Նույնիսկ Կիրկորովն է հուզվել. ինչպես է հայաստանցի Միքայելը հայտնվել մոսկովյան շոուում

© Sputnik / Zara MikaУчастник шоу "Вундеркинды" Микаел Акопян в гостях радио Sputnik
Участник шоу Вундеркинды Микаел Акопян в гостях радио Sputnik - Sputnik Արմենիա, 1920, 25.08.2021
7-ամյա Միքայել Հակոբյանը Էջմիածին քաղաքից դարձել է «Վունդերկինդներ» նոր շոուի 10 մասնակիցներից մեկը։ Հաղորդումը թողարկվելու է «Պյատնիցա» հեռուստաալիքով: Նրան ընտրել են առցանց քասթինգի արդյունքներով՝ 110 հայտերից։ Միքայելն ու նրա ծնողները օրերս վերադարձել են Մոսկվայից։
Էջմիածնից փոքրիկ Միքայել Հակոբյանի պատմությունը դեռ երկու տարի առաջ տարածվել էր ամբողջ Հայաստանում։ Այն ժամանակ Sputnik Արմենիայի նկարահանող խումբը հյուրընկալվել էր Հակոբյանների ընտանիքին և պատմել նրա բազմաթիվ տաղանդների մասին։ Միքայելն արդեն այն ժամանակ կարողանում էր միաժամանակ երկու ձեռքով գրել, մեծ թվեր բազմապատկել ու հանել, անգիր գիտեր աշխարհի բոլոր երկրներն ու մայրաքաղաքները, կարդում էր պոեմներ, ինչպես նաև ցուցադրում էր իր տարիքի համար ապշեցնող փաստեր Հայաստանի պատմությունից։ Հնգամյա տղան լուծում էր քիմիայի և ֆիզիկայի խնդիրները, ինչպես նաև անգիր հիշում էր արցախյան պատերազմի հերոսների պատմությունները։
© Sputnik / Zara MikaУчастник шоу "Вундеркинды" Микаел Акопян показывает юбилейную медаль САР
Участник шоу Вундеркинды Микаел Акопян показывает юбилейную медаль САР - Sputnik Արմենիա, 1920, 14.09.2021
Участник шоу "Вундеркинды" Микаел Акопян показывает юбилейную медаль САР
Միքայել Հակոբյանը ցույց է տալիս Ռուսաստանի հայերի միությունից ստացած մեդալը
Երկու տարի անց տղայով հետաքրքրել է նաև «Պյատնիցա» ալիքի նկարահանող խումբը։ Կազմակերպիչները կապ են հաստատել Միքայելի մոր՝ Քրիստինեի հետ և հրավիրել են մասնակցելու «Վունդերկինդներ» շոուին:
«Ինձ զանգեցին, շոուի մասին տեղեկատվություն ներկայացրեցին, խնդրեցին նկարահանել և նրանց ուղարկել մի տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես է Միքայելը միաժամանակ երկու ձեռքով գրում», — Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Քրիստինե Հակոբյանը:
Որոշ ժամանակ անց Միքայելի թեկնածությունը հաստատվել է, և նա ընտանիքի հետ մեկնել է Մոսկվա՝ նկարահանումների։

«Մոսֆիլմն» ու Բեդրոս Կիրկորովը

Նկարահանումները 4 օր են տևել, նկարահանումն անցել է «Մոսֆիլմ» կինոստուդիայի տարածքում։ Տասը մասնակիցներ աշխարհի տարբեր երկրներից փայլեցին իրենց տաղանդներով։ Ինչ-որ մեկը շատ լավ էր նկարում, մյուսը համարվում էր թենիսի առաջին ռակետը հասակակիցների շրջանում, ինչ-որ մեկը ֆիզիկայի փորձեր էր անում, իսկ ինչ-որ մեկը վայրկենապես ճանաչում էր տարբեր երկրների դրոշները։
© Sputnik / Zara MikaУчастник шоу "Вундеркинды" Микаел Акопян в гостях радио Sputnik
Участник шоу Вундеркинды Микаел Акопян в гостях радио Sputnik - Sputnik Արմենիա, 1920, 14.09.2021
Участник шоу "Вундеркинды" Микаел Акопян в гостях радио Sputnik
Միքայել Հակոբյան
«Ես պետք է երկու ձեռքով երկար նախադասություն գրեի։ Այն բարդ էր, ու նույնիսկ կազմակերպիչներն ուզում էին մեկ բառ հանել, որ հեշտացնեն իմ խնդիրը: Բայց ես չուզեցի, քանի որ վստահ էի, որ կկարողանամ»,- Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Միքայելը։
Իսկ նախադասությունը հետևյալն էր։ «Ամենաշնորհալի ու անգերազանցելի երեխաները Ռուսաստանում մասնակցում են «Պյատնիցայի» լավագույն նախագծին»։
Տղային հաջողվել է երեք րոպեում լուծել կատարել առաջադրանքը։ Բայց ամենաբարդը նրա համար ոչ այնքան փորձություններն էին, այլ այն, որ ստիպված էր լինում երկար ժամանակ կանգնած մնալ:
Մի անգամ նա այնքան հոգնած էր, որ որոշեց նստել, բայց նրան խնդրեցին վերադառնալ սկզբնական դիրքին, քանի որ պետք էր մինչև վերջ նկարահանել կարևոր դրվագը։
Նաև զավեշտալի պահեր են եղել. հանդերձարանում երկար մազերի պատճառով մասնագետը շփոթել է նրան աղջկա հետ և որոշել դիմափոշին քսել։
«Ասացի, որ աղջիկ չեմ, տղա եմ։ Դիմահարդարը կարողացավ միայն «օյ» ասել»,- պատմում է Միքայելը:
© Sputnik / Zara MikaУчастник шоу "Вундеркинды" Микаел Акопян с грамотами и медалью
Участник шоу Вундеркинды Микаел Акопян с грамотами и медалью  - Sputnik Արմենիա, 1920, 14.09.2021
Участник шоу "Вундеркинды" Микаел Акопян с грамотами и медалью
Միքայել Հակոբյան
Շոուի կանոններով՝ պետք է ժյուրիի մասնակցությամբ ինտերակտիվ մրցույթ տեղի ունենար։ Կազմակերպիչները յուրաքանչյուր մասնակցի որոշակի գումար են հատկացրել։ ժյուրիի անդամները, նախքան մրցակիցների առանձնահատկությունների մասին տեղեկանալը, պետք է գուշակեին իրենց առաջարկած չորս տարբերակներից՝ ինչում է ուժեղ երիտասարդ մասնակիցը:
Միքայելի դեպքում նրանք հեշտ ու արագ գուշակեցին, որ նա կարողանում է միաժամանակ երկու ձեռքով գրել։ Առանցքային դերակատարություն են ունեցել Ռուսաստանի փոփ-արքա Ֆիլիպ Կիրկորովի հոր՝ Ռուսաստանի ժողովրդական արտիստ Բեդրոս Կիրկորովի և Ռուսաստանի հայերի միության փոխնախագահ Գերման Անանյանցի ներկայությունը։
50 000 դրամ կտրամադրվի հաջորդ տարվանից ծնված երրորդ և հաջորդ երեխաների դեպքում
«Ժյուրին անմիջապես հայտարարեց, որ եթե Բեդրոս Կիրկորովն այստեղ է, իսկ նա հենց այնպես ոչ մեկի համար չի գալիս, ապա այդ տղան կամ շատ խելացի է, կամ այստեղ ինչ-որ այլ բան կա»,- ասաց Քրիստինեն:
Այդ պատճառով, երբ Միքայելը բեմ դուրս եկավ, ժյուրիի անդամներն անմիջապես գուշակեցին, որ այն տղան է Հայաստանից, որը միաժամանակ երկու ձեռքով է գրում։
Քրիստինեն խոստովանում է, որ շատ է զարմացել՝ տեսնելով Կիրկորովին ու Անանյանցին։ Պարզվել է, որ Բեդրոս Կիրկորովը ցանկացել է անձամբ ծանոթանալ Միքայելի հետ, երբ իմացել է նրա տաղանդի մասին։
«Նա մեզ հետ խոսում էր բացառապես հայերեն, պարզաբանեց, որ իր երակներում նույնպես հայկական արյուն է հոսում, դրա համար էլ նա այստեղ է», — ասաց կինը:
Իսկ երբ Միքայելը արտասանեց հայ բանաստեղծ Պարույր Սևակի բանաստեղծություններից մի հատված, Բեդրոս Ֆիլիպովիչը չկարողացավ զսպել արցունքները։
Նկարահանումներից հետո Մոսկվայի հայ համայնքն առանձին հանդիպում կազմակերպեց Միքայելի հետ: Նրան պարգևատրեցին պատվոգրերով ու հոբելյանական ոսկե մեդալով։

Մի քիչ Միքայելի մասին

Միքայելին յոթ տարեկան է, նա էքստեռնով մեկ տարվա ընթացքում միանգամից երկու դասարան է ավարտել: Սեպտեմբերի 1-ին տղան երրորդ դասարան կգնա։ Երազում է ամենագետ դառնալ ու տիեզերք թռչել։ Նրա սիրելի մոլորակը Մարսն է։ Միքայելը սահմանել է բազմաթիվ ռեկորդներ, որոնք տեղ են գտել «Դյուցազնագիրք» հայկական ռեկորդների ժողովածուում։ Իր առաջին ռեկորդը սահմանել է չորս տարեկանում։
© Sputnik / Zara MikaՄիքայել Հակոբյան
Միքայել Հակոբյան - Sputnik Արմենիա
1/6
Միքայել Հակոբյան
© Sputnik / Zara MikaՄիքայել Հակոբյան
Միքայել Հակոբյան - Sputnik Արմենիա
2/6
Միքայել Հակոբյան
© Sputnik / Laura Sarkisyan, Aram NersesyanՄիքայել Հակոբյան
Միքայել Հակոբյան - Sputnik Արմենիա
3/6
Միքայել Հակոբյան
© Sputnik / Aram NersesyanՄիքայել Հակոբյանը մոր՝ Քրիստինե Հակոբյանի հետ
Միքայել Հակոբյանը մոր՝ Քրիստինե Հակոբյանի հետ - Sputnik Արմենիա
4/6
Միքայել Հակոբյանը մոր՝ Քրիստինե Հակոբյանի հետ
© Sputnik / Aram NersesyanՄիքայել Հակոբյան
Միքայել Հակոբյան - Sputnik Արմենիա
5/6
Միքայել Հակոբյան
© Sputnik / Zara MikaԲեդրոս Կիրկորովի ինքագիրն ու Միքայել Հակոբյանի պատվոգրերը
Բեդրոս Կիրկորովի ինքագիրն ու Միքայել Հակոբյանի պատվոգրերը - Sputnik Արմենիա
6/6
Բեդրոս Կիրկորովի ինքագիրն ու Միքայել Հակոբյանի պատվոգրերը
1/6
Միքայել Հակոբյան
2/6
Միքայել Հակոբյան
3/6
Միքայել Հակոբյան
4/6
Միքայել Հակոբյանը մոր՝ Քրիստինե Հակոբյանի հետ
5/6
Միքայել Հակոբյան
6/6
Բեդրոս Կիրկորովի ինքագիրն ու Միքայել Հակոբյանի պատվոգրերը
Միքայելը սիրում է քիմիա, ֆիզիկա, աստղագիտություն, և դա նրա նախասիրությունների ոչ ամբողջական ցանկն է։ Տղան նաև ուսումնասիրում է աշխարհի քարտեզը, կարող է ժամերով պատմել նկարչության ուղղությունների մասին, մեջբերում է դասականներին, կարդում և թարգմանում է անգլերենից հայերեն և ռուսերեն լեզուներով, մեծ թվեր է բազմապատկում, գումարում ու հանում։ 3,5 տարեկանից նա զբաղվում է շախմատով։
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала
Միջազգային
InternationalEnglishԱնգլերենMundoEspañolԻսպաներեն
Եվրոպա
DeutschlandDeutschԳերմաներենFranceFrançaisՖրանսերենΕλλάδαΕλληνικάՀունարենItaliaItalianoԻտալերենČeská republikaČeštinaՉեխերենPolskaPolskiԼեհերենСрбиjаСрпскиՍերբերենLatvijaLatviešuԼատիշերենLietuvaLietuviųԼիտվերենMoldovaMoldoveneascăՄոլդովերենБеларусьБеларускiԲելառուսերեն
Հարավային Կովկաս
ԱրմենիաՀայերենՀայերենАҧсныАҧсышәалаԱբխազերենХуссар ИрыстонИронауՕսերենსაქართველოქართულიՎրացերենAzərbaycanАzərbaycancaԱդրբեջաներեն
Մերձավոր Արևելք
Sputnik عربيArabicԱրաբերենTürkiyeTürkçeԹուրքերենSputnik ایرانPersianՊարսկերենSputnik افغانستانDariԴարի
Կենտրոնական Ասիա
ҚазақстанҚазақ тіліՂազախերենКыргызстанКыргызчаՂրղզերենOʻzbekistonЎзбекчаՈւզբեկերենТоҷикистонТоҷикӣՏաջիկերեն
Արևելյան և Հարավարևելյան Ասիա
Việt NamTiếng ViệtՎիետնամերեն日本日本語Ճապոներեն俄罗斯卫星通讯社中文(简体)Չինարեն (պարզեցված)俄罗斯卫星通讯社中文(繁体)Չինարեն (ավանդական)
Հարավային Ամերիկա
BrasilPortuguêsՊորտուգալերեն