https://armeniasputnik.am/20210824/adrbejanum-rus-xaxaxapahneri-nkatmamb-hujku-hakaqarozchutyune-generacvum-pashinyan-28761661.html
Ադրբեջանում ռուս խաղաղապահների նկատմամբ հուժկու հակաքարոզչություն է գեներացվում. Փաշինյան
Ադրբեջանում ռուս խաղաղապահների նկատմամբ հուժկու հակաքարոզչություն է գեներացվում. Փաշինյան
Ադրբեջանի դատարաններում ներկայացված գերիները գերեվարվել են նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարության ստորագրումից հետո, խաղաղապահների պատասխանատվության գոտիներում։ 24.08.2021, Sputnik Արմենիա
2021-08-24T11:11+0400
2021-08-24T11:11+0400
2021-08-24T11:15+0400
տարածաշրջան
աշխարհ
ադրբեջան
ռուս
խաղաղապահ
սահմանապահ
գյումրու 102–րդ ռազմաբազա
նիկոլ փաշինյան
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e5/05/03/27407760_0:7:1600:912_1920x0_80_0_0_d27929729d1c36ca9cede4389dbb7309.jpg
ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի - Sputnik․ Ռուսաստանի հետ ռազմավարական դաշինքը Հայաստանի անվտանգության ճարտարապետության հենասյուներից են։ Այս մասին այսօր խորհրդարանում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` կառավարության 2021-26թթ–ի գործունեության ծրագրի ներկայացման ժամանակ։«ՀՀ–ի և ՌԴ–ի միջև բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին պայմանագրի, ՀՀ–ի և ՌԴ–ի միջև ՀՀ ԶՈւ և ՌԴ ԶՈւ զորքերի միացյալ խմբավորման մասին, ՀՀ–ի և ՌԴ–ի միջև հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին համաձայնագրերի հիման վրա շարունակվում են հզորացվել Հայաստանում ռուսական 102-րդ ռազմաբազայի հնարավորությունները»,– ասաց Փաշինյանը։Վարչապետը հիշեցրեց, որ Սյունիքի մարզում ևս հիմնվել են ռուսական ռազմաբազայի հենակետեր, իսկ ռուսական սահմանապահ ուժերը մասնակցում են ՀՀ պետական սահմանի մի շարք հատվածների պահպանությանը։Նա նաև շեշտեց, որ Ռուսաստանի խաղաղապահ ուժերի ներկայությունն Արցախում անվտանգության գործոն է ԼՂ–ի համար։Զրահամեքենաներով և Ուրալ ավտոմեքենաներով. խաղաղապահներն Արցախում պարեկություն են կատարել«Ադրբեջանում ռուս խաղաղապահների նկատմամբ հուժկու հակաքարոզչություն է գեներացվում և գործողություններ են արվում, և կարծում եմ` ադրբեջանական դատարանների կողմից մեր գերեվարված քաղաքացիներին երկար տարիների ազատազրկման դատապարտելու փաստը նաև ՌԴ խաղաղապահ ուժերին և ՌԴ խաղաղապահ առաքելությունը վարկաբեկելու նպատակ ունի»,– ասաց վարչապետը` հավելելով, որ այսօր Ադրբեջանի դատարաններում ներկայացված գերիները գերեվարվել են նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարության ստորագրումից հետո, խաղաղապահների պատասխանատվության գոտիներում։Արցախում հայ–ադրբեջանական շփման գծի Եղծահողի հատվածն այսուհետ կհսկեն ռուս խաղաղապահներըՓաշինյանը նաև հիշեցրեց, որ Ադրբեջանը մինչ օրս դեռ չի վավերացրել խաղաղապահների մանդատը։
https://armeniasputnik.am/20210824/pashinyany-44-orya-paterazmum-zohvatsneri-u-anhet-koratsneri-nor-tiv-nerkayatsrec-28761407.html
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e5/05/03/27407760_0:0:1600:1006_1920x0_80_0_0_1b133d80e8aecbbda1aca0450677a72b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
տարածաշրջան , աշխարհ, ադրբեջան, ռուս, խաղաղապահ, սահմանապահ, գյումրու 102–րդ ռազմաբազա, նիկոլ փաշինյան
տարածաշրջան , աշխարհ, ադրբեջան, ռուս, խաղաղապահ, սահմանապահ, գյումրու 102–րդ ռազմաբազա, նիկոլ փաշինյան
Ադրբեջանում ռուս խաղաղապահների նկատմամբ հուժկու հակաքարոզչություն է գեներացվում. Փաշինյան
11:11 24.08.2021 (Թարմացված է: 11:15 24.08.2021) Ադրբեջանի դատարաններում ներկայացված գերիները գերեվարվել են նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարության ստորագրումից հետո, խաղաղապահների պատասխանատվության գոտիներում։
ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի - Sputnik․ Ռուսաստանի հետ ռազմավարական դաշինքը Հայաստանի անվտանգության ճարտարապետության հենասյուներից են։ Այս մասին այսօր խորհրդարանում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` կառավարության 2021-26թթ–ի գործունեության ծրագրի ներկայացման ժամանակ։
«ՀՀ–ի և ՌԴ–ի միջև բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին պայմանագրի, ՀՀ–ի և ՌԴ–ի միջև ՀՀ ԶՈւ և ՌԴ ԶՈւ զորքերի միացյալ խմբավորման մասին, ՀՀ–ի և ՌԴ–ի միջև հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին համաձայնագրերի հիման վրա շարունակվում են հզորացվել Հայաստանում ռուսական 102-րդ ռազմաբազայի հնարավորությունները»,– ասաց Փաշինյանը։
Վարչապետը հիշեցրեց, որ Սյունիքի մարզում ևս հիմնվել են ռուսական ռազմաբազայի հենակետեր, իսկ ռուսական սահմանապահ ուժերը մասնակցում են ՀՀ պետական սահմանի մի շարք հատվածների պահպանությանը։
Նա նաև շեշտեց, որ Ռուսաստանի խաղաղապահ ուժերի ներկայությունն Արցախում անվտանգության գործոն է ԼՂ–ի համար։
«Ադրբեջանում ռուս խաղաղապահների նկատմամբ հուժկու հակաքարոզչություն է գեներացվում և գործողություններ են արվում, և կարծում եմ` ադրբեջանական դատարանների կողմից մեր գերեվարված քաղաքացիներին երկար տարիների ազատազրկման դատապարտելու փաստը նաև ՌԴ խաղաղապահ ուժերին և ՌԴ խաղաղապահ առաքելությունը վարկաբեկելու նպատակ ունի»,– ասաց վարչապետը` հավելելով, որ այսօր Ադրբեջանի դատարաններում ներկայացված գերիները գերեվարվել են նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարության ստորագրումից հետո, խաղաղապահների պատասխանատվության գոտիներում։
Փաշինյանը նաև հիշեցրեց, որ Ադրբեջանը մինչ օրս դեռ չի վավերացրել խաղաղապահների մանդատը։