00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Խոակին Կապառոսը վերջին շտկումներն է անում խաղադաշտում. հավաքական է հրավիրվել 27 ֆուտբոլիստ

© Sputnik / Aram NersesyanВторой матч квалификационного раунда Лиги Европы между командами "Алашкерт" и "Кайрат" (12 августа 2021). Еревaн
Второй матч квалификационного раунда Лиги Европы между командами Алашкерт и Кайрат (12 августа 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 25.08.2021
Բաժանորդագրվել
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիր Խոակին Կապառոսը շատ ուրախ է, որ Հայաստանի Պրեմիր լիգայի առաջնության յուրաքանչյուր խաղի մեկնարկում խաղադաշտում տեսնում է հայ վեց ֆուտբոլիստի, և հուսով է, որ ապագայում հայ ֆուտբոլիստների թիվն ավելի կմեծանա, բայց հիմա մարզիչը մտածում է աշխարհի առաջնության ընտրական խաղերի մասին։
Матч отборочного турнира ЧМ по футболу между сборными Армении и Румынии (31 марта 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 15.08.2021
Ինչպիսի մարզավիճակով են մոտենում հավաքականի ֆուտբոլիստներն ընտրական առաջիկա խաղերին
ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի - Sputnik. Աշխարհի 2022 թվականի առաջնության ընտրական երեք խաղերի համար Հայաստանի հավաքականի մարզիչ Խոակին Կապառոսը հրավիրել է 27 ֆուտբոլիստների։ Երկար ընդմիջումից հետո հավաքական է վերադարձել Հրայր Մկոյանը, առաջին անգամն էլ հավաքականում կարող է խաղալ Իշխան Գելոյանը։

Ու՞մ կտեսնենք հավաքականի դարպասի մոտ

Դարպասապահների հարցում, ինչպես երևում է, Խոակին Կապառոսը այնքան էլ մեծ ընտրության հնարավորություն չունի։ Դավիթ Յուրչենկոն վնասվածքի պատճառով բաց է թողել մի քանի հանդիպում և հիմա ապաքինման փուլում է, ու հարց է՝ արդյոք նա պատրաստ կլինի առաջիկա խաղերին։ Արսեն Բեգլարյանն էլ վնասվածքի պատճառով երկար ժամանակ զրկված է եղել խաղային պրակտիկայից։ Ստացվում է, որ Անատոլի Այվազովն է միակ դարպասապահը, որը կարող է դիտարկվել որպես մեկնարկային կազմի խաղացող։

Հրայր Մկոյանի վերադարձը

Հրավիրված ութ պաշտպանները հայ երկրպագուներին շատ լավ ծանոթ են։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հյուսիսային Մակեդոնիայի հետ խաղում որակազրկման պատճառով բացակայելու է Վարազդատ Հարոյանը, հավաքականի իսպանացի մարզիչը հրավիրել է փորձառու Հրայր Մկոյանին։ Դիտելով հրավիրված պաշտպանների ցուցակը, երևում է, որ հենց Մկոյանն է լինելու պաշտպանության կենտրոնում Անդրե Քալիզիրի հետ։ Մյուս վեց ֆուտբոլիստներից պաշտպանության կենտրոնում կարող է խաղալ նաև Տարոն Ոսկանյանը։
«Ալաշկերտ»-«Կայրաթ» ֆուտբոլային «մենամարտի» ուշագրավ կադրերը
Թե ում կընտրի Կապառոսը կենտրոնական երկու պաշտպանների դիրքում՝ ցույց կտա ժամանակը։ Մինչև սեպտեմբերի 2-ը նախապատրաստական փուլի ընթացքում մարզիչն արդեն կկողմնորոշվի։ Իսկ պաշտպանության եզրերում ընտրության հնարավորությունը ավելի մեծ է, այդ դիրքում մեր ֆուտբոլիստներից շատերը մեծ փորձ ունեն, իսկ հիմա էլ խաղային պրակտիկան ապահովված է։ Պարզ է նաև այն, որ Հյուսիսային Մակեդոնիայի խաղից հետո պաշտպանությունում տեղի կունենա փոփոխություն, և Վարազդատ Հարոյանը կվերադառնա շարք։

Մխիթարյանի ներկայությունն ու Բարսեղյանի բացակայությունը

Կիսպաշտպանությունում Հայաստանի հավաքականը ֆուտբոլիստների ընտրության անհամեմատ մեծ հնարավորություն ունի։ Նախ՝ հրավիրվածների թվում է Հենրիխ Մխիթարյանը, և դա արդեն շատ լավ է։ Հյուսիսային Մակեդոնիայի հետ խաղում կզգացվի Տիգրան Բարսեղյանի պակասը։ Այս ֆուտբոլիստը հավաքականում ու ղազախական «Աստանայում» առանցքային դերակատարում ունի։ Մեր ընտրանու խաղի արդյունքը առջևի գծում, ինչպես տեսել ենք հավաքականի վերջին խաղերում, շատ է կախված Բարսեղյանի գործողություններից։ Կապառոսի համար գլուխկոտրուկ է լինելու նրան փոխարինող գտնելը։
Игроки молодежной сборной России по футболу радуются забитому мячу в матче 1-го тура группового этапа чемпионата Европы 2021 среди молодежных команд между сборными России и Исландии (25 марта 2021). Дьор - Sputnik Արմենիա, 1920, 17.08.2021
«Իհարկե երջանիկ էի իմանալ». Արսեն Զախարյանը խոսել է ՌԴ հավաքական հրավիրվելու մասին
Բացի այդ, առաջին խաղում չի խաղալու նաև Խորեն Բայրամյանը։ «Ռոստովի» ֆուտբոլիստի փորձն ու տեխնիկական պատրաստվածությունն էլ շատ կարևոր են մեր թիմի գործողությունների համար։ Սակայն Բայրամյանին փոխարինող գտնել հարձակման եզրում համեմատաբար ավելի հեշտ է, քան Բարսեղյանի պարագայում։ Խնդիրն այն է, որ ընտրական նախորդ խաղերում աչքի ընկած Ժիրայր Շաղոյանն էլ շատ խաղաժամանակ չի անցկացրել իր թիմում, և մարզավիճակի հետ կախված խնդիրներ կարող է ունենալ։ Ստացվում է, որ Վահան Բիչախչյանն է դառնում մեր հարձակման եզրերից մեկում գործելու հավանական տարբերակը։
Մեկ շաբաթվա ընթացքում Կապառոսը հնարավորություն կունենա կողմնորոշվելու։ Չի բացառվում, որ Արշակ Կորյանը կամ Դավիդ Դավիդյանը կլինեն մեր մարզչի ընտրությունը մեկնարկային կազմում․ «Բոլոր այն ֆուտբոլիստները, որոնք տեղ են գտել մեր ցուցակում, միշտ եղել են մեր ուշադրության կենտրոնում և համապատասխանում են մեր պահանջներին այս պահին։ Մեկնարկային կազմի ընտրության հարցում կկողմնորոշվենք խաղերից անմիջապես առաջ»- նշեց Խոակին Կապառոսը։

Իշխան Գելոյան. «Բալթիկայից»՝ Հայաստանի հավաքական

Եվ վերջապես հարձակման գծում իր նորամուտը հավաքականում կարող է նշել «Բալթիկայի» ֆուտբոլիստ Իշխան Գելոյանը։ Հայ ֆուտբոլիստը ՖԱԼ-ում իր թիմի կազմում խաղացել է հիմանականում փոխարինման դուրս գալով կամ փոխարինվելով։ Եվ չորս խաղի մասնակցելով՝ դեռևս գոլի հեղինակ չի դարձել։ Սակայն հավաքականի մարզիչը նշեց․ «Գելոյանի խաղին մենք հետևում ենք վաղուց, ու նա համապատասխանում է մեր հավաքականի խաղամակարդակին»։
«Ռոմա»–«Ֆիորենտինա»` 3։1. Հենրիխ Մխիթարյանը նոր մրցաշրջանում առաջին գոլը խփեց. տեսանյութ
Հարձակման գծի մյուս ֆուտբոլիստները՝ Էրիկ Վարդանյանը, Սարգիս Կարապետյանն ու Սարգիս Ադամյանը հնարավոր է չխաղան կենտրոնական հարձակվողի դիրքում, որտեղ թվարկած ֆուտբոլիստների մեջ բացառություն է կազմում Կարապետյանը։ Սակայն առջևի գծի ֆուտբոլիստների դիրքավորումը շատ է կախված այն բանից, թե մեր մարզիչը որ դիրքում է օգտագործելու Հենրիխ Մխիթարյանին։ Չի կարելի ասել, որ հավաքականի խաղը կառուցվելու է Մխիթարյանի շուրջ, բայց այն, որ Հենրիխը կարող է օգտակար լինել ու մեծացնել հարձակման ներուժը՝ անհերքելի փաստ է։
Այսպիսով, Հայաստանի ազգային հավաքականի մարզիչը սեպտեմբերի 2-ին, 5-ին, և 8-ին կայանալիք համապատասխանաբար՝ Հյուսիսային Մակեդոնիայի, Գերմանիայի և Լիխտենշտեյնի հավաքականների հետ խաղերին հրավիրել է 27 ֆուտբոլիստների։ Հենց մարզիչն էլ կընտրի, թե ո՞վ կլինի մեկնարկային կազմում կամ ո՞վ դուրս կգա փոխարինման։
Լրահոս
0