Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով. Գագիկ Սուրենյան

© Sputnik / Andranik GhazaryanПитьевой фонтанчик
Питьевой фонтанчик - Sputnik Արմենիա, 1920, 25.08.2021
Նշված օրերին հանրապետության ամբողջ տարածքում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։
ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի - Sputnik. Օգոստոսի 27-30-ին Իրաքի շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված` հանրապետության ամբողջ տարածքում սպասվում է օդի ջերմաստիճանի աստիճանաբար բարձրացում 5-7 աստիճանով։ Այս մասին Facebook-ում կատարած գրառմամբ հայտնում է ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։
Свидание - Sputnik Արմենիա, 1920, 01.08.2021
Ո՞ւմ համար է սեքսը վտանգավոր շոգ եղանակին. խորհուրդներ բժշկից
Ամենաբարձր ջերմաստիճանները կգրանցվեն օգոստոսի 29-ին և 30-ին հանրապետության ցածրադիր գոտիներում, մասնավորապես Արարատյան դաշտում և դրա նախալեռներում, Սյունիքի հովիտներում և Երևանում հասնելով՝ +38․․․+40 աստիճանի։
Նշված օրերին հանրապետության ամբողջ տարածքում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ Ազգաբնակչությանը կոչ է արվում պահպանել հրդեհավտանգության կանոնները։
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала