Մարտակերտի տներից մեկը մտած ադրբեջանցին սպառնացել է սպանել երեխաներին

© Sputnik / Асатур ЕсаянцМартакертский район Нагорного Карабаха
Мартакертский район Нагорного Карабаха - Sputnik Արմենիա, 1920, 26.08.2021
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող Ջամիլ Բաբաևի նկատմամբ քրեական գործ է հարուցվել։
ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի - Sputnik. ԱՀ Մարտակերտ քաղաքի Տերյան փողոցի տներից մեկը մտած ադրբեջանցին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող Ջամիլ Բաբաևն է։ Տեղեկությունը հայտնում է Արցախի դատախազությունը։
Мартакерт после обстрелов (11 октября 2020). Карабах - Sputnik Արմենիա, 1920, 26.08.2021
Մարտակերտի տներից մեկն ադրբեջանցի է մտել. նա այս պահին Արցախի ԱԱԾ–ում է
Տարածած հաղորդագրության մեջ նաև նշվում է, որ նրա նկատմամբ հարուցվել է քրեական գործ` ԱՀ պետական սահմանն ապօրինի հատելու, հիշյալ բնակարանի անչափահաս բնակիչներին սպանության սպառնալիք տալու և լրտեսության հատկանիշներով։
Ադրբեջանցի զինծառայողը ձերբակալվել է։
Ինչպես արդեն հայտնել ենք, Մարտակերտի տներից մեկը մտած ադրբեջանցին ձերբակալված է և այս պահին Արցախի ԱԱԾ–ում է։
Նշենք, որ երեկ համացանցում մի տեսանյութ և լուր հայտնվեց, ըստ որի` մի ադրբեջանցի է մտել Մարտակերտի տներից մեկը։
Sputnik Արմենիայի տեղեկություններով` տանը 2 անչափահաս է եղել` երկու եղբայրներ։ Ադրբեջանցին մտել է տուն, սպառնալով երեխաներին` հաց և ծխախոտ ուզել։ Երեխաները ճաշ են տվել նրան, իսկ եղբայրներից մեկն առաջարկել է խանութ գնալ և ծխախոտ գնել։
Տնից դուրս գալուց հետո տղան զանգել է ոստիկանություն, որից հետո էլ ոստիկանները եկել և ձերբակալել են ադրբեջանցուն։
Ադրբեջանական կողմը փակել է Կապան-Գորիս ճանապարհի Կարմրաքար-Շուռնուխ հատվածը․ ԱԱԾ
Լրահոս
0