https://arm.sputniknews.ru/20210823/zintsarayoxy-hh-zoramaseric-mekic-durse-ekel-haytnvel-adrbejanakan-koxmum-28754792.html
Զինծառայողը ՀՀ զորամասերից մեկից դուրս է եկել և հայտնվել ադրբեջանական կողմում
Զինծառայողը ՀՀ զորամասերից մեկից դուրս է եկել և հայտնվել ադրբեջանական կողմում
Sputnik Արմենիա
Ռուսական կողմի միջնորդությամբ քայլեր են ձեռնարկվում զինծառայողի՝ ադրբեջանական կողմում հայտնվելը հաստատելու ուղղությամբ։ 23.08.2021, Sputnik Արմենիա
2021-08-23T15:47+0400
2021-08-23T15:47+0400
2021-08-23T16:07+0400
հայաստան
զինվոր
ադրբեջան
հայ-ադրբեջանական
սահման
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/06/0c/27905436_0:140:1601:1040_1920x0_80_0_0_51ce3f0c523ca2c42df52b34409a54a7.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի – Sputnik. Զինծառայողը ՀՀ զորամասերից մեկից դուրս է եկել և հայտնվել ադրբեջանական կողմում։ Տեղեկությունը հայտնել է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։«Օգոստոսի 22-ին, ժամը 21։00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող, ավագ լեյտենանտ Արթուր Բորիսի Դավիդյանը, առանց վերադաս հրամանատարության թույլտվության դուրս է եկել մշտական տեղակայման վայրից, ինչից հետո որոշ ժամանակ անց նրա հետ կապը կորել է։ Նախնական տեղեկություններով, ավագ լեյտենանտ Դավիդյանը, վատ տեսանելիության պայմաններում մոլորվել է տեղանքում և հայտնվել ադրբեջանական կողմում»,–ասված է հաղորդագրության մեջ։Տեղեկացվում է, որ անմիջապես մեկնարկել են որոնողա-փրկարարական աշխատանքներ, ռուսական կողմի միջնորդությամբ քայլեր են ձեռնարկվում զինծառայողի՝ ադրբեջանական կողմում հայտնվելը հաստատելու ուղղությամբ։Ադրբեջանական զինծառայողն ինքնաձիգը պարզել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ուղղությամբՀիշեցնենք, որ հուլիսի 14-ի լուսադեմին, մառախուղի պայմաններում, ամրակցված զինվորական ավտոմեքենայով ծառայողական պարտականությունները կատարելու ընթացքում կորել է կապը ՀՀ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված ՀՀ ԶՈՒ N զորամասի զինծառայող Արթուր Նալբանդյանի և վարորդ Արամայիս Տոռոզյանի հետ։ Ըստ ՊՆ–ի` զինծառայողները եղել են առանց զենքի։Ավելի ուշ պարզվեց, որ երկու հայ զինծառայողները հայտնվել են ադրբեջանական կողմում։
https://arm.sputniknews.ru/20210823/nor-manramasner-3-zintsarayoxneri-spanutyan-gortsic-28752563.html
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/06/0c/27905436_0:0:1423:1067_1920x0_80_0_0_40231c4f7d41c40cc9d4a6eba8ca0692.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հայաստան, զինվոր, ադրբեջան, հայ-ադրբեջանական, սահման
հայաստան, զինվոր, ադրբեջան, հայ-ադրբեջանական, սահման
Զինծառայողը ՀՀ զորամասերից մեկից դուրս է եկել և հայտնվել ադրբեջանական կողմում
15:47 23.08.2021 (Թարմացված է: 16:07 23.08.2021) Ռուսական կողմի միջնորդությամբ քայլեր են ձեռնարկվում զինծառայողի՝ ադրբեջանական կողմում հայտնվելը հաստատելու ուղղությամբ։
ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի – Sputnik. Զինծառայողը ՀՀ զորամասերից մեկից դուրս է եկել և հայտնվել ադրբեջանական կողմում։ Տեղեկությունը
հայտնել է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
«Օգոստոսի 22-ին, ժամը 21։00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող, ավագ լեյտենանտ Արթուր Բորիսի Դավիդյանը, առանց վերադաս հրամանատարության թույլտվության դուրս է եկել մշտական տեղակայման վայրից, ինչից հետո որոշ ժամանակ անց նրա հետ կապը կորել է։ Նախնական տեղեկություններով, ավագ լեյտենանտ Դավիդյանը, վատ տեսանելիության պայմաններում մոլորվել է տեղանքում և հայտնվել ադրբեջանական կողմում»,–ասված է հաղորդագրության մեջ։
Տեղեկացվում է, որ անմիջապես մեկնարկել են որոնողա-փրկարարական աշխատանքներ, ռուսական կողմի միջնորդությամբ քայլեր են ձեռնարկվում զինծառայողի՝ ադրբեջանական կողմում հայտնվելը հաստատելու ուղղությամբ։
Հիշեցնենք, որ հուլիսի 14-ի լուսադեմին, մառախուղի պայմաններում, ամրակցված զինվորական ավտոմեքենայով ծառայողական պարտականությունները կատարելու ընթացքում կորել է կապը ՀՀ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված ՀՀ ԶՈՒ N զորամասի զինծառայող Արթուր Նալբանդյանի և վարորդ Արամայիս Տոռոզյանի հետ։ Ըստ ՊՆ–ի` զինծառայողները եղել են առանց զենքի։
Ավելի ուշ
պարզվեց, որ երկու հայ զինծառայողները հայտնվել են ադրբեջանական կողմում։