00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Ինչո՞վ է պայմանավորված հեղուկ գազի թանկացումը. տնտեսվարողները խուսափում են ներկրել այն

© Sputnik / Aram NersesyanВаге Давтян
Ваге Давтян - Sputnik Արմենիա, 1920, 24.08.2021
Բաժանորդագրվել
Էներգետիկ անվտանգության ինստիտուտի տնօրեն Վահե Դավթյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է հայաստանյան շուկայում հեղուկ գազի թանկացմանն ու դեֆիցիտին։
Ինչո՞ւ են տնտեսվարողները հրաժարվում հեղուկ գազ ներկրել. մեկնաբանում Էներգետիկ անվտանգության ինստիտուտի տնօրեն Վահե Դավթյանը
Ի տարբերություն բենզինի ու դիզվառելիքի, պրոպան գազի շուկան Հայաստանում դեռևս մենաշնորհային դիրք չի զբաղեցնում, հետևաբար հայաստանյան շուկայում առկա միտումներն ուղղակի արտացոլանքն են միջազգային շուկայական իրողությունների։ Խոսելով պրոպան գազի թանկացման մասին` Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Էներգետիկ անվտանգության ինստիտուտի տնօրեն Վահե Դավթյանը։
Նրա խոսքով` միջազգային շուկայում գազի գնի կտրուկ բարձրացումը պայմանավորված է շուկայում առանցքային դերակատարների, մասնավորապես ՌԴ-ի, վարած կոշտ գնային քաղաքականությամբ։
Արա Մարջանյան - Sputnik Արմենիա, 1920, 20.08.2021
ՌԱԴԻՈ
Մեզ համար շահեկան կլինի, եթե գազը ՀՀ–ում սպառվի ՌԴ ներքին շուկայական գնով. Արա Մարջանյան
«Մենք տեսնում ենք, որ եվրոպական շուկայում բնական գազի գինը հասել է շուրջ 600 դոլարի, ասիական շուկաներում` 1100-1200 դոլարի, սա էլ իր հերթին բնականաբար անդրադառնում է մյուս ապրանքատեսակների վրա»,- ասաց նա։
Միջազգային գների աճն էլ իր հերթին նպաստում է հայաստանյան շուկայում հեղուկ գազի դեֆիցիտի ձևավորմանը։ Դավթյանի խոսքով` այս առումով Հայաստանի սպառողական շուկան բավականին համեստ է։ Ոչ պաշտոնական տվյալներով` Հայաստանում եղած ավտոմեքենաների 10-12 տոկոսն է օգտվում հեղուկ գազից, հետևաբար, ներկրողները նպատակահարմար չեն գտնում ՌԴ-ից, Իրանից բարձր գնով հեղուկ գազ ներկրել այստեղ վերավաճառելու համար։
Պրոպան գազի դեֆիցիտի առաջացման պատճառներից մեկն էլ ՌԴ-ում հնարավոր սահմանափակումներն են։ Ռուսաստանի կառավարությունում այժմ քննարկում են սեպտեմբերից բենզինի և դիզելային վառելիքի արտահանումը կես տարով դադարեցնելու հարցը։
Փաշինյանը կարևորել է գազի, նավթի և նավթամթերք ընդհանուր շուկայի ստեղծումը ԵԱՏՄ-ում
«Ակտիվ արտահանումը Ռուսաստանի ներքին շուկայում ձևավորվում է պակասորդ, ինչը հանգեցնում է ներքին շուկայում գների բարձրացմանը։ Քանի որ սեպտեմբերին ՌԴ-ում խորհրդարանական ընտրություններ են, այդ կտրուկ գնաճը բնականաբար նաև որոշակի քաղաքական ռիսկեր է պարունակում»,- ասաց Դավթյանը։
Նշենք, որ տարեսկզբին հեղուկ գազի մեկ կիլոգրամը հայաստանյան շուկայում վաճառվում էր 150-200 դրամ, իսկ այժմ այն տատանվում է 270-300 դրամի սահմաններում։
Լրահոս
0