https://armeniasputnik.am/20210823/qabu-odanavakayna-yhradzgutyuyn-28748297.html
Քաբուլի օդանավակայանի մոտ ամերիկացի ու գերմանացի զինվորների միջև փոխհրաձգություն է եղել
Քաբուլի օդանավակայանի մոտ ամերիկացի ու գերմանացի զինվորների միջև փոխհրաձգություն է եղել
Դեռ հայտնի չէ` ովքեր են եղել հարձակվողները։ Փոխհրաձգությունը տեղի է ունեցել Քաբուլի օդանավակայանի հյուսիսային դարպասների մոտ։ 23.08.2021, Sputnik Արմենիա
2021-08-23T09:52+0400
2021-08-23T09:52+0400
2021-08-23T09:59+0400
աշխարհ
քաբուլ
աֆղանստան
օդանավակայան
կրակոց
հրաձգություն
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e5/08/11/28698887_14:0:2560:1440_1920x0_80_0_0_faadc406690269c16d8c2a5108782fd3.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի - Sputnik. Աֆղանստանի անվտանգության ուժերի ծառայողը զոհվել է, երեքը վիրավորվել են Քաբուլի օդանավակայանի մոտ անհայտ անձանց հետ փոխհրաձգության հետևանքով։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Բունդեսվերի օպերատիվ հրամանատարության մամուլի ծառայությանը, որը համապատասխան հաղորդագրություն էր հրապարակել Twitter-ում:Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել այսօր՝ տեղական ժամանակով 04.13-ին: Փոխհրաձգությունը տեղի է ունեցել Քաբուլի օդանավակայանի հյուսիսային դարպասների մոտ՝ աֆղանական անվտանգության ուժերի և անհայտ հարձակվողների միջև: «Անվտանգության ուժերի մեկ ներկայացուցիչ սպանվել է, երեքը՝ վիրավորվել», — նշված է հաղորդագրության մեջ:Փոխհրաձգության մեջ են մտել նաև ամերիկացի ու գերմանացի զինվորականները, նրանցից ոչ ոք չի տուժել:Ինչպիսի ազդակներ պետք է հղի պաշտոնական Երևանը Աֆղանստանին. փորձագետի կարծիքըՀիշեցնենք՝ Աֆղանստանում իրավիճակը սրվել է ամերիկյան զորքերի դուրսբերման ֆոնին։ Օգոստոսի սկզբին «Թալիբանի» զինյալները լայնածավալ հարձակում էին ծավալել, գրավել խոշոր քաղաքներ, իսկ օգոստոսի 15-ին մուտք գործել Քաբուլ: Նախագահ Աշրաֆ Ղանին փախել է ԱՄԷ։ Թալիբները հայտարարում են, որ 20-ամյա պատերազմն ավարտված է, իսկ կառավարման ձևը պարզ կլինի մոտ ժամանակներս:Այժմ շարժումը վերահսկում է Աֆղանստանի տարածքի մեծ մասը և ցամաքային բոլոր սահմանային անցումները։ Այլ երկրների քաղաքացիներին և օտարերկրյա առաքելություններում աշխատող աֆղանցիներին տարհանում են Քաբուլում միակ օդանավակայանի միջոցով, որը պահում են ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ի երկրները:Թուրքիան օգնել է, որ Աֆղանստանի կառավարության նախկին անդամները հեռանան երկրից
https://armeniasputnik.am/20210819/erdoxany-hrajarvel-e-paxstakanner-yndunel-afxanstanic-28723909.html
քաբուլ
աֆղանստան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e5/08/11/28698887_421:308:2222:1440_1920x0_80_0_0_7dcc1da1b3c4f72559eb0ce4e1ae7cfa.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
աշխարհ, քաբուլ, աֆղանստան, օդանավակայան, կրակոց, հրաձգություն
աշխարհ, քաբուլ, աֆղանստան, օդանավակայան, կրակոց, հրաձգություն
Քաբուլի օդանավակայանի մոտ ամերիկացի ու գերմանացի զինվորների միջև փոխհրաձգություն է եղել
09:52 23.08.2021 (Թարմացված է: 09:59 23.08.2021) Դեռ հայտնի չէ` ովքեր են եղել հարձակվողները։ Փոխհրաձգությունը տեղի է ունեցել Քաբուլի օդանավակայանի հյուսիսային դարպասների մոտ։
ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի - Sputnik. Աֆղանստանի անվտանգության ուժերի ծառայողը զոհվել է, երեքը վիրավորվել են Քաբուլի օդանավակայանի մոտ անհայտ անձանց հետ փոխհրաձգության հետևանքով։ Տեղեկությունը հայտնում է
ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Բունդեսվերի օպերատիվ հրամանատարության մամուլի ծառայությանը, որը համապատասխան հաղորդագրություն էր հրապարակել Twitter-ում:
Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել այսօր՝ տեղական ժամանակով 04.13-ին: Փոխհրաձգությունը տեղի է ունեցել Քաբուլի օդանավակայանի հյուսիսային դարպասների մոտ՝ աֆղանական անվտանգության ուժերի և անհայտ հարձակվողների միջև:
«Անվտանգության ուժերի մեկ ներկայացուցիչ սպանվել է, երեքը՝ վիրավորվել», — նշված է հաղորդագրության մեջ:
Փոխհրաձգության մեջ են մտել նաև ամերիկացի ու գերմանացի զինվորականները, նրանցից ոչ ոք չի տուժել:
Հիշեցնենք՝ Աֆղանստանում իրավիճակը սրվել է ամերիկյան զորքերի դուրսբերման ֆոնին։ Օգոստոսի սկզբին «Թալիբանի» զինյալները լայնածավալ հարձակում էին ծավալել, գրավել խոշոր քաղաքներ, իսկ օգոստոսի 15-ին մուտք գործել Քաբուլ: Նախագահ Աշրաֆ Ղանին փախել է ԱՄԷ։ Թալիբները հայտարարում են, որ 20-ամյա պատերազմն ավարտված է, իսկ կառավարման ձևը պարզ կլինի մոտ ժամանակներս:
Այժմ շարժումը վերահսկում է Աֆղանստանի տարածքի մեծ մասը և ցամաքային բոլոր սահմանային անցումները։ Այլ երկրների քաղաքացիներին և օտարերկրյա առաքելություններում աշխատող աֆղանցիներին տարհանում են Քաբուլում միակ օդանավակայանի միջոցով, որը պահում են ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ի երկրները: