https://armeniasputnik.am/20210823/pashinyan-shnorhavorakan-uxerdz-ankaxutyan-hrchakagir-28753945.html
Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ անկախության հռչակագրի ընդունման 31-ամյակի առթիվ
Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ անկախության հռչակագրի ընդունման 31-ամյակի առթիվ
ՀՀ վարչապետի խոսքով`պետք է հաղթահարել մարտահրավերները, ամրացնել պետականության հիմքերը։ 23.08.2021, Sputnik Արմենիա
2021-08-23T15:05+0400
2021-08-23T15:05+0400
2021-08-23T15:07+0400
հայաստան
նիկոլ փաշինյան
անկախություն
ուղերձ
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e5/08/17/28752612_0:67:1280:787_1920x0_80_0_0_8f3d676469fdbc164920b204475aef9d.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Անկախության հռչակագրի ընդունման 31-ամյակի կապակցությամբ։ Տեղեկությունը հայտնում են վարչապետի մամուլի ծառայությունից։Փաշինյանը նշել է, որ պետության ու ժողովրդի համար պատմական այդ փաստաթուղթը, որն ընդունվեց Գերագույն խորհրդի կողմից, հիմնված էր անկախ պետություն ունենալու հայ ժողովրդի անկոտրում կամքի վրա:«Անցած երեք տասնամյակների ընթացքում մենք անցել ենք բազում փորձությունների միջով, ունեցել ենք հաջողություններ, նաև դժվարություններ ու ձախողումներ: Ու կարևոր է ընդգծել, որ ամուր և ինքնիշխան պետականություն ունենալու մեր կամքն անսասան է, և այդ կամքը պիտի արտահայտվի պետությունը և պետական ինստիտուտները կայացնելու, ուժեղացնելու մեր ամենօրյա աշխատանքում»,– գրել է նա:Նրա խոսքով` լինելով անկախության հռչակագիրն ընդունած սերնդի ներկայացուցիչ, պետք է հաղթահարել մարտահրավերները, ամրացնել պետականության հիմքերը, բարձրացնել նրա միջազգային հեղինակությունը, ինչպես նաև մեծացնել ներդրումային գրավչությունը։Նշենք, որ այսօր`ավելի վաղ, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ևս շնորհավորական ուղերձ էր հղել Հայաստանի Անկախության հռչակագրի ընդունման 31-ամյակի կապակցությամբ։Հիշեցնենք` հռչակագրում նշվում է, որ զարգացնելով անկախ Հայաստանի ժողովրդավարական ավանդույթները, խնդիր դնելով ժողովրդավարական, իրավական հասարակարգի ստեղծումը` Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը հռչակում է անկախ պետականության հաստատման գործընթացի սկիզբը:
https://armeniasputnik.am/20210823/armen-sargsyan-uxerdz-28749371.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e5/08/17/28752612_72:0:1209:853_1920x0_80_0_0_5d7f3055956f1863be6ce6e24f967298.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հայաստան, նիկոլ փաշինյան, անկախություն, ուղերձ
հայաստան, նիկոլ փաշինյան, անկախություն, ուղերձ
Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ անկախության հռչակագրի ընդունման 31-ամյակի առթիվ
15:05 23.08.2021 (Թարմացված է: 15:07 23.08.2021) ՀՀ վարչապետի խոսքով`պետք է հաղթահարել մարտահրավերները, ամրացնել պետականության հիմքերը։
ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Անկախության հռչակագրի ընդունման 31-ամյակի կապակցությամբ։ Տեղեկությունը
հայտնում են վարչապետի մամուլի ծառայությունից։
Փաշինյանը նշել է, որ պետության ու ժողովրդի համար պատմական այդ փաստաթուղթը, որն ընդունվեց Գերագույն խորհրդի կողմից, հիմնված էր անկախ պետություն ունենալու հայ ժողովրդի անկոտրում կամքի վրա:
«Անցած երեք տասնամյակների ընթացքում մենք անցել ենք բազում փորձությունների միջով, ունեցել ենք հաջողություններ, նաև դժվարություններ ու ձախողումներ: Ու կարևոր է ընդգծել, որ ամուր և ինքնիշխան պետականություն ունենալու մեր կամքն անսասան է, և այդ կամքը պիտի արտահայտվի պետությունը և պետական ինստիտուտները կայացնելու, ուժեղացնելու մեր ամենօրյա աշխատանքում»,– գրել է նա:
Նրա խոսքով` լինելով անկախության հռչակագիրն ընդունած սերնդի ներկայացուցիչ, պետք է հաղթահարել մարտահրավերները, ամրացնել պետականության հիմքերը, բարձրացնել նրա միջազգային հեղինակությունը, ինչպես նաև մեծացնել ներդրումային գրավչությունը։
Նշենք, որ այսօր`ավելի վաղ, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ևս շնորհավորական ուղերձ էր հղել
Հայաստանի Անկախության հռչակագրի ընդունման 31-ամյակի կապակցությամբ։
Հիշեցնենք` հռչակագրում նշվում է, որ զարգացնելով անկախ Հայաստանի ժողովրդավարական ավանդույթները, խնդիր դնելով ժողովրդավարական, իրավական հասարակարգի ստեղծումը` Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը հռչակում է անկախ պետականության հաստատման գործընթացի սկիզբը: