Ջրականի շրջանում հայտնաբերվել է ևս մեկ զինծառայողի աճյուն

© Photo : Facebook / ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայության աշխատակիցները` աճյունների որոնողական աշխատանքներ իրականացնելիս
ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայության աշխատակիցները` աճյունների որոնողական աշխատանքներ իրականացնելիս - Sputnik Արմենիա, 1920, 25.08.2021
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հայտնաբերված աճյունի ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո:
ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի – Sputnik. Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում այսօր զոհված զինծառայողների աճյունների որոնումների արդյունքում հայտնաբերվել է ևս մեկ զինծառայողի աճյուն։ Տեղեկությունը հայտնում է Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։
«Որոշ մասունքներ ծնողները երրորդ-չորրորդ անգամ են նույնականացման ուղարկում». Ավանեսյան
Մասնավորապես հայտնաբերվել և Ստեփանակերտ է տեղափոխվել ևս մեկ հայ զինծառայողի աճյուն: Նրա ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո:
2020 թվականի նոյեմբերի 13-ից սկսված որոնողական աշխատանքների արդյունքում` Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներից օգոստոսի 24-ի դրությամբ տարհանվել է ընդհանուր 1649 աճյուն:
Լրահոս
0