00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
11 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
17:51
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Աբովյան time
On air
18:14
41 ր
18:56
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ռուսների միջամտությամբ ճանապարհը բացել են, հետո էլի փակել. բանակցությունները վերսկսվել են

© Sputnik / Aram NersesyanЖители села Шурнух Сюникской области устанавливают антенну на крыше дома
Жители села Шурнух Сюникской области устанавливают антенну на крыше дома - Sputnik Արմենիա, 1920, 26.08.2021
Բաժանորդագրվել
Բարձրավան համայնքի ղեկավարը հայտնեց` իրենց գյուղի բնակիչներին չեն տարհանել. գյուղում խուճապ չկա, բայց, բնականաբար, մարդիկ անհանգստացած են։
ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի – Sputnik. Կարմրաքար-Շուռնուխ, Գորիս-Որոտան ճանապարհահատվածները շարունակում են փակ մնալ, սակայն ճանապարհը բացելու ուղղությամբ բանակցությունները վերսկվսել են։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Բարձրավան գյուղի գյուղապետ Օնիկ Ավագյանը։
«Մենք այլընտրանքային ճանապարհ ունենք դեպի Տաթև-Կապան ճանապարհին միանալու` մեր գյուղից մոտ 12 կիլոմետր հեռավորության վրա է գտնվում, սակայն այն անտառների մեջով, դաշտերով, սարերով է։ Այսինքն` շատ վատ ճանապարհ է, ամենագնացներ են պետք այնտեղ հասնելու համար»,–ասաց Ավագյանը։
Ադրբեջանցիները փակել են Գորիսից Որոտան տանող ճանապարհը - Sputnik Արմենիա, 1920, 26.08.2021
Որոշները դուրս չեն եկել տներից, Որոտանի հատվածում տեխնիկա կա. ի՞նչ իրավիճակ է Սյունիքում
Նրա խոսքով` Բարձրավանից տարհանում չի իրականացվել, և տեղի բնակիչներն ապրում են իրենց կյանքով` խուճապ էլ չկա, սակայն անհանգստություն, բնականաբար, կա։
Ավագյանը նաև պատմեց` երեկ երեկոյան Գորիս-Կապան ճանապարհի հատվածում ինքն էլ է եղել, և արգելափակված մեքենաների համար ռուսների միջամտությամբ ճանապարհն ադրբեջանական զինվորները որոշ ժամանակով բացել են։ «Երեկոյան ժամը 11-ից հետո ճանապարհը ռուսների միջամտության բացեցին, բայց լուսադեմին արդեն նորից փակեցին»,–ասաց Ավագյանը։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք` օգոստոսի 25-ին ադրբեջանցի զինվորականները փակել են Կապան-Գորիս ավտոմայրուղու Կարմրաքար-Շուռնուխ հատվածի երթևեկությունը:
Տարածքում գտնվող տրանսպորտային միջոցները տարհանվել են։ Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը հայտնել է, որ աշխատանքներ են տարվում ավտոմայրուղում երթևեկությունը վերականգնելու ուղղությամբ:Այսօր հակառակորդի զինվորականները փակել են Գորիս-Որոտան հատվածը։
Հենց Գորիսում իրավիճակն այժմ ընդհանուր առմամբ հանգիստ է, սակայն Քարահունջ գյուղից դեպի Որոտան, Շուռնուխ, ինչպես նաև Կապանի ճանապարհներն ամբողջությամբ փակ են։
Հետագա գործողությունների և ծրագրերի մասին ոչ ոք չգիտի, տեղի բնակիչները նույնպես որևէ տեղեկություն չունեն։ Տեղում են հայ և ռուս սահմանապահները։
Ադրբեջանական կողմի հետ բանակցությունները շարունակվում են. Շուռնուխի գյուղապետ
Լրահոս
0