Фон для радио  - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

«Ինքը նախապես Էրդողանին ու Ալիևին ասում է` ես հանձնված եմ». Շարմազանովը` Փաշինյանի մասին

© Sputnik / Aram NersesyanЭдуард Шармазанов в гостях радио Sputnik
Эдуард Шармазанов в гостях радио Sputnik - Sputnik Արմենիա, 1920, 25.08.2021
ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, ՀՀԿ խոսնակ, ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Հայաստանի գործող իշխանությունների վարած արտաքին քաղաքականությանն ու վերջին տարիների ձեռքբերումներին։
«Հանձնվելը, տալը և խաղաղությունը տարբեր բաներ են». Շարմազանով
Պարտություն բերած, կապիտուլյացիա ստորագրած, արտաքին քաղաքականությունը ձախողած քաղաքական ռեժիմի ներկայացուցիչների վերարտադրումն արդեն իսկ նոնսենս է։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, ՀՀԿ խոսնակ, ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը` անդրադառնալով ՀՀ իշխանությունների վարած արտաքին քաղաքականության դրույթներին։
«Մի ուժ, որը զրոյացրել է մեր դիվանագիտական բոլոր ձեռքբերումները, Հայաստանը գործոնից դարձրել է օբյեկտ և միջազգային քաղաքականության մեջ` զրո, խոսում է նախաձեռնող արտաքին քաղաքականությունից»,- ասաց նա։
Премьер-министр Никол Пашинян на заседании Парламента Армении (24 августа 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 24.08.2021
«Այո՛, մեղավոր եմ». Փաշինյանը պատասխանեց ընդդիմադիր պատգամավորի հարցին
Նրա խոսքով` նախորդ 3 տարիներին արտաքին քաղաքականության ոլորտում որևէ ձեռքբերում չարձանագրած երկրի վարչապետը խուսափում է խորհրդարանում խոսել Շուշիի և Հադրութի դեօկուպացիայի, Ցեղասպանության միջազգային ճանաչման և թուրքական ժխտողականության մասին։
«Եթե նույնիսկ ինքն այդպես է մտածում, դա կոպիտ դիվանագիտական սխալ է, հակապետական քայլ։ Դա պետք է իր «ջոկերը» լինի բանակցություններում, հակառակ դեպքում կնշանակի, որ ինքը նախապես Էրդողանին ու Ալիևին ասում է` ախպեր ջան, ես հանձնված եմ»,- նշեց Շարմազանովը։
Ինչ վերաբերում է տարածաշրջանում երկարատև խաղաղություն հաստատելու կառավարության ջանքերին, ապա այդ հարցում, ըստ Շարմազանովի, Հայաստանի կառավարությունն այնքան էլ ասելիք և անելիք չունի, մինչդեռ չի կարող ամեն ինչ ի հաշիվ միակողմանի զիջումների լինել։
ՄԻՊ–ը թարգմանել է Ալիևի ելույթները և ուղարկել ԱԺ պատգմավորներին
«Հանձնվելը, տալը և խաղաղությունը տարբեր բաներ են։ Այնպես չէ, որ ես խաղաղության կողմնակից չեմ, բայց խաղաղությունը չեն մուրում, խաղաղություն պարտադրում են։ Ալիևն արդեն ասում է` Զանգեզուրն իմն է, Գեղարքունիքն իմն է, Երևանն իմն է։ Ամեն ինչ պետք է փոխադարձ լինի»,- ընդգծեց ՀՀԿ խոսնակը։
Ալիևն ուղերձներ է հղում ոչ միայն մեզ. Տոնոյանը վերլուծել է Ադրբեջանի ղեկավարի մտքերը
Շարմազանովի կարծիքով` սխալ է նաև այն մոտեցումը, որ մեր երկրի բոլոր խնդիրների լուծումները փորձում ենք Ռուսաստանում փնտրել։
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала