Ֆրանսիան Հայաստանում նոր դեսպան ունի. այդ պաշտոնում նշանակվել է Անն Լույոն

© Photo : Facebook / Ambassade de France en ArménieАнн Луис назначена Чрезвычайным и Полномочным Послом Французской Республики в Армении
Анн Луис назначена Чрезвычайным и Полномочным Послом Французской Республики в Армении - Sputnik Արմենիա, 1920, 26.08.2021
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Նորանշանակ դեսպանին արդեն շնորհավորել է ՀՀ–ում Ֆրանսիայի արդեն նախկին դեսպան Ժոնաթան Լաքոտը։
ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի - Sputnik. Նորին գերազանցություն տիկին Անն Լույոն նշանակվել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան: Տեղեկությունը հայտնում է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան Facebook–ի էջը։
Министр обороны Вагаршак Арутюнян принял Чрезвычайного и Полномочного Посла Франции в РА Джонатана Лакота (5 февраля 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 15.05.2021
Ժոնաթան Լաքոտը յուրահատուկ ձևով է արձագանքել սյունիքյան դեպքերին
Տիկին Անն Լույոն դեսպան է նշանակվել 2021 թվականի օգոստոսի 25-ի հրամանագրով։
Facebook–ի էջում նորանշանակ դեսպանին շնորհավորել է ՀՀ–ում Ֆրանսիայի արդեն նախկին դեսպան Ժոնաթան Լաքոտը։ «Շնորհավորում ենք Աննա Լուիին` Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան նշանակվելու կապակցությամբ։ Մաղթում ենք ամենայն հաջողություն այս պատասխանատու և հետաքրքիր առաքելության մեջ»,–գրել է նա:
Նշենք, որ Ժոնաթան Լաքոտը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանն էր նշանակվել 2017թ.–ի սեպտեմբերի 11–ին։
Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիները պետք է Հայաստան վերադարձվեն. Ժոնաթան Լաքոտ
Լրահոս
0