00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:48
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը ստորագրելու որոշումը Փաշինյանը կայացրել է միանձնյա

© Sputnik / ScreenshotПремьер-министр Армении Никол Пашинян (слева), президент РФ Владимир Путин и президент Азербайджана Ильхам Алиев (справа) во время трёхсторонних переговоров (11 января 2021). Москва
Премьер-министр Армении Никол Пашинян (слева), президент РФ Владимир Путин и президент Азербайджана Ильхам Алиев (справа) во время трёхсторонних переговоров (11 января 2021). Москва - Sputnik Արմենիա, 1920, 26.08.2021
Բաժանորդագրվել
Իսկ թե ինչու պատերազմը չի դադարեցվել հոկտեմբերի 19-ին, Փաշինյանը մեկնաբանեց նրանով, որ «եղած պայմաններին ավելացել են նոր պայմաններ»։
ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի - Sputnik. Նոյեմբերի 9-ի եռակողմ փաստաթղթի ստորագրման որոշումը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կայացրել է միանձնյա։ Այս մասին այսօր ԱԺ–ում իր ելույթում ասաց Փաշինյանը` արձագանքելով փաստաթղթի մասին ընդդիմադիրների` նախորդ երկու օրերի ելույթներին։
«Ասել եմ` ես չեմ հարցնում ոչ մեկիդ կարծիքը, ես այս որոշումը կայացնում եմ, և իմ վրա եմ վերցնում այդ որոշման ամբողջ պատասխանատվությունը»,– ասաց նա` միաժամանակ չհերքելով, որ ստորագրվելիք փաստաթղթի մասին տեղյակ են եղել շատերը։
Փաշինյանը հայտնեց նաև , որ հոկտեմբերի 19-ին պատերազմը չդադարեցնելու որոշումը ևս ինքը ևս միայնակ է ընդունել, թեև դրա մասին էլ նախապես տեղյակ է պահել Անվտանգության խորհրդի անդամներին ու նիստին հրավիրված ԱԺ այն ժամանակվա ընդդիմադիր քաղաքական ուժերի ներկայացուցիչներին։
Здание министерства иностранных дел Армении - Sputnik Արմենիա, 1920, 19.07.2021
Ադրբեջանական կողմը չի խորշում եռակողմ հայտարարությանը բացահայտ կեղծիքներ վերագրելուց. ԱԳՆ
«Ես իրենց հրավիրել եմ, ասել եմ. «ես այսպիսի որոշում եմ կայացրել, ես չեմ հրավիրել ձեզ, որ դուք ինձ հետ կիսեք պատասխանատվությունը, ես ձեզ հրավիրել եմ, որպեսզի դուք տեղյակ լինեք, որ ես այդպիսի որոշում եմ կայացրել»,– ասաց նա։
Իսկ թե ինչու պատերազմը չի դադարեցվել հոկտեմբերի 19-ին, Փաշինյանը մեկնաբանեց նրանով, որ «եղած պայմաններին ավելացել են նոր պայմաններ»։ Թե ինչ պայմանների մասին է խոսքը, Փաշինյանը չմանրամասնեց` խոստանալով բոլոր նյութերը տրամադրել արցախյան պատերազմի հարցով ձևավորվելիք ԱԺ քննիչ հանձնաժողովին։
Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
Նման իրավիճակը կանխատեսվում էր. Փաշինյանը` Սյունիքում փակված ճանապարհի մասին
2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:
Լրահոս
0