Գորիս-Կապան ճանապարհի ո՞ր հատվածներն է փակել ադրբեջանական ԶՈւ-ն

Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Sputnik Արմենիայի ինֆոգրաֆիկան ներկայացնում է Սյունիքի մարզի Գորիս-Կապան միջպետական ճանապարհի` ադրբեջանցիների կողմից փակված հատվածները։

Օգոստոսի 25-ին, ժամը 23:00-ի սահմաններում ադրբեջանական կողմը փակել է Կապան-Գորիս միջպետական ճանապարհի Կարմրաքար-Շուռնուխ հատվածը: Նշված հատվածում գտնվող տրանսպորտային միջոցները տարհանվել են: Աշխատանքներ են իրականացվում ճանապարհը բացելու, մարդկանց և տրանսպորտային միջոցների տեղաշարժի բնականոն աշխատանքը վերականգնելու ուղղությամբ:

Боевые машины пехоты российских миротворцев в Нагорном Карабахе - Sputnik Արմենիա, 1920, 26.08.2021
Ուժեղացված հսկողություն` Լաչինի միջանցքի հատվածում. Գորիս-Կապան ճանապարհը փակ է

Իսկ օգոստոսի 26–ին հայտնի դարձավ, որ ադրբեջանական զինված ծառայողները փակել են նաև ՀՀ Սյունիքի մարզի Գորիսից Որոտան տանող ճանապարհը:

Նշենք, որ հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը սրվել է մայիսի 12-ից։ Ադրբեջանցի զինվորականները գտնվում են Սև լճի շրջանում ՝ փորձելով ամրանալ այստեղ հայկական տարածքների հաշվին։ Նման իրավիճակ է ստեղծվել Գեղարքունիքի մարզում ՝ Վարդենիսի մոտակայքում։

Լարվածության ևս մեկ օջախ Արարատի մարզի Երասխ գյուղի մոտակայքում է։ Այդ հատվածներում պարբերաբար տեղի են ունենում միջադեպեր, ինչի հետևանքով կան զոհեր և վիրավորներ։

Լրահոս
0