Օդի ջերմաստիճանը 4-6 աստիճանով կբարձրանա. եղանակի տեսություն

© Sputnik / Andranik GhazaryanУлица Абовяна
Улица Абовяна - Sputnik Արմենիա, 1920, 24.08.2021
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունը ներկայացրել է առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Հայաստանի և Արցախի համար։
ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի – Sputnuik. ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունից զգուշացնում են, որ ջերմաստիճանի բարձրացմամբ պայմանավորված` Արարատում, Արմավիրում, Վայոց Ձորում, Սյունիքում և Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Ազգաբնակչությանը հորդորում են պահպանել հրդեհավտանգության կանոնները:

Եղանակի մասին

Հանրապետության տարածքում օգոստոսի  24-26-ին` առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Օգոստոսի 27-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: 
Այսուհետ Երևանից Երասխ ժամանակակից էլեկտրագնացք կգործի
Քամին հարավ-արևմտյան է՝ 5-10 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վ արագությամբ։
© official site of the MES of RA Եղանակի կանխատեսում
 Եղանակի կանխատեսում  - Sputnik Արմենիա, 1920, 14.09.2021
Եղանակի կանխատեսում
Օդի ջերմաստիճանն օգոստոսի 26-27-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով:
Երևան քաղաքում օգոստոսի 25-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Օգոստոսի 24-ին քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ արագությամբ:
Օգոստոսի 22-ի դրությամբ կատարվել է 239 342 պատվաստում. ԱՆ–ն նոր տվյալներ է հայտնել
Մայրաքաղաքում օգոստոսի 24–ի գիշերը կլինի 19-21 աստիճան տաքություն, իսկ ցերեկային ժամերին կգրանցվի +32...+34 աստիճան։
Լրահոս
0