«Խոսրովի անտառ» պետական արգելոցում հրդեհ է բռնկվել. այրվում է մոտ 5000 քմ խոտածածկույթ

© Photo : Facebook / Foundation for the Preservation of Wildlife and Cultural AssetsПожар в Хосровском заповеднике
Пожар в Хосровском заповеднике - Sputnik Արմենիա, 1920, 24.08.2021
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից հինգ մարտական հաշվարկ։
ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի - Sputnik. Օգոստոսի 24-ին, ժամը 19։48-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից։
Пожар в Ботаническом саду (13 июля 2019). Ереван - Sputnik Արմենիա, 1920, 24.08.2021
Հրդեհ Երևանի Բուսաբանական այգում
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից հինգ մարտական հաշվարկ։
Ըստ նախնական տվյալների՝ այրվում է մոտ 5000 քմ խոտածածկույթ։
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են 31 փրկարար ծառայող, «Խոսրովի անտառ» պետական արգելոց ՊՈԱԿ-ից 20 աշխատակից և Գառնի գյուղի մոտ 60 բնակիչ։
Հիշեցնենք՝ այս տարի սա Խոսրովի անտառում հրդեհի բռնման առաջին դեպքը չէ։ Հունիսի 30-ին հրդեհ էր բռնկվել Խոսրովի պետական արգելոցի «Ջղնգյոլ» կոչվող հատվածում։
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 81 փրկարար և «Խոսրովի անտառ» պետական արգելոցի 30 աշխատակից։ Շուրջ 2 օր շարունակվող հրդեհի հետևանքով այրվել էր 4000 քմ խոտածածկույթ և մոտ 70 դեկորատիվ ծառ ու թուփ:
Օգոստոսի 14-ին էլ հրդեհ էր բռնկվել Խոսրովի անտառի մոտակայքում՝ Արարատի մարզի Ուրցաձոր գյուղում։ Հրդեհաշիջման աշխատանքները շարունակվել էին շուրջ 2 օր, մասնակցել էին 60 հրշեջ-փրկարար և «Խոսրովի անտառ» պետական արգելոցի 26 աշխատակից։
Երասխ գյուղի մոտ՝ սահմանային տարածքում, հրդեհ է բռնկվել
Լրահոս
0