https://armeniasputnik.am/20210823/inch-en-paymanavorvel-hapk-andamnern-afxanstani-veraberyal-peskov-manramasnum-e-28755075.html
Ինչ են պայմանավորվել ՀԱՊԿ անդամներն Աֆղանստանի վերաբերյալ. Պեսկովը մանրամասնում է
Ինչ են պայմանավորվել ՀԱՊԿ անդամներն Աֆղանստանի վերաբերյալ. Պեսկովը մանրամասնում է
Աֆղանստանի հարցով ՀԱՊԿ-ի գագաթնաժողովում հայտարարվել է, որ կարևոր է կանխել արմատական իսլամիզմի ներթափանցումը ՀԱՊԿ երկրներ և թույլ չտալ քաղաքացիների... 23.08.2021, Sputnik Արմենիա
2021-08-23T16:08+0400
2021-08-23T16:08+0400
2021-08-23T16:12+0400
հայաստան
քաղաքականություն
աշխարհ
հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ)
աֆղանստան
դմիտրի պեսկով
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e5/04/1d/27363123_0:0:3142:1768_1920x0_80_0_0_14b1b4c41964cc807e1a3b75ab37a52e.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի - Sputnik. Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության երկրների ղեկավարները պայմանավորվել են մինչև սեպտեմբերի 16-ը մշակել Աֆղանստանից բխող սպառնալիքներին համատեղ հակազդելու միջոցներ: Այդ մասին երկուշաբթի օրը լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:«Նիստի արդյունքում պայմանավորվեցինք հանձնարարականներ տալ արտաքին գործերի, պաշտպանության նախարարների խորհուրդներին, անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեին՝ ՀԱՊԿ-ի քարտուղարության հետ համատեղ օպերատիվ կերպով այս պահին Աֆղանստանից բխող սպառնալիքին համատեղ հակազդելու միջոցներ մշակել․ իրական ռիսկեր կան ամբողջ եվրասիական տարածաշրջանի և ահասարակ աշխարհի համար»,-ասել է Պեսկովը ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդից հետո, որը տեղի է ունեցել տեսակոնֆերանսի ձևաչափով և նվիրված է եղել Աֆղանստանում տիրող իրավիճակին:ՀԱՊԿ-ի երկրները վտանգավոր միտում են համարում Աֆղանստանում ԻՊ-ի ուժեղ դիրքերի պահպանումը («Իսլամական պետությունը» ահաբեկչական ճանաչված ու ՌԴ-ում արգելված կազմակերպություն է):«Դա շատ վտանգավոր միտում է, որը վտանգ է ներկայացնում ՀԱՊԿ-ի տարածքի համար»,-հայտնել է Պեսկովը։Նա ասել է նաև, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարևոր է համարում կանխել Աֆղանստանից արմատական իսլամիզմի ներթափանցումը ՀԱՊԿ-ի երկրների տարածք և քաղաքացիների հավաքագրումը գրոհայինների շարքեր, այդ թվում՝ սոցցանցերի և ինտերնետի օգտագործմամբ:ՀԱՊԿ-ը հոկտեմբերին զորավարժություններ կանցկացնի«Առաջվա պես խիստ սուր է աֆղանական թմրանյութերի շրջանառության խնդիրը, ուստի ՀԱՊԿ-ի գծով ևս հարկ կլինի շատ ուշադիր հետևել, թե ինչպես կզարգանան իրադարձությունները այդ առումով»,-հայտարարեց Պեսկովը։Աֆղանստանում իրավիճակի վերաբերյալ ՄԱԿ-ի, ՄԱԿ-ի ԱԽ-ի և G20-ի ջանքերի համակարգման անհրաժեշտության վերաբերյալ ըմբռնում նույնպես կա։Հիշեցնենք՝ Աֆղանստանում իրավիճակը սրվել է ամերիկյան զորքերի դուրսբերման ֆոնին։ Օգոստոսի սկզբին «Թալիբանի» զինյալները լայնածավալ հարձակում էին ծավալել, գրավել խոշոր քաղաքներ, իսկ օգոստոսի 15-ին մուտք գործել Քաբուլ: Նախագահ Աշրաֆ Ղանին փախել է ԱՄԷ՝ հայտարարելով, որ լքում է երկիրը «ջարդերը կանխելու համար»։ Օգոստոսի 16-ի գիշերը «Թալիբանի» քաղաքական գրասենյակի պաշտոնական ներկայացուցիչ Մուհամեդ Նաիմը հայտարարեց, որ պատերազմն ավարտված է։ՀԱՊԿ պետությունների ղեկավարների հերթական հանդիպումը կկայանա սեպտեմբերի 16-ին՝ Տաջիկստանի մայրաքաղաքում։
https://armeniasputnik.am/20210823/hayastany-aktivoren-handese-ekel-hapki-amrapndman-ogtin-zas-28754883.html
աֆղանստան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e5/04/1d/27363123_413:0:3142:2047_1920x0_80_0_0_f6d5be483e83709d8bd1a3df3b350f23.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հայաստան, քաղաքականություն, աշխարհ, հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ), աֆղանստան, դմիտրի պեսկով
հայաստան, քաղաքականություն, աշխարհ, հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ), աֆղանստան, դմիտրի պեսկով
Ինչ են պայմանավորվել ՀԱՊԿ անդամներն Աֆղանստանի վերաբերյալ. Պեսկովը մանրամասնում է
16:08 23.08.2021 (Թարմացված է: 16:12 23.08.2021) Աֆղանստանի հարցով ՀԱՊԿ-ի գագաթնաժողովում հայտարարվել է, որ կարևոր է կանխել արմատական իսլամիզմի ներթափանցումը ՀԱՊԿ երկրներ և թույլ չտալ քաղաքացիների հավաքագրումը ծայրահեղականների կողմից։
ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի - Sputnik. Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության երկրների ղեկավարները պայմանավորվել են մինչև սեպտեմբերի 16-ը մշակել Աֆղանստանից բխող սպառնալիքներին համատեղ հակազդելու միջոցներ: Այդ մասին երկուշաբթի օրը լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Նիստի արդյունքում պայմանավորվեցինք հանձնարարականներ տալ արտաքին գործերի, պաշտպանության նախարարների խորհուրդներին, անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեին՝ ՀԱՊԿ-ի քարտուղարության հետ համատեղ օպերատիվ կերպով այս պահին Աֆղանստանից բխող սպառնալիքին համատեղ հակազդելու միջոցներ մշակել․ իրական ռիսկեր կան ամբողջ եվրասիական տարածաշրջանի և ահասարակ աշխարհի համար»,-ասել է Պեսկովը ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդից հետո, որը տեղի է ունեցել տեսակոնֆերանսի ձևաչափով և նվիրված է եղել Աֆղանստանում տիրող իրավիճակին:
ՀԱՊԿ-ի երկրները վտանգավոր միտում են համարում Աֆղանստանում ԻՊ-ի ուժեղ դիրքերի պահպանումը («Իսլամական պետությունը» ահաբեկչական ճանաչված ու ՌԴ-ում արգելված կազմակերպություն է):
«Դա շատ վտանգավոր միտում է, որը վտանգ է ներկայացնում ՀԱՊԿ-ի տարածքի համար»,-հայտնել է Պեսկովը։
Նա ասել է նաև, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարևոր է համարում կանխել Աֆղանստանից արմատական իսլամիզմի ներթափանցումը ՀԱՊԿ-ի երկրների տարածք և քաղաքացիների հավաքագրումը գրոհայինների շարքեր, այդ թվում՝ սոցցանցերի և ինտերնետի օգտագործմամբ:
«Առաջվա պես խիստ սուր է աֆղանական թմրանյութերի շրջանառության խնդիրը, ուստի ՀԱՊԿ-ի գծով ևս հարկ կլինի շատ ուշադիր հետևել, թե ինչպես կզարգանան իրադարձությունները այդ առումով»,-հայտարարեց Պեսկովը։
Աֆղանստանում իրավիճակի վերաբերյալ ՄԱԿ-ի, ՄԱԿ-ի ԱԽ-ի և G20-ի ջանքերի համակարգման անհրաժեշտության վերաբերյալ ըմբռնում նույնպես կա։
Հիշեցնենք՝ Աֆղանստանում իրավիճակը սրվել է ամերիկյան զորքերի դուրսբերման ֆոնին։ Օգոստոսի սկզբին «Թալիբանի» զինյալները լայնածավալ հարձակում էին ծավալել, գրավել խոշոր քաղաքներ, իսկ օգոստոսի 15-ին մուտք գործել Քաբուլ: Նախագահ Աշրաֆ Ղանին փախել է ԱՄԷ՝ հայտարարելով, որ լքում է երկիրը «ջարդերը կանխելու համար»։ Օգոստոսի 16-ի գիշերը «Թալիբանի» քաղաքական գրասենյակի պաշտոնական ներկայացուցիչ Մուհամեդ Նաիմը հայտարարեց, որ պատերազմն ավարտված է։
ՀԱՊԿ պետությունների ղեկավարների հերթական հանդիպումը կկայանա սեպտեմբերի 16-ին՝ Տաջիկստանի մայրաքաղաքում։