Խոշոր վթար Թալինի մոտակայքում․ կա զոհ և վիրավորներ

© Sputnik / Asatur YesayantsКарета скорой помощи перед входом в отделение неотложной медицинской помощи Республиканского медцентра Карабаха
Карета скорой помощи перед входом в отделение неотложной медицинской помощи Республиканского медцентра Карабаха - Sputnik Արմենիա, 1920, 24.08.2021
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Դեռևս չպարզված հանգամանքներում բախվել են Opel և Ford Transit մակնիշի ավտոմեքենաները։
ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի - Sputnik․ Այսօր` օգոստոսի 24–ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Կա զոհ և վիրավորներ։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։
Заброшенный воздушный шарик у медицинского центра Сурб Асвацамайр - Sputnik Արմենիա, 1920, 23.08.2021
Վթար Կոտայքի մարզում. պապը, տատն ու 2 թոռները հիվանդանոցում են
Վթարը տեղի է ունեցել ժամը 20։10-ի սահմաններում՝ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 84 կմ-ում։
Դեռևս չպարզված հանգամանքներում բախվել են Opel և Ford Transit մակնիշի ավտոմեքենաները։ Վթարի հետևանքով 1 մարդ տեղում մահացել է, 2–ը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Թալին» բժշկական կենտրոն։
Նրանց առողջական վիճակի մասին տեղեկություններ առայժմ չեն հաղորդվում։
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։
Իրավապահները պարզում են վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը, ինչպես նաև վթարի բոլոր հանգամանքները։
Ողբերգական վթար Երևան-Սևան ճանապարհին․ կան զոհեր և տուժածներ
Լրահոս
0