00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Կարեն Իգիթյան
Ադրբեջանը շարունակելու է իր զավթողական քաղաքականությունը․Իգիթյան
19:09
2 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Դրուզյա ջանի» խորովածը, կամ ինչպես Ժորժը Հայաստանից Բելգիա մեկնեց ու գրավեց YouTube-ը

© Sputnik / Andranik GhazaryanКулинарный блогер Жорж Арутюнян
Кулинарный блогер Жорж Арутюнян - Sputnik Արմենիա, 1920, 24.08.2021
Բաժանորդագրվել
Բելգիացի հայտնի ֆուդ բլոգեր Ժորժ Հարությունյանն այս օրերին Հայաստանում է։ Նա եկել է լեռնային օդ շնչելու, արևը վայելելու և խորովածի փառատոնին մասնակցելու։ Sputnik Արմենիայի հետ զրույցում Ժորժ խոսել է իր ձեռքբերումների և հաջողության հասնելու մասին։

Լաուրա Սարգսյան, Sputnik Արմենիա

Համեղ խորովածի պատրաստման գլխավոր գաղտնիքը ոչ թե մսի մշակումն է, այլ դրա ճիշտ ընտրությունը։ Այն պետք է լինի հյութալի, թարմ, բայց ոչ կարմիր, այլ վարդագույն: Դրանում համոզված է հայտնի խոհարարական բլոգեր, Բելգիայից մեր հայրենակից Ժորժ Հարությունյանը։
Հարությունյանն ինքնուս է։ Խոհարարության ոլորտում ոչ մի մասնագիտական կրթություն չստանալով՝ նա իր գիտելիքները ձեռք է բերել փորձեր կատարելու ու սխալներ գործելու միջոցով։
© Sputnik / Andranik GhazaryanКулинарный блогер Жорж Арутюнян в гостях радио Sputnik
Кулинарный блогер Жорж Арутюнян в гостях радио Sputnik - Sputnik Արմենիա, 1920, 14.09.2021
Кулинарный блогер Жорж Арутюнян в гостях радио Sputnik
Ժորժ Հարությունյանը
Sputnik Արմենիայի հետ զրույցում Ժորժը խոստովանեց, որ իր հայրը նույնիսկ թեյը չէր կարողանում պատրաստել, և խոհանոցի բոլոր հոգսերն իր վրա էր վերցրել մայրը։ Հենց նա է Ժորժին սեր ներշնչել խոհարարության հանդեպ։

Հայաստանից Բելգիա

Հայտնի ֆուդ բլոգերը ծնվել է Հայաստանում։ 18 տարեկանում զորակոչվել է խորհրդային բանակ. սկզբում ծառայել է Լենինգրադում, իսկ այնտեղից արդեն պայմանագրով մեկնել է Գերմանիա։ Գերմանիայից խորհրդային զորքերի դուրսբերումից հետո նա վերադարձել է հայրենիք։ Այդ ժամանակ Ժորժն արդեն ուներ կին և դուստր։
Египтянин Шеф Амин в еревaнском The Egyptians Cafe - Sputnik Արմենիա, 1920, 13.02.2021
Սաուդյան Արաբիայի թագավորի թիմում աշխատած եգիպտացի խոհարարն իրեն լավ է զգում Հայաստանում
«Գերմանիայում գերմանացի ընկերուհի ունեի, որի հետ պատրաստվում էի ամուսնանալ։ Արձակուրդներից մեկի ժամանակ եկա տուն` Հայաստան ՝ ծնողներիս մոտ։ Նրանք ինձ երկար համոզում էին մոռանալ ընկերուհուս։ 1989 թվականն էր` երկրաշարժից հետո (Սպիտակի երկրաշարժը - խմբ.), բարեկամներիս հյուր գնացի», - հիշում է Ժորժը։
Հարազատները լավաշ էին թխում Լենինական ուղարկելու համար։ Նրանց օգնում էր Ժորժի զարմուհու ընկերուհին՝ Անահիտը։ Նա հիշում է, որ միանգամից հավանեց Անյային (այսպես է նա անվանում իր կնոջը - խմբ.)։ Կարճ ժամանակ անց ամուսնության առաջարկ արեց։ Անահիտն էլ երկար չմտածեց ու համաձայնեց։ Ժորժը հավատում է, որ դա սեր էր առաջին հայացքից։
Հարսանիքից որոշ ժամանակ անց YouTube-ի ապագա «թագավորն» Անյային Գերմանիա տարավ, որտեղ նրանք երկու դուստր ունեցան: Հետո հաստատվեցին Բելգիայում։
Ժորժն ասում է, որ ստիպված են եղել բազմաթիվ դժվարությունների միջով անցնել, սակայն իրենց ոչինչ չէր կարող կանգնեցնել։
«Կարևոր է, որ հավատաք ձեր ուժերին, հավատաք, որ ամեն ինչ կստացվի, և չվախենաք», - ասում է նա:

«Ժորժի մոտ»

Մի քանի տարի առաջ Ժորժը չէր էլ մտածում, որ համացանցի խոհարարական աստղ կդառնա։ Նա խոստովանում է`միշտ սիրել է եփել ու հյուրասիրել, ընկերներին սեղանի շուրջ հավաքել։ Բայց մի անգամ, դիտելով, թե ինչպես է իր դուստրը՝ Մարիան, YouTube ալիքը վարում, որոշեց փորձել իրեն բլոգերի դերում։
«Աղջիկս թերահավատորեն էր վերաբերվում գաղափարիս, ասում էր, որ դա շատ բարդ է, որ ռեսուրսներ են պետք, անհրաժեշտ է տեսախցիկի առջև վարքի ձևերն իմանալ», - պատմում է Ժորժը:
Սկսնակ խոհարարը, թեպետ ինքն էլ այդքան վստահ չէր հաջողության մեջ, չլսեց դստերը: Հավի քաբաբի պատրաստման մասին առաջին տեսանյութը նկարահանել է հենց Մարիան: Սկզբում բաժանորդները քիչ էին, բայց առաջին երեք ամիսների ընթացքում ալիքն ավելի քան 50 հազար բաժանորդ է հավաքել, բլոգերն օրեցօր ավելի հայտնի է դարձել: «Друзья джан» արտահայտությունը շատերի մոտ ասոցացվում է Ժորժի հետ։ Հենց այդպես էլ նա սովորաբար ողջունում է հանդիսատեսին իր տեսահոլովակներում։
Խոստովանում է, որ սկզբում կարդում էր բոլոր մեկնաբանությունները, պատասխանում բոլորին, հաճախ ներողություն խնդրում վատ ռուսերենի համար (բլոգերը ալիքը վարում է ռուսերեն, - խմբ.): Սակայն այնպես է պատահել, որ բաժանորդները սկսել են հավանել ոչ միայն Ժորժի բաղադրատոմսերը, այլև նրա ներկայացման ձև ու նույնիսկ աննշան լեզվական սխալները։
В гостях у шеф-повара: как приготовить шашлык - Sputnik Արմենիա, 1920, 01.09.2019
Համով Հայաստան․ այսպիսի խորոված ոչ մի տեղ չկա․ հայկական խորովածի անկրկնելի բաղադրատոմս
Ժորժն ասում է, որ տեսանյութ պատրաստում ու նկարահանում է միայն այն ժամանակ, երբ տրամադրություն ունի, քանի որ այդ գործում պետք է հոգին դնել:
 «Դուստրերս ավելի քիչ բաժանորդ ունեն։ Մարիան 2015 թվականից  է վարում է իր ալիքը, սակայն 30 հազար բաժանորդ ունի դեռ», - ասաց Ժորժը՝ նշելով, որ իր էջի միջոցով սկզբունքորեն չի գովազդում դստեր ալիքը։
20 գրամ աղը մսի համար դոգմա չէ
Ժորժն իր խոհանոցում հիմնական գաղտնիքներ ունի՝ անհատական մոտեցում յուրաքանչյուր ուտեստին, սնունդի ջերմային մշակման ու մի շարք գործոնների համադրություն։ Նա կարծում է, որ հնարավոր չէ ամեն ինչ ճիշտ և ճիշտ  բաղադրատոմսով պատրաստել։ Օրինակ` 20 գրամ աղը կարող է բավարար լինել մանղալում եփած մսի համար, բայց տապակած մսի համար, կարող է ավելի շատ կամ քիչ աղ պետք գալ:
Ժորժն համարում է, որ խաշը սարքելը տղամարդու գործ է։ Նա մշակել է իր սեփական բաղադրատոմսը, որի հիմքում իր մոր բաղադրատոմսն է ընկած:
«Ես, ինչպես և մայրս, երկար լվանում եմ միսը, մինչև այն սպիտակի։ Հետո երեք օր պահում եմ ջրում ու միայն դրանից հետո եմ խաշ եփում։ Համից բացի կարևոր է նաև կոնսիստենցիան», - ասաց նա։
Հայաստանում Ժորժն արդեն հասցրել է երկու տեսահոլովակ նկարահանել։ Նա այստեղ կմնա մինչև օգոստոսի 25-ը։  Ժորժը մասնակցել է նաև խորովածի 13-րդ փառատոնին։ Ասում է` փառատոնի մասին իմացել է 2018 թվականին, այդ ժամանակվանից միշտ մասնակցել։ Նա այս միջոցառումը շատ կարևոր է համարում ինչպես Հայաստանի, այնպես էլ մեր երկրի սահմաններից դուրս հայկական ավանդույթների հանրահռչակման համար։
Պուտինի և Մեդվեդևի նախընտրությունները․ ֆրանսիացի խոհարարը բացահայտել է Կրեմլի գաղտնիքները
Հիշեցնենք, որ խորովածի փառատոնը Հայաստանում անցկացվում է 2009 թվականից։ Հենց հայկական խորովածն է 2019 թվականի սկզբին «Սննդի համաշխարհային ատլասի» վարկածով ճանաչվել ամենապահանջված հայկական ուտեստներից մեկը։
 
Լրահոս
0