Ծնվել է «Սասնա ծռերի» կողմից սպանված գնդապետ Արթուր Վանոյանի թոռնիկը

© Photo : Sona Barseghyan / official site of the Police of RAМемориал погибших при захвате здания полиции полицейских
Мемориал погибших при захвате здания полиции полицейских  - Sputnik Արմենիա, 1920, 25.08.2021
Գնդապետ Արթուր Վանոյանը այս տարի կդառնար 54 տարեկան։ Նա սպանվել է 2016-ի հուլիսի 17-ին։
ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի - Sputnik. «Սասնա ծռեր» զինված խմբի կողմից 2016-ին ՊՊԾ գնդի գրավման ժամանակ սպանված երեք ոստիկաններից մեկի` գնդապետ Արթուր Վանոյանի որդին տղա է ունեցել, նրան անվանակոչել են պապիկի անունով։
Օգոստոսի 22-ին լույս աշխարհ է եկել Արթուր Վանոյանը` Ժորա Վանոյանի և Մարիետա Հովհաննիսյանի երկրորդ երեխան։ Նրանք արդեն 4-ամյա դուստր ունեն։ Ուրախ հայրիկը իր Facebook Stories բաժնում հրապարակել է որդու ծննդյան վկայականը։
© Photo : Facebook Story Жоры ВаноянСвидетельство о рождении Артура Ванояна
Свидетельство о рождении Артура Ванояна - Sputnik Արմենիա, 1920, 14.09.2021
Свидетельство о рождении Артура Ванояна
Նորածնի ծննդյան վկայականը
Գնդապետ Արթուր Վանոյանը այս տարի կդառնար 54 տարեկան։ Նա սպանվել է 2016-ի հուլիսի 17-ին, երբ «Սասնա ծռեր» զինված խումբը գրոհեց ՊՊԾ շենքը` պահանջելով գործող իշխանությունների (նախագահը Սերժ Սարգսյանն էր) հրաժարականը և իրենց առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի` բանտից ազատ արձակումը։ Այդ նույն օրը երեկոյան Արթուր Վանոյանը իր կնոջ հետ պետք է գնար որդու` Ժորայի հարսանեկան առևտուրին։ Նա այդպես էլ իր որդուց երեխաներին չտեսավ։
Դատարանը հրապարակեց «Սասնա ծռերի» դատավճիռը. առավելագույն պատիժը 25 տարվա ազատազրկումն է
«Սասնա ծռեր» զինված խմբի գործողությունների հետևանքով երեք ոստիկան է սպանվել` Արթուր Վանոյանը, Գագիկ Մկրտչյանը, Յուրի Տեփանոսյանը։ Խմբի անդամները կալանավորվել են, 2018-ի իշխանափոխությունից հետո նրանց զգալի մասը ազատ է արձակվել։ Արթուր Վանոյանի և Յուրի Տեփանոսյանի մահվան համար մեղադրվող Սմբատ Բարսեղյանը դատապարտվել է 25 տարվա ազատազրկման։ Գագիկ Մկրտչյանի սպանության համար մեղադրվող Արմեն Բիլյանն արդարացվել ու ազատ է արձակվել դատարանի դահլիճից, դատախազը նրա համար պահանջում էր 21 տարի։
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала
Միջազգային
InternationalEnglishԱնգլերենMundoEspañolԻսպաներեն
Եվրոպա
DeutschlandDeutschԳերմաներենFranceFrançaisՖրանսերենΕλλάδαΕλληνικάՀունարենItaliaItalianoԻտալերենČeská republikaČeštinaՉեխերենPolskaPolskiԼեհերենСрбиjаСрпскиՍերբերենLatvijaLatviešuԼատիշերենLietuvaLietuviųԼիտվերենMoldovaMoldoveneascăՄոլդովերենБеларусьБеларускiԲելառուսերեն
Հարավային Կովկաս
ԱրմենիաՀայերենՀայերենАҧсныАҧсышәалаԱբխազերենХуссар ИрыстонИронауՕսերենსაქართველოქართულიՎրացերենAzərbaycanАzərbaycancaԱդրբեջաներեն
Մերձավոր Արևելք
Sputnik عربيArabicԱրաբերենTürkiyeTürkçeԹուրքերենSputnik ایرانPersianՊարսկերենSputnik افغانستانDariԴարի
Կենտրոնական Ասիա
ҚазақстанҚазақ тіліՂազախերենКыргызстанКыргызчаՂրղզերենOʻzbekistonЎзбекчаՈւզբեկերենТоҷикистонТоҷикӣՏաջիկերեն
Արևելյան և Հարավարևելյան Ասիա
Việt NamTiếng ViệtՎիետնամերեն日本日本語Ճապոներեն俄罗斯卫星通讯社中文(简体)Չինարեն (պարզեցված)俄罗斯卫星通讯社中文(繁体)Չինարեն (ավանդական)
Հարավային Ամերիկա
BrasilPortuguêsՊորտուգալերեն