https://armeniasputnik.am/20210825/patmutyan-dasagrqer-xmbagrum-zanna-andreasyan-28775038.html
Պատմության դասագրքերի խմբագրման գործընթաց չի իրականացվում. Ժաննա Անդրեասյան
Պատմության դասագրքերի խմբագրման գործընթաց չի իրականացվում. Ժաննա Անդրեասյան
ԿԳՄՍ փոխնախարարն անդրադարձավ այն լուրերին, թե պատմության դասագրքերից հանվում են «Հայկական լեռնաշխարհ» և «Արևմտյան Հայաստան» եզրույթները։ 25.08.2021, Sputnik Արմենիա
2021-08-25T12:20+0400
2021-08-25T12:20+0400
2021-08-25T12:25+0400
հասարակություն
հայաստան
դասագիրք
պատմություն
կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (կգմս)
դպրոց
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/898/30/8983095_0:59:2000:1184_1920x0_80_0_0_ca31b46014531680d42e1d89d685d307.jpg
ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի – Sputnik. Պատմության դասագրքերը չեն խմբագրվում։ Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին վստահեցրեց ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը, անդրադառնալով այն լուրերին, թե պատմության դասագրքերում «Արևմտյան Հայաստան» և «Հայկական լեռնաշխարհ» եզրույթները փոխարինվում են այլ ձևակերպումներով։«Պատմության դասագրքերի խմբագրման գործընթաց չի իրականացվում։ Ունենք չափորոշիչների փորձարկման պրոցես և դասագրքերի մասին որևէ մեկը չի խոսում։ Դասագրքերին անդրադառնալու ենք այն ժամանակ, երբ չափորոշիչները կփորձարկվեն, որից հետո անցնելու ենք դասագրքերի մշակմանը»,–ասաց Անդրեասյանը։Նրա խոսքով` կան ուսումնական նյութեր, որոնք փորձարկվելու են Տավուշի մարզի որոշ դասարաններում, և պատմության դասագրքերում որևէ եզրույթի փոփոխություն չկա։ Փոխնախարարն առհասարակ տարօրինակ համարեց նման լուրերը։Դպրոցներում ուսուցումը կլինի առկա, դասերը կանցկացվեն օրումեջ. փոխնախարարՀիշեցնենք, որ փետրվարի 4-ին ՀՀ կառավարությունն ընդունեց հանրակրթության նոր չափորոշիչները, որոնց ստեղծման վրա կրթության նախարարությունը մասնագետների խմբերով աշխատում էր ավելի քան երկու տարի։ Նոր փոփոխություններով` հավասարապես կարևորելու են գիտելիքը, հմտությունը, դիրքորոշումն ու արժեքային բաղադրիչը, չեն կենտրոնանալու նշվածներից միայն մեկի վրա։Բացի դրանից, փորձելու են թեթևացնել աշակերտների ծանաբեռնվածությունը (միևնույն ժամանակ չկրճատելով կրթական բովանդակությունը), ավելանալու է պետական դպրոցների ինքնուրույնությունը։Հեռավար կամ միայն դասագրքով հնարավոր չէ ֆիզկուլտուրայի լիարժեք դասաժամ ապահովել. Քեշիշյան
https://armeniasputnik.am/20210825/pn-zorakpch-usucich-poxnaxarar-28774670.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/898/30/8983095_146:0:1919:1330_1920x0_80_0_0_40e68675727f8604bf31e1eb0a073d03.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հասարակություն , հայաստան, դասագիրք, պատմություն, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (կգմս), դպրոց
հասարակություն , հայաստան, դասագիրք, պատմություն, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (կգմս), դպրոց
Պատմության դասագրքերի խմբագրման գործընթաց չի իրականացվում. Ժաննա Անդրեասյան
12:20 25.08.2021 (Թարմացված է: 12:25 25.08.2021) ԿԳՄՍ փոխնախարարն անդրադարձավ այն լուրերին, թե պատմության դասագրքերից հանվում են «Հայկական լեռնաշխարհ» և «Արևմտյան Հայաստան» եզրույթները։
ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի – Sputnik. Պատմության դասագրքերը չեն խմբագրվում։ Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին վստահեցրեց ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը, անդրադառնալով այն լուրերին, թե պատմության դասագրքերում «Արևմտյան Հայաստան» և «Հայկական լեռնաշխարհ» եզրույթները փոխարինվում են այլ ձևակերպումներով։
«Պատմության դասագրքերի խմբագրման գործընթաց չի իրականացվում։ Ունենք չափորոշիչների փորձարկման պրոցես և դասագրքերի մասին որևէ մեկը չի խոսում։ Դասագրքերին անդրադառնալու ենք այն ժամանակ, երբ չափորոշիչները կփորձարկվեն, որից հետո անցնելու ենք դասագրքերի մշակմանը»,–ասաց Անդրեասյանը։
Նրա խոսքով` կան ուսումնական նյութեր, որոնք փորձարկվելու են Տավուշի մարզի որոշ դասարաններում, և պատմության դասագրքերում որևէ եզրույթի փոփոխություն չկա։ Փոխնախարարն առհասարակ տարօրինակ համարեց նման լուրերը։
Հիշեցնենք, որ փետրվարի 4-ին ՀՀ կառավարությունն ընդունեց հանրակրթության նոր չափորոշիչները, որոնց ստեղծման վրա կրթության նախարարությունը մասնագետների խմբերով աշխատում էր ավելի քան երկու տարի։ Նոր փոփոխություններով` հավասարապես կարևորելու են գիտելիքը, հմտությունը, դիրքորոշումն ու արժեքային բաղադրիչը, չեն կենտրոնանալու նշվածներից միայն մեկի վրա։
Բացի դրանից, փորձելու են թեթևացնել աշակերտների ծանաբեռնվածությունը (միևնույն ժամանակ չկրճատելով կրթական բովանդակությունը), ավելանալու է պետական դպրոցների ինքնուրույնությունը։