https://armeniasputnik.am/20210824/alen-simonyan-anna-mkrtchyan-nikolpashinyan-28765828.html
«Ալեն Սիմոնյանն ամեն ինչ Նիկոլ Փաշինյանի սրտով է անում». Աննա Մկրտչյան
«Ալեն Սիմոնյանն ամեն ինչ Նիկոլ Փաշինյանի սրտով է անում». Աննա Մկրտչյան
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորը մեկնաբանեց իրեն ԱԺ դահլիճից դուրս հրավիրելու դեպքը։ 24.08.2021, Sputnik Արմենիա
2021-08-24T15:42+0400
2021-08-24T15:42+0400
2021-08-24T19:16+0400
հայաստան
քաղաքականություն
ալեն սիմոնյան
աննա մկրտչյան
պատգամավոր
աժ (ազգային ժողով)
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/1674/15/16741594_0:0:1600:901_1920x0_80_0_0_0bd6e92da2a9411a946f1cd9a57f590d.jpg
ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի – Sputnik. ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը վզի, ձեռքերի և ոտքերի հատվածում վնասվածքներ ունի։ Մկրտչյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց այդ մասին` անդրադառնալով ԱԺ անվտանգության աշխատակիցների կողմից իրեն ԱԺ նիստերի դահլիճից դուրս բերելու դեպքին։Հայտնել էինք, որ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հրահանգեց ԱԺ դահլիճից հեռացնել «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանին։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ Մկրտչյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարց ուղղելիս փորձեց ներկայացնել նաև, իր խոսքով, «դահլիճում տիրող իրավիճակը»։ Մկրտչյանն ասել էր, թե «այս անձնավորությունը» (խմբ.– Նիկոլ Փաշինյանը) իր հետ դահլիճ է բերել «ախռաննիկների», որոնք երբևէ ԱԺ չեն մտել։«Ալեն Սիմոնյանը չի կարող ամեն անգամ ընդդիմադիր պատգամավորներին լռեցնել։ Ես անգամ որակումներ չհնչեցրի Փաշինյանի հասցեին, ուղղակի ասացի, որ ԱԺ–ում առաջին անգամ նստած են «ախռաննիկներ»։ Բնականաբար, բողոքարկելու ենք այս ամեն ինչի դեմ, սակայն հարցն այն է, որ ուզում են ամեն կերպ սահմանափակել իրականության ներթափանցումն այս դահլիճ»,–ասաց Մկրտչյանը։Առավոտից երեկո աշխատում ենք, բայց արդյունքը չենք տեսնում. ինչ է առաջարկում կառավարությունըՆրա խոսքով` այդքան մեծ թվով անվտանգության աշխատակիցներ բերելով, ԱԺ իշխանությունն ուզում է ընդդիմադիրներին լրացուցիչ կաշկանդվածության մեջ դնել։Մկրտչյանը հավելեց` Ալեն Սիմոնյանն ամեն ինչ Նիկոլ Փաշինյանի «սրտով է անում»։Հիշեցնենք, որ Ալեն Սիմոնյանը պահանջեց, որպեսզի Մկրտչյանը լքի ԱԺ դահլիճը։ Իսկ երբ վերջինս հրաժարվեց անել դա, անվտանգության աշխատակիցներին հրահանգեց պատգամավորին դուրս ուղեկցել։ Այս հայտարարությունից հետ ընդդիմադիր պատգամավորները մոտեցան Աննա Մկրտչյանին` փորձելով թույլ չտալ անվտանգության աշխատակիցներին դուրս հանել նրան։Դահլիճում սկսված իրարանցումից հետո Ալեն Սիմոնյանը 20 րոպե ընդմիջում հայտարարեց։«Նիկոլ Փաշինյան, էլ լրագրող չես». ԱԺ օթյակում բողոքի ակցիա էր
https://armeniasputnik.am/20210824/nikol-davajan-xorhrdarani-nistum-sksvac-irarancumy-veracvec-ceckrtuqi-28765580.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/1674/15/16741594_19:0:1439:1065_1920x0_80_0_0_e6ab64624038e14b0c2b365c07033107.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հայաստան, քաղաքականություն, ալեն սիմոնյան, աննա մկրտչյան, պատգամավոր, աժ (ազգային ժողով)
հայաստան, քաղաքականություն, ալեն սիմոնյան, աննա մկրտչյան, պատգամավոր, աժ (ազգային ժողով)
«Ալեն Սիմոնյանն ամեն ինչ Նիկոլ Փաշինյանի սրտով է անում». Աննա Մկրտչյան
15:42 24.08.2021 (Թարմացված է: 19:16 24.08.2021) «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորը մեկնաբանեց իրեն ԱԺ դահլիճից դուրս հրավիրելու դեպքը։
ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի – Sputnik. ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը վզի, ձեռքերի և ոտքերի հատվածում վնասվածքներ ունի։ Մկրտչյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց այդ մասին` անդրադառնալով ԱԺ անվտանգության աշխատակիցների կողմից իրեն ԱԺ նիստերի դահլիճից դուրս բերելու դեպքին։
Հայտնել էինք, որ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հրահանգեց ԱԺ դահլիճից հեռացնել «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանին։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ Մկրտչյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարց ուղղելիս փորձեց ներկայացնել նաև, իր խոսքով, «դահլիճում տիրող իրավիճակը»։ Մկրտչյանն ասել էր, թե «այս անձնավորությունը» (խմբ.– Նիկոլ Փաշինյանը) իր հետ դահլիճ է բերել «ախռաննիկների», որոնք երբևէ ԱԺ չեն մտել։
«Ալեն Սիմոնյանը չի կարող ամեն անգամ ընդդիմադիր պատգամավորներին լռեցնել։ Ես անգամ որակումներ չհնչեցրի Փաշինյանի հասցեին, ուղղակի ասացի, որ ԱԺ–ում առաջին անգամ նստած են «ախռաննիկներ»։ Բնականաբար, բողոքարկելու ենք այս ամեն ինչի դեմ, սակայն հարցն այն է, որ ուզում են ամեն կերպ սահմանափակել իրականության ներթափանցումն այս դահլիճ»,–ասաց Մկրտչյանը։
Նրա խոսքով` այդքան մեծ թվով անվտանգության աշխատակիցներ բերելով, ԱԺ իշխանությունն ուզում է ընդդիմադիրներին լրացուցիչ կաշկանդվածության մեջ դնել։
Մկրտչյանը հավելեց` Ալեն Սիմոնյանն ամեն ինչ Նիկոլ Փաշինյանի «սրտով է անում»։
Հիշեցնենք, որ Ալեն Սիմոնյանը պահանջեց, որպեսզի Մկրտչյանը լքի ԱԺ դահլիճը։ Իսկ երբ վերջինս հրաժարվեց անել դա, անվտանգության աշխատակիցներին հրահանգեց պատգամավորին դուրս ուղեկցել։ Այս հայտարարությունից հետ ընդդիմադիր պատգամավորները մոտեցան Աննա Մկրտչյանին` փորձելով թույլ չտալ անվտանգության աշխատակիցներին դուրս հանել նրան։
Դահլիճում սկսված իրարանցումից հետո Ալեն Սիմոնյանը 20 րոպե ընդմիջում հայտարարեց։