https://armeniasputnik.am/20210826/man-n-afxanstaic-ir-qaxaqacineri-tarhanumn-kavarti-36-jamum-28791458.html
Աֆղանստանից իր քաղաքացիների տարհանումն ԱՄՆ-ն կավարտի 36 ժամում
Աֆղանստանից իր քաղաքացիների տարհանումն ԱՄՆ-ն կավարտի 36 ժամում
Բայդենը ընդունել է Պենտագոնի առաջարկը՝ չփոխել զորքերի դուրսբերման ժամկետները և մինչև օգոստոսի 31-ը ավարտել Աֆղանստանում քսանամյա գործողությունը: 26.08.2021, Sputnik Արմենիա
2021-08-26T15:21+0400
2021-08-26T15:21+0400
2021-08-26T15:32+0400
աշխարհ
աֆղանստան
քաբուլ
ամն
զորք
ջո բայդեն
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e5/08/17/28751605_0:227:3072:1963_1920x0_80_0_0_0be9f87b5e162bcadfb570b6c7c09a8b.jpg
ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի - Sputnik. ԱՄՆ -ը մտադիր է ավարտել Աֆղանստանից ամերիկյան քաղաքացիներին տարհանելու գործողությունն առաջիկա 36 ժամվա ընթացքում: Այս մասին հայտնում է CNN- ը՝ հղում անելով կառավարության աղբյուրներին:Աղբյուրները հայտնել են, որ երկրում մնացել է մոտ 150 ամերիկացի, ովքեր պետք է օդանավակայան հասնեն մինչև տեղական ժամանակով 08:00-ը: Նրանք ընդգծել են, որ օգոստոսի 14-ից տարհանված ամերիկացիների ընդհանուր թիվը կազմել է 4,7 հազար մարդ:Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը խոստացել էր, որ բոլոր խաղաղ բնակիչները տարհանվելու են երկրից մինչև ռազմական կոնտինգենտի դուրսբերումը, որը նախատեսվում է ավարտել մինչև օգոստոսի 31 -ը: Թեև շատերը կասկածում էին, որ առաքելությունը կարող է ավարտվել մինչ այդ, Բայդենը վերահաստատեց իր մտադրությունը:Օգոստոսի սկզբին ահաբեկչական ճանաչված և մի շարք երկրներում արգելված «Թալիբան» շարժման զինյալները հարձակում սկսեցին Աֆղանստանում կառավարական ուժերի վրա: Առայժմ միայն Քաբուլից հյուսիս-արևելք գտնվող Փանջշիր նահանգն է նրանց վերահսկողությունից դուրս է:Թալիբները օգոստոսի 15 -ին վերահսկողություն են հաստատել մայրաքաղաքի վրա, ներառյալ նախագահական պալատը: Օգոստոսի 16-ի գիշերը «Թալիբան» շարժման քաղաքական գրասենյակի ներկայացուցիչ Մոհամմադ Նաիմը հայտարարել է, որ պատերազմն Աֆղանստանում ավարտվել է, և նահանգում կառավարման ձևը պարզ կդառնա մոտ ապագայում: Նախագահ Ղանին փախել է երկրից և այժմ գտնվում է ԱՄԷ-ում:Թալիբները չեն ցանկանում տեսնել թուրք զինվորներին Աֆղանստանում
https://armeniasputnik.am/20210825/rusastani-pn-n-afxanstanic-tarhanele-hapki-ukrainayi-qaxaqacinerin-28778375.html
աֆղանստան
քաբուլ
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e5/08/17/28751605_0:118:3072:2048_1920x0_80_0_0_545e38967d283f48768165faf00b76c0.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
աշխարհ, աֆղանստան, քաբուլ, ամն, զորք, ջո բայդեն
աշխարհ, աֆղանստան, քաբուլ, ամն, զորք, ջո բայդեն
Աֆղանստանից իր քաղաքացիների տարհանումն ԱՄՆ-ն կավարտի 36 ժամում
15:21 26.08.2021 (Թարմացված է: 15:32 26.08.2021) Բայդենը ընդունել է Պենտագոնի առաջարկը՝ չփոխել զորքերի դուրսբերման ժամկետները և մինչև օգոստոսի 31-ը ավարտել Աֆղանստանում քսանամյա գործողությունը:
ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի - Sputnik. ԱՄՆ -ը մտադիր է ավարտել Աֆղանստանից ամերիկյան քաղաքացիներին տարհանելու գործողությունն առաջիկա 36 ժամվա ընթացքում: Այս մասին հայտնում է CNN- ը՝ հղում անելով կառավարության աղբյուրներին:
Աղբյուրները հայտնել են, որ երկրում մնացել է մոտ 150 ամերիկացի, ովքեր պետք է օդանավակայան հասնեն մինչև տեղական ժամանակով 08:00-ը: Նրանք ընդգծել են, որ օգոստոսի 14-ից տարհանված ամերիկացիների ընդհանուր թիվը կազմել է 4,7 հազար մարդ:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը խոստացել էր, որ բոլոր խաղաղ բնակիչները տարհանվելու են երկրից մինչև ռազմական կոնտինգենտի դուրսբերումը, որը նախատեսվում է ավարտել մինչև օգոստոսի 31 -ը: Թեև շատերը կասկածում էին, որ առաքելությունը կարող է ավարտվել մինչ այդ, Բայդենը վերահաստատեց իր մտադրությունը:
Օգոստոսի սկզբին ահաբեկչական ճանաչված և մի շարք երկրներում արգելված «Թալիբան» շարժման զինյալները հարձակում սկսեցին Աֆղանստանում կառավարական ուժերի վրա: Առայժմ միայն Քաբուլից հյուսիս-արևելք գտնվող Փանջշիր նահանգն է նրանց վերահսկողությունից դուրս է:
Թալիբները օգոստոսի 15 -ին վերահսկողություն են հաստատել մայրաքաղաքի վրա, ներառյալ նախագահական պալատը: Օգոստոսի 16-ի գիշերը «Թալիբան» շարժման քաղաքական գրասենյակի ներկայացուցիչ Մոհամմադ Նաիմը հայտարարել է, որ պատերազմն Աֆղանստանում ավարտվել է, և նահանգում կառավարման ձևը պարզ կդառնա մոտ ապագայում: Նախագահ Ղանին փախել է երկրից և այժմ գտնվում է ԱՄԷ-ում: