Մաքսիմալ տեխնիկական հագեցվածություն․ ՀԿԵ-ն և «Տրանսմաշհոլդինգը» հուշագիր են ստորագրել

© Photo : ЮКЖДЮКЖД и Трансмашхолдинг подписали меморандум о разработке и производстве пассажирского подвижного состава
ЮКЖД и Трансмашхолдинг подписали меморандум о разработке и производстве пассажирского подвижного состава  - Sputnik Արմենիա, 1920, 26.08.2021
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Փոխգործակցության նպատակն է շարժակազմի մշակումն ու արտադրությունը, որը կհամապատասխանի հարմարավետության մակարդակին և ուղևորների պահանջներին:
ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի - Sputnik. Հարավկովկասյան երկաթուղին և «Տրանսմաշհոլդինգը» հուշագիր են ստորագրել ուղևորատար շարժակազմի մշակման և արտադրության վերաբերյալ։ Տեղեկությունը հայտնում է ՀԿԵ-ի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ փաստաթուղթը ստորագրվել է «PRO//Движение.Экспо» 1520 տարածության Միջազգային երկաթուղային սալոնի շրջանակներում և կգործի հինգ տարի:
Генеральный директор ЗАО Южно-Кавказская железная дорога Алексей Мельников - Sputnik Արմենիա, 1920, 29.07.2021
Հայաստանի տարածքով Եվրոպայից Իրան և Թբիլիսիի հետ կապված ծրագրեր. ուրիշ ի՞նչ սպասել ՀԿԵ–ից
Կողմերը պայմանավորվել են համագործակցել ռազմավարական արտադրանքի տեսականու մշակման և ՀԿԵ երթուղային ցանցի պահանջարկի գնահատման առումով: Փոխգործակցության նպատակն է շարժակազմի մշակումն ու արտադրությունը, որը մաքսիմալ կհամապատասխանի տեխնիկական հագեցվածության և հարմարավետության մակարդակին և ուղևորների պահանջներին:
Կողմերը մտադիր են աշխատանքային խմբեր ձևավորել, որոնք անհրաժեշտ տեղեկատվությամբ կփոխանակվեն փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի վերաբերյալ, համատեղ հանդիպումներ կանցկացնեն, ինչպես նաև կիրականացնեն այլ աշխատանքներ, որոնք անհրաժեշտ կլինեն համատեղ խնդիրների իրականացման համար: 
Ոչ միայն զբոսաշրջիկների համար․ ՀԿԵ-ն ժամանակակից երկու էլեկտրագնացք է բերել Երևան
ՀԿԵ ՓԲԸ-ն  «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի դուստր ընկերությունն է և իրականացնում է Հայաստանի երկաթուղային համակարգի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով:
Լրահոս
0