00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Սեյրան Օհանյան
Ապագա սահմանը սադրանքի հիմք չի կարող լինել. Սեյրան Օհանյան
17:11
16 ր
Արմինե Տիգրանյան
Այսօր էլ ծնվում են արցախահայեր, բայց նրանք չեն կարող իրենց ինքնությունը պահպանել․Արմինե Տիգրանյան
17:40
9 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Ինչպես բացառել լրագրողների և պատգամավորների կոնֆլիկտները. Մելիքյանը` նոր կանոնակարգի մասին

© Sputnik / Andranik GhazaryanАшот Меликян
Ашот Меликян - Sputnik Արմենիա, 1920, 24.08.2021
Բաժանորդագրվել
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում խոսել է ԱԺ–ում լրագրողների գործունեության սահմանափակումների մասին և մանրամասներ ներկայացրել նախօրեին ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանի հետ հանդիպումից։
«Պետք է պահանջենք, որ մեր գործընկերները ևս գործեն պրոֆեսիոնալ դաշտում». Աշոտ Մելիքյան
Լրագրողական գործունեության սահմանափակումների դեմ և սեփական իրավունքների պաշտպանությանն ուղղված բողոքի ակցիաները նորմալ են, եթե դրանք իրականացվում են լրագրողական և բարոյական էթիկայի սահմաններում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը։
«Լրագրողները նույնպես ունեն իրենց մեղքի բաժինը, նրանք շատ հաճախ խախտում են լրագրողական էթիկան։ Հասունացել է այն պահը, որ լրագրողական համայնքի ներսում առաջ քաշեն այն դիսկուրսը, թե որքանով է թույլատրելի նման վարվելակերպը։ Մենք պետք է պահանջենք, որ մեր գործընկերները նույնպես մնան լրագրողական էթիկայի շրջանակներում և գործեն պրոֆեսիոնալ դաշտում»,- ասաց նա։
Выступление омбудсмена Армана Татояна на Международной конференции, посвященной 15-летию офиса омбудсмена в Армении (27 ноября 2019). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 11.08.2021
Լրագրողին չի կարելի զրկել «առաջին ձեռքից» «տաք» տեղեկություններ ստանալու իրավունքից. ՄԻՊ
Մելիքյանի խոսքով` ԱԺ-ում լրագրողների և պատգամավորների միջև հաճախակիացած կոնֆլիկտները բացառելու համար պետք է կարգավորել ինչպես պատգամավորների գործունեությունը, այնպես էլ անվտանգության աշխատակիցների մուտքը լրագրողների օթյակ, նաև վերջիններիս կողմից նկարահանումներին խոչընդոտելու դեպքերը։
«Անվտանգության աշխատակիցները չարաշահում են իրենց լիազորությունները և մոռանում են, որ երկրում, բացի անվտանգությունից պետք է ազատորեն գործի խոսքի ազատությունը և լրատվամիջոցներն անկաշկանդ իրականացնեն իրենց գործունեությունը»,- նշեց Մելիքյանը։
Նախօրեին Մելիքյանը և լրագրողների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ևս երկու կազմակերպությունների ներկայացուցիչներ հանդիպել են ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ, քննարկել ԱԺ տարածքում լրագրողների գործունեությունը սահմանափակումների հարցը։ ԱԺ խոսնակը խոստացել է ամենամսյա ասուլիսներով հանդես գալ, նաև լրագրողների հետ պատգամավորների շփումներն ակտիվացնել։
«Ես իհարկե միանգամից լավատեսորեն չեմ ուզում տրամադրվել և հաստատել, որ այդ քայլերը կլինեն` մինչև իմ աչքով չտեսնեմ և չզգամ, որ իսկապես ԱԺ-ում լրագրողներն աշխատում են ազատ և անկաշկանդ»,- նշեց Մելիքյանը։ 
Նրա խոսքով` տարբեր իշխանությունների օրոք տարբեր կերպ է խոչընդոտվել լրագրողների աշխատանքը։ Եղել են դեպքերը, երբ բավականին բիրտ ուժ է կիրառվել։ Որպես օրինակ Մելիքյանը հիշում է «Էլեկտրիկ Երևանի», «Սարի թաղի» հայտնի դեպքերը։ Ավելի վաղ նաև լրատվամիջոցներ են փակվել, բայց խորհրդարանում լրագրողների տեղաշարժը սահմանափակող որոշումներ չեն եղել։
«Երևանի կեսի հետ կարող է լինել». Սեդրակյանի որդին` հոր և լրագրողների «բախումների» մասին
Նշենք, որ այսօր խորհրդարանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` կառավարության 2021-26թթ–ի գործունեության ծրագրի ներկայացման ժամանակ լրագրողները ԱԺ օթյակում բողոքի ակցիա էին իրականացնում ԱԺ-ում մտցված սահմանափակումների դեմ։
Մի քանի լրագրողներ իրենց ձեռքում պաստառներ էին պահել, որոնց վրա տարբեր գրություններ կային. «Նիկոլ Փաշինյան, էլ լրագրող չես»,«Մամուլը երբեք այսքան անազատ չի եղել, քան Նիկոլի օրոք» և այլն։
Հիշեցնենք, որ ԱԺ 8-րդ գումարման նստաշրջանը մեկնարկել է խորհրդարանում լրագրողների ազատ տեղաշարժի սահմանափակումներով։
Նրանց տեղաշարժը հսկում են Պետական պահպանության ծառայության աշխատակիցները, առաջիկայում նախատեսվում է ընդհանրապես արգելել լրագրողներին մուտք գործել խորհրդարանի շենք, լինել միջանցքներում, հարցազրույցներ իրականացնել հայրենի օրենսդիրների հետ:
Լրահոս
0