«ՊՊԾ պետը հանցագործություն է կատարել». Մինասյանն ասում է՝ հարվածել են ճակատին ու ոտքերին

© Sputnik / Aram NersesyanԱրծվիկ Մինասյան
Արծվիկ Մինասյան - Sputnik Արմենիա, 1920, 24.08.2021
Պատգամավորը նշեց, որ ԱԺ–ում տեղի ունեցածի մասին հանցագործության մասին հաղորդում են տալու։
ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի – Sputnik. Ազգային ժողովում ծեծկռտուքի ժամանակ հարվածել են «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արծվիկ Մինասյանի ճակատին և ոտքերին, պատռել են վերնաշապիկը։ ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում ասաց Արծվիկ Մինասյանը` անդրադառնալով ԱԺ նիստերի դահլիճում տեղի ունեցած ծեծկռտուքին։
ԱԺ–ում ծեծկռտուքի ժամանակ պատռվեց Արծվիկ Մինասյանի վերնաշապիկը - Sputnik Արմենիա, 1920, 24.08.2021
ԱԺ–ում ծեծկռտուքի ժամանակ պատռվեց Արծվիկ Մինասյանի վերնաշապիկը․ տեսանյութ
Հայտնել էինք, որ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հրահանգեց ԱԺ դահլիճից հեռացնել «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանին։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ Մկրտչյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարց ուղղելիս փորձեց ներկայացնել նաև, իր խոսքով, «դահլիճում տիրող իրավիճակը»։ Մկրտչյանն ասել էր, թե «այս անձնավորությունը» (խմբ.– Նիկոլ Փաշինյանը) իր հետ դահլիճ է բերել «ախռաննիկների», որոնք երբևէ ԱԺ չեն մտել։ Դրանից հետո ԱԺ–ում քաշքշուկ սկսվեց ընդդիմադիր պատգամավորների և անվտանգության աշխատակիցների միջև։
«Իմ վրա հարձակում կազմակերպեցին. այս ամենը փաստում է այն մասին, որ գործ ունենք հանցավոր խմբավորման հետ։ ՊՊԾ պետն ու մի շարք աշխատակիցներ էին անում այդ ամենը»,–ասաց Մինասյանը։
Նրա խոսքով` ԱԺ–ում տեղի ունեցածի մասին հանցագործության մասին հաղորդում են տալու։ ՊՊԾ պետը հանցագործություն է կատարել` ոչ միայն ցուցումներ կատարելով, այլ նաև անմիջականորեն ներգրավվել է անհամաչափ ուժի կիրառմանը։
«Ալեն Սիմոնյանն ամեն ինչ Նիկոլ Փաշինյանի սրտով է անում». Աննա Մկրտչյան
Հարցին, թե ՔՊ–ական պատգամավորներն արդյոք չեն միջամտել` Մինասյանը պատասխանեց, որ, ամեն դեպքում, իր հատվածում չի նկատել նրանց։
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала
Միջազգային
InternationalEnglishԱնգլերենMundoEspañolԻսպաներեն
Եվրոպա
DeutschlandDeutschԳերմաներենFranceFrançaisՖրանսերենΕλλάδαΕλληνικάՀունարենItaliaItalianoԻտալերենČeská republikaČeštinaՉեխերենPolskaPolskiԼեհերենСрбиjаСрпскиՍերբերենLatvijaLatviešuԼատիշերենLietuvaLietuviųԼիտվերենMoldovaMoldoveneascăՄոլդովերենБеларусьБеларускiԲելառուսերեն
Հարավային Կովկաս
ԱրմենիաՀայերենՀայերենАҧсныАҧсышәалаԱբխազերենХуссар ИрыстонИронауՕսերենსაქართველოქართულიՎրացերենAzərbaycanАzərbaycancaԱդրբեջաներեն
Մերձավոր Արևելք
Sputnik عربيArabicԱրաբերենTürkiyeTürkçeԹուրքերենSputnik ایرانPersianՊարսկերենSputnik افغانستانDariԴարի
Կենտրոնական Ասիա
ҚазақстанҚазақ тіліՂազախերենКыргызстанКыргызчаՂրղզերենOʻzbekistonЎзбекчаՈւզբեկերենТоҷикистонТоҷикӣՏաջիկերեն
Արևելյան և Հարավարևելյան Ասիա
Việt NamTiếng ViệtՎիետնամերեն日本日本語Ճապոներեն俄罗斯卫星通讯社中文(简体)Չինարեն (պարզեցված)俄罗斯卫星通讯社中文(繁体)Չինարեն (ավանդական)
Հարավային Ամերիկա
BrasilPortuguêsՊորտուգալերեն