00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Սերգեյ Լավրով
Ռուսաստանն ու Հայաստանը հետ դեռ դաշնակիցներ են․Լավրով
17:09
10 ր
Վահան Հովհաննիսյան
Քրեականի պետը ոտքը դրեց գլխին, ձեռքերը ոլորեց, որպեսզի հագուստը վրայից հանեն․Հովհաննիսյան
17:35
2 ր
Ժաննա Վարդանյան
Երկու կողմերն են հակված են լարվածության թուլացման․Վարդանյան
17:40
2 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վանում հայկական գերեզմանատուն են քանդել. տեղի պատգամավորը բարձրացրել է հարցը. լուսանկարներ

© Sputnik / provided by Nairi HokhikyanОграда Ани
Ограда Ани - Sputnik Արմենիա, 1920, 25.08.2021
Բաժանորդագրվել
Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության Վանի նահանգի պատգամավոր Մուրատ Սարիսաչն այս հարցով դիմել է խորհրդարանի փոխնախագահ Ֆուաթ Օքթային։
ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի - Sputnik. Թուրքիայի տարածքում գտնվող Վանի նահանգի Տուշպա շրջանում գտնվող հայկական գերեզմանատունը քանդվել է բուլդոզերով։ Տեղեկությունը հայտնում է Bianet լրատվականը։
Նշվում է, որ Կալեցիկ թաղամասը, որը նաև հայտնի է որպես Լեզք, 1915 թվականի Ցեղասպանությունից առաջ հայկական թաղամաս էր: 2011 թվականի Վանի երկրաշարժից հետո այստեղ բնակարաններ են սկսել կառուցել, տարածքը սեփականաշնորհվել է։ Սեփականատերերից մեկն էլ բուլդոզերներ է բերել գերեզմանատան տարածք և քանդել գերեզմանները: Գերեզմանաքարերն ու ոսկորները ցրվել են բուլդոզերների շուրջը։
Ժողովուրդների դեմոկրատական  կուսակցության Վանի նահանգի պատգամավոր Մուրատ Սարիսաչն այսօր խորհրդարանում բարձրացրել է քանդված գերեզմանատան հարցը` ցուցադրելով լուսանկարներ։
«Նկարներում երևում է, որ գերեզմանաքարերը վնասվել են, իսկ գերեզմանոցից տասնյակ ոսկորներ ցրվել են շուրջը», - ասել է նա:
Թալիբները չեն ցանկանում տեսնել թուրք զինվորներին Աֆղանստանում
Պատգամավորը մատնանշել է, որ նման դեպքեր հաճախ են գրանցվում Վանում, ինչը վկայում է այն մասին, որ պատմական վանքերը, եկեղեցիներն ու գերեզմանատները պաշտպանելու համար անհրաժեշտ միջոցներ չեն ձեռնարկվում:
«2017 թվականին զուգարան, հանդերձարան և ավտոկայանատեղի կառուցվեց մեկ այլ հայկական գերեզմանատան վրա», - նշել է նա:
Սարիսաչը հարցրել է խորհրդարանի փոխնախագահ Ֆուաթ Օքթային, թե արդյոք միջադեպի հետաքննություն սկսվե՞լ է, և ինչու իշխանությունները չեն պաշտպանում հայկական գերեզմանոցները և մշակութային ու կրոնական ժառանգությունը:
Լրահոս
0