան» ԲԿ նախկին տնօրեն, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանը կալանավորվածի կարգավիճակում է առանց որևէ պատշաճ իրավական հիմքի։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց փաստաբան, «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արամ Վարդևանյանը` անդրադառնալով Չարչյանի կալանքի մասին վերաքննիչ դատարանի որոշմանը։Հայտնել էինք, որ վերաքննիչը բավարարել է Չարչյանին գրավի դիմաց ազատ արձակելու մասին որոշման դեմ` դատախազության բողոքը։Այսպիսով, Վերաքննիչը բեկանել է առաջին Ատյանի դատարանի որոշումը և անփոփոխ թողել մինչդատական վարույթում Չարչյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը։«Կալանավորելու որոշմամբ պարզ չէ, թե ՀՀ–ում պատգամավորի անձեռնմխելիությունն ինչ իմաստ ունի այլևս։ Սակայն Չարչյանն իր կամքով այսօր կներկայանա Վարդաշեն ՔԿՀ. այնտեղ ներկա կլինեն նաև մեր խմբակցության պատգամավորները»,–ասաց Վարդևանյանը։Իսկ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արծվիկ Մինասյանն էլ նշեց, որ նման որոշմամբ իշխանությունն ուզում է ցույց տալ` այնքան ուժեղ են, որ ցանկացած պահի կարող են ճնշել ընդդիմադիրներին։Նշենք, որ պատասխանեցին դատախազության լրատվական բաժնից ի պատասխան Չարչյանի անձեռնմխելիությանն առնչվող հարցին, Sputnik Արմենիային պատասխանել էին, որ նրան կալանավորելու որոշում էր կայացվել մինչև նրա պատգամավոր դառնալը։Հիշեցնենք, որ հունիսի 18-ին համացանցում հայտնվել էր ձայնագրություն, որտեղ լսվում էր, թե ինչպես է Չարչյանը աշխատակիցներին հորդորում ընտրությանը մասնակցել։ Նույն օրը Չարչյանը ձերբակալվել է։ Հունիսի 21-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը թույլ է տվել քրեական հետապնդում սկսել Չարչյանի նկատմամբ։ Ապա Չարչյանը կալանավորվել էր։ Չարչյանը ազատ էր արձակվել հուլիսի 21-ին՝ 15 մլն դրամ գրավի դիմաց։«Գնահատում եմ նրա վաստակը». Սարգսյանն ընդունել է Չարչյանի կալանքի հարցով մտահոգ բժիշկներինԶուգահեռաբար «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի բաժնետերերը դադարեցրել են նրա գործունեությունը տնօրենի պաշտոնում:
https://armeniasputnik.am/20210823/ete-mtacumen-kalanqi-voroshmamb-charchyanin-lkkotren-sxalvumen-28749951.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e5/06/16/28039884_0:0:1423:1067_1920x0_80_0_0_78757529442d308d0afd6798ad539434.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հասարակություն , հայաստան, քաղաքականություն, արմեն չարչյան, քրեակատարողական հիմնարկ (քկհ), «հայաստան» դաշինք
հասարակություն , հայաստան, քաղաքականություն, արմեն չարչյան, քրեակատարողական հիմնարկ (քկհ), «հայաստան» դաշինք
Չարչյանը կներկայանա Վարդաշեն ՔԿՀ. «Հայաստան» դաշինքի պատգամավորները ևս այնտեղ կլինեն
16:14 23.08.2021 (Թարմացված է: 16:16 23.08.2021) «Հայաստան» դաշինքի պատգամավորները կարծում են, որ Արմեն Չարչյանին կալանավորելու որոշմամբ իշխանությունն ուզում է ճնշել ընդդիմությանը։
ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի – Sputnik. «Իզմիրլյան» ԲԿ նախկին տնօրեն, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանը կալանավորվածի կարգավիճակում է առանց որևէ պատշաճ իրավական հիմքի։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց փաստաբան, «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արամ Վարդևանյանը` անդրադառնալով Չարչյանի կալանքի մասին վերաքննիչ դատարանի որոշմանը։
Հայտնել էինք, որ վերաքննիչը բավարարել է Չարչյանին գրավի դիմաց ազատ արձակելու մասին որոշման դեմ` դատախազության բողոքը։
Այսպիսով, Վերաքննիչը բեկանել է առաջին Ատյանի դատարանի որոշումը և անփոփոխ թողել մինչդատական վարույթում Չարչյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը։
«Կալանավորելու որոշմամբ պարզ չէ, թե ՀՀ–ում պատգամավորի անձեռնմխելիությունն ինչ իմաստ ունի այլևս։ Սակայն Չարչյանն իր կամքով այսօր կներկայանա Վարդաշեն ՔԿՀ. այնտեղ ներկա կլինեն նաև մեր խմբակցության պատգամավորները»,–ասաց Վարդևանյանը։
Իսկ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արծվիկ Մինասյանն էլ նշեց, որ նման որոշմամբ իշխանությունն ուզում է ցույց տալ` այնքան ուժեղ են, որ ցանկացած պահի կարող են ճնշել ընդդիմադիրներին։
«Այն, ինչ նկատարվեց Չարչյանի օրինակով, ներկայիս քաղաքական իշխանության նպատակն էր, որպեսզի մեզ շեղեն Ազգային ժողովում ասելու այն, ինչի մասին մինչ այս բարձրաձայնել ենք»,–ասաց Մինասյանը։
Նշենք, որ պատասխանեցին դատախազության լրատվական բաժնից ի պատասխան Չարչյանի անձեռնմխելիությանն առնչվող հարցին,
Sputnik Արմենիային պատասխանել էին, որ նրան կալանավորելու որոշում էր կայացվել մինչև նրա պատգամավոր դառնալը։
Հիշեցնենք, որ հունիսի 18-ին համացանցում հայտնվել էր ձայնագրություն, որտեղ լսվում էր, թե ինչպես է Չարչյանը աշխատակիցներին հորդորում ընտրությանը մասնակցել։ Նույն օրը Չարչյանը ձերբակալվել է։ Հունիսի 21-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը թույլ է տվել քրեական հետապնդում սկսել Չարչյանի նկատմամբ։ Ապա Չարչյանը կալանավորվել էր։
Չարչյանը ազատ էր արձակվել հուլիսի 21-ին՝ 15 մլն դրամ գրավի դիմաց։
Զուգահեռաբար «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի բաժնետերերը դադարեցրել են նրա գործունեությունը տնօրենի պաշտոնում: