«Մտածում է` անփոխարինելի է». Արմեն Գևորգյանի պաշտպանը ինքնաբացարկ կներկայացնի Դանիբեկյանին

© Sputnik / David GalstyanАдвокат Эрик Алексанян ответил на вопросы журналистов (11 января 2019). Еревaн
Адвокат Эрик Алексанян ответил на вопросы журналистов (11 января 2019). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 24.08.2021
Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը պահանջում է դատարանից դիմել ՍԴ` լուծելու Արմեն Գևորգյանի` որպես պատգամավոր անձեռնմխելիություն ունենալու, բայց զուգահեռաբար քրեորեն հետապնդվելու խնդիրը։
ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի - Sputnik․ ՀՀ նախկին փոխվարչապետ, «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի բակում լրագրողների հետ զրույցում ասաց, որ պատրաստվում է գրավոր և ծավալուն դիմում ներկայացնել` պահանջելով Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի գործով դատավոր Աննա Դանիբեկյանի ինքնաբացարկը։
Армен Геворгян на заседании Парламента (4 августа 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 17.08.2021
Արմեն Գևորգյանը «թույլ չտվեց» իրեն բերման ենթարկել
«Դատավորը հմուտ չէ և չի կողմնորոշվում` ինչպես վարվի։ Աննա Դանիբեկյանը մտածում է երևի, որ անփոխարինելի է», – ասաց պաշտպանը։
Նրա խոսքով` խնդիրն այն է, որ դատարանը մինչ օրս չի կողմնորոշվում ինչպես վարվել Արմեն Գևորգյանի` պատգամավոր դառնալու փաստի հետ. վերջինիս պատգամավորական անձեռնմխելիությունը հակասության մեջ է մտնում իր դեմ շարունակվող քրեական հետապնդման հետ։
«Նախորդ նիստին դատարանը ասում էր` պետք է սպասել Սահմանադրական դատարանի պատասխանին այս հարցով։ Սակայն խնդիրն այն է, որ «Հայաստան» դաշինքը ՍԴ չի դիմել Արմեն Գևորգյանի հարցով, այլ դիմել է Սյունիքի համայնքապետերի հարցով»,– ասաց Ալեքսանյանը։
Պաշտպանը նշեց, որ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը պահանջել է կասեցնել Գևորգյանի դեմ քրեական հետապնդումը, բայց հենց իր` Գևորգյանի պաշտպանական կողմը այլ բան է պահանջում։
Դատախազն ասաց` ինչպես պետք է բերման ենթարկվի պատգամավոր Արմեն Գևորգյանը
«Մենք ասում են` դատարանը դիմի ՍԴ այս հարցի կապակցությամբ։ Մենք հարց ենք տալիս` Գևորգյանն ունի նոր կարգավիճակ, դատարանն այդտեղ արդյո՞ք խնդիր չի տեսնում քրեական հետապնդման հետ կապված։ Սակայն Դանիբեկյանը կրկին հետաձգում է նիստը, ինչը մենք մերժմանը հավասարազոր ենք համարում»,– ասաց Ալեքսանյանը։
Դատական նիստը հետաձգվեց, այն կշարունակվի օգոստոսի 31-ին, ժամը 12։00-ին։
Հիշեցնենք` սկզբում գործի շրջանակում գործով անցնում էին նաեւ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը և ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը։ ՍԴ-ի կողմից ՔՕ 300.1 հոդվածը Սահմանադրությանը հակասող ճանաչելուց հետո Օհանյանի և Խաչատուրովի մեղադրանքները հանվեցին, քրեական հետապնդումը դադարեցվեց։
Ռոբերտ Քոչարյանը եկել էր, Արմեն Գևորգյանը` ոչ. դատական նիստը հետաձգվեց
Նույն կերպ դադարեցվեց նշված հոդվածով Քոչարյանի եւ Գևորգյանի քրեական հետապնդումը։ Մնաց միայն կաշառք ստանալու մեղադրանքը Ռոբերտ Քոչարյանի հանդեպ և փողերի լվացման մեջ Արմեն Գևորգյանի մեղադրանքը։ Այս առնչությամբ գլխավոր դատախազությունը դիմել է ՍԴ՝ մեղադրանքի վերաորակավորմանը խոչընդոտող ՔԿՕ դրույթների մասով։
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала
Միջազգային
InternationalEnglishԱնգլերենMundoEspañolԻսպաներեն
Եվրոպա
DeutschlandDeutschԳերմաներենFranceFrançaisՖրանսերենΕλλάδαΕλληνικάՀունարենItaliaItalianoԻտալերենČeská republikaČeštinaՉեխերենPolskaPolskiԼեհերենСрбиjаСрпскиՍերբերենLatvijaLatviešuԼատիշերենLietuvaLietuviųԼիտվերենMoldovaMoldoveneascăՄոլդովերենБеларусьБеларускiԲելառուսերեն
Հարավային Կովկաս
ԱրմենիաՀայերենՀայերենАҧсныАҧсышәалаԱբխազերենХуссар ИрыстонИронауՕսերենსაქართველოქართულიՎրացերենAzərbaycanАzərbaycancaԱդրբեջաներեն
Մերձավոր Արևելք
Sputnik عربيArabicԱրաբերենTürkiyeTürkçeԹուրքերենSputnik ایرانPersianՊարսկերենSputnik افغانستانDariԴարի
Կենտրոնական Ասիա
ҚазақстанҚазақ тіліՂազախերենКыргызстанКыргызчаՂրղզերենOʻzbekistonЎзбекчаՈւզբեկերենТоҷикистонТоҷикӣՏաջիկերեն
Արևելյան և Հարավարևելյան Ասիա
Việt NamTiếng ViệtՎիետնամերեն日本日本語Ճապոներեն俄罗斯卫星通讯社中文(简体)Չինարեն (պարզեցված)俄罗斯卫星通讯社中文(繁体)Չինարեն (ավանդական)
Հարավային Ամերիկա
BrasilPortuguêsՊորտուգալերեն